Զինված խումբը Մալիի գյուղում արյունահեղություն է արել․ առնվազն 50 մարդ մահացել է
ՄիջազգայինՄալիի կենտրոնական շրջանում գյուղի վրա զինված խմբի դաժան հարձակման հետեւանքով առնվազն 50 մարդ է սպանվել՝ հայտնում է BBC News-ը։
Չճշտված տվյալներով, զոհերի թիվն անհամեմատ շատ է։
Զինյալները, դոգոնական որսորդների ավանդական հագուստներով, շրջապատել են գյուղը։ Հարձակումն ուղղված է եղել ֆուլանիների էթնիկ համայնքի դեմ։
Արյունահեղության զոհերին սպանել են հրացաններով եւ մաչետեներով՝ AFP-ին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները։
Ներկայում Մալիում են գտնվում ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրում են էթնիկ եւ ջիհադական բռնության մակարդակը պետությունում։
Դոգոնների եւ ֆուլանիների համայնքների միջեւ բախումները տեղի են ունենում տարածքների եւ ջրերի համար։
Դոգոններն իրենք Ֆուլանիներին մեղադրում են ջիհադականների հետ կապի մեջ։