Ըստ CNN-ի՝ Հայաստանը լավագույն երթուղիներ առաջարկող երկրներից է
ՄիջազգայինՃապոնական երկարատև արշավային ուղիներից մինչև արգենտինական ջրառատ անտառային շրջաններ. CNN Travel-ը կազմել է արշավային զբոսաշրջության լավագույն երթուղիների ցանկը, որում տեղ են գտել 23 վայր հետիոտն զբոսանքների համար:
Այս ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը, որտեղ, ըստ հոդվածագրի, գտնվում են Եվրոպայի լավագույն արշավային երթուղիներից մի քանիսը:
11-օրյա արշավը թույլ կտա ծանոթանալ Հայաստանի և Մետաքսի ճանապարհի լավագույն երթուղիներին, որոնք միավորում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանական համալիրները՝ անցնելով լեռնային արահետներով և կանաչ անտառներով՝ հնարավորություն ընձեռելով հետիոտն արշավ իրականացնել Գեղամա լեռներում և հաղթահարել Արագածի բարձունքը:
Հայաստանից բացի ցանկում ներառվել են Իսպանիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Արգենտինա, Մարոկկոն, Հոնկոնգը, Բութանը, Գերմանիան, Հնդկաստանը, Ուգանդան և մի շարք այլ երկրներ: