Չիլիի ափերին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՉիլիի ափերին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 04.06-ին Կոկիմբո քաղաքից 74 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվում է 35 կմ խորությամբ:
Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: