Նուրսուլթան Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում
ՄիջազգայինՂազախստանի նորանշանակ նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը ժողովրդական հերոսի կոչում է շնորհել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը հրաժարական է տվել նախօրեին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հրամանը Տոկաևն արդեն ստորագրել է, Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարած նախկին նախագահին շնորհվել է գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղն» ու «Հայրենիք» շքանշանը՝ երկրի անկախության ճանապարհին պատմական ներդրում ունենալու և տարբեր ոլորտների զարգացումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում այսօրվանից պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: