Սա իմանալուց հետո ամեն օր մեկ գավաթ կարմիր գինի կխմեք
TVՄասնագետները տարիներ շարունակ հետազոտել են կարմիր գինու ազդեցությունը և այն եզրակացությանն են եկել, որ այն ոչ միայն դրական ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա, այլև պաշտպանական գործառույթ է իրականացնում տարբեր հիվանդությունների նկատմամբ։
Գիտնականները պարզել են, որ կարմիր գինու պարունակության մեջ մտնող նյութերը դրական ազդեցություն են գործում սրտանոթային և արյունատար համակարգերի վրա։ Իսկ վերջին տարիներին պարզել են, որ կարմիր գինին պաշտպանում է նաև օնկոլոգիական հիվանդություններից։