Նոր ֆիլմ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի մասին
Միջազգայինupmonitor.ru-ն իր «Սվերդլովսկցիները կստեղծեն ֆիլմ երեք երկրների մշակութային կապերի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ սվերդլովսկցիները սկսել են նկարահանել «Հայաստան, Վրաստան, Ռուսաստան. մշակույթների երկխոսություն» վավերագրական ֆիլմը: Այս հատուկ նախագիծը իրականացվում է Սվերդլովսկի շրջանում` Նախագահական դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ: Թիմը արդեն աշխատում է Վրաստանում, հետո տեղափոխվելու է Հայաստան, ապա կվերադառնա Սվերդլովսկի մարզ: Ինչպես նշել են կազմակերպիչները, ֆիլմում նախատեսված է պատմել երեք երկրների պատմության և մշակութային կապերի ընդհանուր էջերի մասին: Ֆիլմի հիմնական նպատակը միջմշակութային համագործակցության զարգացումն է: Ընդհանուր առմամբ, Սվերդլովսկի մարզում ապրում են 160 ազգերի ներկայացուցիչներ: Հետևաբար, միջմշակութային կապերի ստեղծումը անհրաժեշտ է այդ տարածքի համար: Երբ մարդիկ գիտեն միմյանց մշակույթն ու ավանդույթները, նրանց համար ավելի հեշտ է հասկանալ և ընդունել միմյանց: Առաջին մասի նկարահանումը Վրաստանում կտևի մինչև ապրիլի 9-ը: Հիմնական կետերը կլինեն Թբիլիսին և Ախալքալակը, որը Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի պատմության խաչմերուկն է: Հայաստանում նկարահանումները տեղի կունենան Երևանում և Բերդում: Առաջին օրը սվերդլովսկցիները կլոր սեղան կանցկացնեն Երևանի պետական համալսարանում, որտեղ էլ ուսանողների և Հայաստանի երիտասարդ ակտիվիստների հետ միասին կորոշեն նկարահանման ենթակա կառույցների ցանկը:
Կամո Խաչիկյան