Նյու Յորքի սենատոր Քրիսթեն Ջիլիբրանդը հայտարարել է նախագահական ընտրություններում մասնակցելու մասին
ՄիջազգայինԱմերիկյան Նյու Յորք նահանգի սենատոր Քրիսթեն Ջիլիբրանդը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին նախագահական ընտրություններում մասնակցելու մասին՝ ներկայացնելով Դեմոկրատական կուսակցությունը, հաղորդում է AFP-ը:
«Կհաղթե՞ն արդյոք խիզախները: Ոչ միշտ եւ ոչ այս դեպքում: Խիզախները չեն տրամադրում մարդկանց միմյանց դեմ: Խիզախները չեն դասում փողը մարդկանց կյանքերից վեր: Խիզախները ատելություն չեն տարածում: Չեն աղավաղում ճշմարտությունը: Պատ չեն կառուցում: Դա այն է, ինչ վախն է անում»,-հայտարարել է նա:
Այդ հայտարարությանը սպասում էին այն պահից, երբ կանանց իրավունքների համար պայքարող 52-ամյա ակտիվիստը ասել էր հունվարին հեռուստատեսության եթերում, որ նա «ձեւավորում է հետազոտական հանձնաժողով»:
Նշվում է, որ Ջիլիբրանդը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու որոշման դեմ, ինչպես նաեւ 2016 թվականին նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի թեկնածության դեմ քվեարկած սենատորներից մեկն է: