Հնդկաստանում շենք է փլվել. փլատակների տակ կարող է շուրջ 90 մարդ լինել
ՄիջազգայինՀնդկաստանում առնվազն մեկ մարդ Է զոհվել, շուրջ 90 հոգի կարող են փլատակների տակ լինել շենքի փլվելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել երկրի հարավ-արեւմուտքի Կառնատակա նահանգի Դհարվադ քաղաքում:Ականատեսները հայտնել են, որ շենքը հանկարծակի փլվել Է այն պահին, երբ մոտավորապես 150 մարդ գտնվում Էր առաջին եւ երկրորդ հարկերում, որտեղ շուրջ 60 խանութ Է գործում:
Տեղի բնակիչները պնդում են, որ շինարարության որակը սկզբնապես ցածր Է եղել:
Նշվում Է, որ շտապ օգնության տասը մեքենա, փրկարար ծառայույթուններ ու հրշեջներ են աշխատում պատահարի վայրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: