Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան


Սադ­րանք Ար­ցա­խի դեմ. ի՞նչ «երև­ա­նյան սցե­նար­նե­րի» մա­սին են խո­սում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին «Սասնա ծռեր» կուսակցությունը հետևողականորեն հանդես է գալիս Արցախում ներքաղաքական լարվածությունը մեծացնելու օրակարգով։ Ուշագրավ է, որ Սեֆիլ յանի թիմի կողմից թիրախավորվում են ինչպես Արցախի իշխանությունն առհասարակ, այնպես էլ՝ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ մասնավորապես։ Հատկապես վերջին հանգամանքը հուշում է, որ գործ ունենք «Ծռերի» ակտիվացման նախընտրական բաղադրիչի հետ, որովհետև գեներալ Բալասանյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը հաջորդ տարվա ընտրություններում։

Ենթադրելի է, որ Սեֆիլյանի կուսակցությունը, պարտություն կրելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, փորձում է Արցախը հարթակ դարձնել իր քաղաքական հավակնությունների բավարարման համար։

Ամբողջ խնդիրն այն է, որ խիստ վտանգավոր, եթե չասենք արկածախնդրական է «Սասնա ծռեր» կուսակցության, այսպես ասած, արցախյան օրակարգը։ Կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել , իսկ շուտով նաև Երևանից Ստեփանակերտ ավտոարշավ է իրականացնելու՝ Արցախը Հայաստանի մարզ դարձնելու պահանջով։ Ավելորդ է ասել, որ արտաքուստ հայրենասիրական թվացող նախաձեռնությունը իրականում խիստ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Արցախում հաջորդ տարի նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում, այլ՝ առաջին հերթին բանակցային գործընթացում։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգավորման գործընթացում իր քաղաքականության առանցք է դարձնում Արցախի սուբյեկտության վերականգնման թեզը, Սեֆիլյանի թիմը փաստորեն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որն ուղված է հենց Արցախի սուբյեկտության ոչնչացմանը։ Վստահաբար կարելի է ասել, որ Սեֆիլյանի թիմի արցախյան օրակարգն ու ակտիվացումը նման են սադրանքի, ինչն ավելորդ լարվածություն կարող է ստեղծել ոչ միայն Արցախի ու Հայաստանի քաղաքական էլիտաների միջև, այլև բաժանարար գծեր առաջացնել Արցախում։ Սա այն դեպքն է, երբ չհաշվարկված , չկշռադատված ներքաղաքական օրակարգը կարող է ռիսկեր ծնել նաև կարգավորման գործընթացում։ Արդյոք գործ ունենք Սեֆիլյանի թիմի մոլորությա՞ն, թե՞ կազմակերպված սադրանքի հետ։ Այս հարցին անուղղակի պատասխան է տալիս «Սասնա ծռեր» կուսակցության փաստացի առաջնորդ Ժիրայր Սեֆիլ յանի՝ նախօրեին արված ֆեյսբուքյան գրառումը։ Ըստ Սեֆիլյանի, «Արցախում ժողովուրդը դեռևս կեղեքվում է երևանյան նախկին ռեժիմի ստեփանակերտյան մնացորդի լծի տակ»։ Սեֆիլյանը նաև լուծում է առաջարկում. «Այս աղետը կանխելու ամենակարճ միջոցը Ստեփանակերտում երևանյան սցենարով փոփոխությունն է»։

«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդն, ըստ էության, առաջարկում է հայաստանյան հեղափոխությունը արտահանել Արցախ, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Նախ՝ առնվազն տարակուսելի է, որ արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը չի գիտակցում, որ առաջնագիծը հեղափոխական էքսպերիմենտների փորձադաշտ չէ։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, բարեբախտաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները դրսևորեցին համարժեք քաղաքական վարքագիծ՝ Արցախը էվոլ յուցիոն ճանապարհով Հայաստանի հետհեղափոխական իրականությանն ադապտացնելու համար։ Այդ համատեքստում խիստ կարևոր են 2020 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները, որոնց, ինչպես հայտնի է, Բակո Սահակյանը չի մասնակցելու։ Այլ խոսքով, հաջորդ տարի Արցախում փաստացի տեղի է ունենալու իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, ու այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ Սեֆիլյանի թիմը առաջարկում է հեղափոխություն իրականացնել, ըստ էության, հեռացող իշխանության դեմ։ Ի՞նչն է խանգարում «Ծռերին» իրենց ծրագրերը իրականություն դարձնել ընտրությունների միջոցով, թե՞ հայաստանյան ընտրությունների փորձը Սեֆիլյանի թիմին հուշում է, որ լեգալ ճանապարհով իրենք իշխանության չեն կարող գալ նաև Արցախում։

Այնպիսի տպավորություն է, որ «Ծռերը» հետևություններ չեն արել 2016 թ. դրամատիկ իրադարձություններից, միայն թե նրանց այսօրվա թիրախը ոչ թե ՊՊԾ գունդն է, այլ Արցախը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութ