Իրանում ջրհեղեղի հետեւանքով կա առնվազն 4 զոհ
ՄիջազգայինԻրանյան Լորեստան նահանգի Ալիգուդարզ, Քուդաշտ, Պոլ-է-Դոհթար եւ Հորամաբադ քաղաքներում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հաղորդում է Tasnim-ը:
Զոհերի թվում կա մանկահասակ երեխա:
Նշվում է, որ ջրհեղեղի հետեւանքով լուրջ վնաս է հասցվել տներին եւ կամուրջներին նահանգի ամբողջ տարածքում:
Դորուդ քաղաքում տարհանվել է առնվազն ութ ֆերմեր: Իշխանությունները հայտնում են, որ կառավարությունը կփոխհատուցի բնակիչներին ջրհեղեղի հասցրած վնասը:
Իրանի ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները խորհուրդ են տալիս զերծ մնալ տոնական ուղեւորություններից ապրիլի 1-2-ին եւ սպասել եղանակի լավացմանը:
Հաղորդվում է, որ Քուրդիստան նահանգի Սանանդայ քաղաքի օդանավակայանը չեղարկել է չվերթները:
Ջրհեղեղը շարունակում է վնաս հասցնել երկրի հարավում, հյուսիսում եւ արեւմուտքում: