Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Եր­կա­կի ստան­դարտ­ներ, կամ՝ դու ան­մեղ ես, մնա­ցյալ բո­լորն են մե­ղա­վոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տրանսգենդերի ելույթի թեման ցնցել է Հայաստանի քաղաքական համակարգը, ընդ որում՝ սա բացահայտում է վերջինիս որակի ակնհայտ բացակայությունը։ Շարունակ խոսում ենք նոր Հայաստանի, արժեքային հեղափոխության մասին, սակայն քաղաքական հարաբերությունների ու մշակույթի նշաձողը մնացել է նախկին հարթության վրա։

Ինչևէ, գամ բուն խնդրին ու նկատեմ, որ երեկ տրանսգենդերի ելույթի թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքի բովանդակությունն այնքան էլ կարևոր չէ, որովհետև մի քանի նախադասության մեջ վարչապետը հակասական մտքեր է արտահայել, ավելի ստույգ՝ կիրառել է երկակի ստանդարտի սկզբունքը։ Հարցազրույցի այն հատվածում, որտեղ նա պետք է թիրախավորեր ՀՀԿ-ին, հիշել է, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր տվել է նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ին որակելով «գեյ ակտիվիստ» արտահայտությամբ։ Առհասարակ՝ գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ Փաշինյանը շատ հաճախ միտումնավոր է թիրախավորում ՀՀԿ-ին՝ վերջինիս արհեստականորեն վերապահելով հիմնական ընդդիմության դերը։ Ակնհայտ է, որ նման մարտավարությունը խիստ ձեռնտու է գործող իշխանությանը, որը հետևողականորեն հետամուտ է «սևերի» ու «սպիտակների» պայքարի արհեստական օրակարգին։ Սակայն այս հարցը սկզբունքային է այն հարթության վրա, որ Նիկոլ Փաշինյանի թիմը փաստացի շահագրգիռ չէ Հայաստանում նոր որակի ընդդիմության, դեմոկրատական այլընտրանքի ձևավորման հարցում։

Սակայն վերադառնամ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ իր ամբողջ հասակով հառնում է «երկակի ստանդարտ» կոչվածը։ «Կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ», երեկ ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքի այս հատվածն իրապես երկշերտ է, որովհետև ստացվում է, որ նա՝ «մոռանալով» ՀՀԿ-ին տված որակման մասին, փաստորեն «գեյ ակտիվիստին» պաշտպանում է Նաիրա Զոհրաբյանի քննադատությունից, հանդիմանությունից։ Իսկապես արտառոց իրավիճակ է, մանավանդ, եթե նկատի ունենանք այն փաստը, որ մի շարք ԶԼՄ-ներ փաստարկված մատնանշել էին, որ հրավիրյալների ցանկը ներկայացրել են պատգամավորները, իսկ սկանդալային տրանսգենդերը խորհրդարանական լսումներին մասնակցել է մեծամասնության պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ, այլ խոսքով՝ գործ ունենք հենց Նաիրա Զոհրաբյանի կամ գուցե ընդհանրապես ԲՀԿ-ի դեմ կազմակերպված պորվոկացիայի հետ։ 

Մյուս կողմից՝ չենք կարծում, որ կոռեկտ է, երբ գործադիր իշխանության ղեկավարը քննարկում է օրենսդիր մարմնի հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ Սակայն այստեղ էլ գործ ունենք այլ երևույթի հետ, որը նկատելի է հատկապես վերջին շաբաթներին։ Իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում մեղադրում են այլոց՝ իրենց անսխալականության վերաբերյալ ձևավորելով հանրային կարծիք։

Երեկ կոնկրետ թիրախավորվել էր ԲՀԿ-ն, որովհետև նախօրեին Գագիկ Ծառուկյանը դժգոհել էր իշխանության գործունեությունից։ ԲՀԿ առաջնորդն ասել էր, որ հեղափոխությունից մեկ տարի անց տնտեսական առաջընթաց չի նկատում: Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանն անդրադառնում է ոչ թե ասելիքի բովանդակությանը, այլ դրա հեղինակին կամ նրա քաղաքական ուժին թիրախավորում է այլ գործիքակազմով, այդ թվում՝ ոչ միայն դիսկուրսիոն հարթակներում, այլև տոտալ ստուգումներով, մասկի շոուներով։ 

Նույն գործելակերպն է մյուս բոլոր հարցերում ու բոլոր դեպքերում։ Փաշինյանը կամ նրա մերձավորները անզգույշ արտահայտություններ են անում, որոնք դառնում են բուռն քննարկումների թեմա՝ մեղավոր են ոչ թե իրենք, այլ հանրապետականները, որոնք դրա մասին բարձրաձայնում են։ Գաղտնալսումների սկանդալային բովանդակությունը և առհասարակ՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքը քննարկելու փոխարեն՝ թիրախավորվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, որը փորձում է սկանդալն օտագործել իր մարտավարությունը հիմնավորելու համար։ Էդմոն Մարուքյանը գրառում է կատարում՝ միանգամից թիրախավորվում է, ընդ որում՝ խոսում են ոչ թե նրա գրածի բովանդակության, այլ «Լուսավոր Հայաստանի» նախագահի դեմ։ Արարատի մարզպետը չի կարողանում կոկորդիլոսի՝ կենդանի կամ թռչուն լինելը որոշել ու հայտնվում է հասարակական սկանդալի կիզակետում՝ մեղավոր են այդ մասին գրողներն ու ոչ թե «դարակազմիկ» մտքի հեղինակը։ Ու այդպես՝ անընդհատ, այդպես՝ շարունակ, այդպես՝ ամեն օր...

Մի խոսքով՝ երկրում կան «մշտական» ու «էպիզոդիկ» «մեղավորներ» ու «միակ, անսխալական» կառավարություն։ Նման մտածողությունը հարիր է ավտորիտարիզմին ու ոչ մի ընդհանրություն չունի ո՛չ ժողովրդավարության ու ո՛չ էլ՝ հեղափոխության հռչակած իդեալների հետ։ Հուսամ, որ ես հերթական «մեղավորը» չեմ հռչակվի՝ այս մասին բարձրաձայնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանը