ՀԱՀ-ում հեռուստաբանավեճն ավարտվել է կուսակցությունների կողմնակիցների միջեւ մեծ ծեծկռտուքով
ՄիջազգայինՀարավաֆրիկյան Հանրապետությունում հաջորդ ամիս կայանալիք ընտրություններից առաջ ուղիղ եթերում SABC հեռուստաալիքի կողմից կազմակերպված հեռուստաբանավեճի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել հակամարտող քաղաքական կուսակցությունների կողմնակիցների միջեւ։
Միջադեպի մասին տեսանյութն արագ տարածվել է համացանցում եւ հրապարակվել Youtube-ում։ Նշվում է, որ «Տնտեսական ազատության մարտիկներ», «Երկիր» եւ «Black First Land First» կուսակցությունների կողմնակիցները միմյանց հանդեպ անհանդուրժողականություն են ցուցաբերել՝ կապված հողային բարեփոխումների հետ, եւ սկսել են միմյանց վրա աթոռներ շպրտել։
Ավելի ուշ «Տնտեսական ազատության մարտիկներ» կուսակցության գրասենյակը հանդես է եկել միջադեպը դատապարտող հայտարարությամբ եւ բոլորին կարգուկանոն հաստատելու կոչ է արել։