Ընտրություններ Թուրքիայում. բախումների հետեւանքով սպանվել է 2 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են
ՄիջազգայինԹուրքիայում ընթացող ավագանու ընտրությունների ժամանակ բախումների հետեւանքով սպանվել է երկու մարդ, եւս տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Anadolu թուրքական գործակալությանը:
Ինչպես հաղորդում է AP-ը՝ վկայակոչելով թուրքական գործակալությանը, Մալաթիա նահանգի թեկնածուների կողմնակիցների միջեւ կոնֆլիկտի հետեւանքով երկու մարդ է զոհվել:
Բացի այդ, վիրավորվել է առնվազն 21 մարդ Դիարբեքիր նահանգում նմանօրինակ բախումների հետեւանքով: Մարդին նահանգում վնասվածքներ են ստացել առնվազն 9 քաղաքացիներ:
Եւս 12 մարդ ստացել է թեթեւ վնասվածքներ Սիրիայի սահմանակից Շանլիուրֆա քաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Երկու մարդ վիրավորվել է թեկնածուների բարեկամների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով Ստամբուլի Կադիքեյ շրջանում:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայում ընթանում են ՏԻՄ ընտրությունները: