Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»


«Մար­դիկ բարձ­րա­ձայն չեն խո­սում, քա­նի որ չեն վստա­հում իրա­վա­պահ մար­մին­նե­րին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեյսբուքով «Մի հետաքրքիր պատմություն կոռուպցիայի մասին» տեսանյութում ներկայացրեց մայրաքաղաքի դպրոցներից մեկի հետ կապված ահազանգի հետքերով իրենց իրականացրած հետաքննության արդյունքները: 

Ըստ ուսումնասիրության, բացահայտվել են առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, այդ թվում՝ փաստաթղթերի կեղծում, աշխատավարձերից որոշակի գումարի պահում և այլն: Բայց հետաքրքիրն այն է, որ աշխատակիցները թեև այդ ամենից բողոքել են, սակայն ցանկություն չեն հայտնել օգնել հ/կ-ին և հրաժարվել են իրականության մասին բարձրաձայն պատմել:

«Եվ այս պայմաններում Հայաստանում կառավարությունը, ոստիկանությունը, հ/կները, իրավապահ մարմինները ինչ էլ որ անեն, միևնույն է, կոռուպցիայի դեմ պայքարը չափավոր էֆեկտ կունենա, քանի դեռ մարդիկ չեն ցանկանում բացահայտել այն կոռուպցիան, որն անձամբ իրենց է վնասում: Եվ քանի դեռ դա տեղի չունենա, կոռուպցիայի բացահայտման մասով հեղափոխություն էլ տեղի չի ունենա»,- ասել էր Դ. Իոաննիսյանը:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, նշեց, որ համաձայն է հնչեցված տեսակետի հետ: 

«Բայց, իհարկե, ճիշտ կլինի, որ սկզբնական փուլում կոռուպցիայի դեմ պայքարն առաջնորդեն իշխանությունները: Եվ դա ամենևին էլ չի նշանակում, որ ներքևներում պետք է լուռ սպասեն, որ վերևներից գան, հասնեն իրենց: Ու եթե մարդիկ իրենց հույսը դնեն միայն վերևների կողմից իրականացվող պայքարի վրա, ապա պետք է պարզ լինի նաև, որ ամեն ինչ չէ, որ վերևները կկարողանան հասցնել բացահայտել: Ուստի, ժողովուրդն էլ իր հերթին պետք է աջակցի իշխանություններին»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Փորձագետի դիտարկմամբ, կան այլ ճանապարհներ ևս: Կան կոռուպցիայի դեմ պայքարի տարբեր ձևեր ու գործիքներ, որոնք իշխանությունները պետք է օգտագործեն: Ի դեպ, 2016 թ. կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի ցուցանիշներով, կոռուպցիոն երևույթների մասին ահազանգելու պատրաստակամության ցուցանիշով Հայաստանն աշխարհի ամենավատ տեղերից մեկն է զբաղեցրել:

«Բոլորն ասում են՝ կոռուպցիան վատ է, պետք է պայքարել դրա դեմ, բայց իրենք չեն ուզում որևէ քայլ անել: Ուսումնասիրության արդյունքներով 69 %-ը կլռեին, եթե նման երևույթի հանդիպեին: Սա 119 երկրների շարքում վատագույն ցուցանիշներից էր: Սա խնդիր է, որի շուրջ պետք է մտածել, և այն նույնպես պետք է լուծել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Դա է պատճառը, որ նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված ավանդույթների մասին մարդկանց լռությունը նույն այդ իշխանությունների կողմից ընկալվել է, թե ամեն ինչ հոյակապ է, ասում է փորձագետը: Եվ բնական է, որ այդ պայմաններում նման արատավոր երևույթների դեմ պայքարել ոչ միայն չի ստացվի, այլև դրանք կարող են բուռն զարգացում ապրել:

«Ավտորիտար երկրներում, որտեղ քաղաքական մշակույթը սովորաբար ոչ մասնակցային է լինում, ինչպես, օրինակ, նախկինում մեզ մոտ էր, ուր տասնամյակներ շարունակ ավտորիտարիզմն էր իշխում, շատ կարևոր է, որ վերևներն իսկապես սկսեն լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այդ ճանապարհով են անցել Սինգապուրը, Վրաստանը: Տեսնելով, որ ներքևներից ոչինչ չի ստացվում, վերևներից սկսեցին լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այսինքն, շատ կարևոր է, որ իշխանությունները բավականին ադեկվատ արձագանքեն նման երևույթներին: Եթե, իսկապես, մի քանի լուրջ արձագանք լինի, ապա, կարծում եմ, քաղաքացիներն էլ կսկսեն ավելի ակտիվ բարձրաձայնել նման արատավոր երևույթների մասին: Մեզ մոտ կարևոր է նման ավանդույթների սերմանումը: Այդ ճանապարհին ամենևին էլ չի կարելի գնալ, այսպես ասած, «սուտ մատնության» բացահայտման ճանապարհով, քանի որ մարդիկ բարձրաձայն չեն խոսում, որովհետև առանց այն էլ չեն վստահում իրավապահ մարմիններին: Սա է պատճառը, որ առաջին հերթին պետք է իրավապահները ցանկություն ունենան բացահայտել, որն ամենևին էլ դժվար չէ, որպեսզի իրենց հանդեպ վստահությունը բարձրանա»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»