Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Քաղ­տեխ­նո­լոգ. «Տա­րա­կար­ծու­թյուն­ներն ավե­լի կսրվեն, ջրի երես դուրս կգան և էլ ավե­լի ճեղ­քեր կստեղծ­վեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ այս բազմիցս է խոսվել այն մասին, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, և ինչ-որ պահի այդ հանգամանքն ավելի ցայտուն է ընդգծվելու՝ իշխանության ներսում հնարավոր բաժանումների և ճեղքումների համատեքստում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այս փուլում նշված գործընթացն արդեն տեսանելի է դառնում հանրության լայն շերտերին:

«Իշխանության ձևավորման հիմքում հեղափոխական գործընթացին մասնակից լինելու սկզբունքն է եղել: Այս հանգամանքն իր մեջ չէր կարող ընդհանուր պատկերացումների, գաղափարների դաշտ պարունակել կամ թույլ տար, որ լիներ ընդհանուր պատկերացում՝ «դեպի ուր ենք գնում» հարցի շուրջ: Սովորաբար հեղափոխություն կոչեցյալն ընդդեմ է լինում: Մեզ մոտ էլ ոչ թե «Մերժի՛ր Սերժին հանուն…», այլ ուղղակի «Մերժի՛ր Սերժին» կարգախոսն էր: Նման գործընթացների շուրջ միշտ բավականին խայտաբղետ քաղաքական ուժեր, գործիչներ, քաղաքացիական, հասարակական շարժումներ, երբեմն էլ ավանտյուրիստներ և կարիերիստներ են հավաքվում: Եվ գործընթացի հաջողության պարագայում յուրաքանչյուր առանձին միավոր ուզում է հեղափոխության հաղթանակից հետո իշխանության մեջ իր մասնաբաժինն ունենալ: Հեղափոխության լիդերը գոնե սկզբնական փուլում չէր կարող խուսափել յուրաքանչյուրի մասնաբաժինն իրեն տալու գործընթացից: Իսկ երբ արդեն ոչ թե մերժելու, այլ կառուցելու գործընթացն է գաիս, իրենց թե՛ նպատակների, թե՛ գաղափարախոսական տարբերություններն ավելի են ակնհայտ դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ այդ համատեքստում հիշեցնելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե ընդդիմությունն «Իմ քայլից» է ձևավորվելու:

«Քրեական գործերի, տնտեսության, սեփականությունների, բիզնեսների շուրջ բանավեճերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական վեկտորների շուրջ դեռևս քողարկված տարակարծություններն էլ ավելի կսրվեն, էլ ավելի ջրի երես դուրս կգան և էլ ավելի ճեղքեր կստեղծվեն: Հիմա մենք տեսնում ենք, որ Դ. Սանասարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ քաղաքացիական հատվածի ու պետության որոշ կառույցների միջև բավականին լուրջ հակամարտություն կա: Այդ գործընթացը կատալիզատոր դարձավ այդ տարաձայնություններն ավելի ակնհայտ դարձնելու իմաստով: Իսկ ընդհանուր առմամբ, հավատացեք, որ այդ տարաձայնությունները շատ ավելի խորքային են, քան երևում են»,-նկատեց մեր զրուցակիցը: 

Վիգեն Հակոբյանի հետ զրուցեցինք նաև համացանցում ու տարբեր հարթակներում առկա մոտեցումների երկակի ստանդարտների մասին: Մասնավորապես, երբ որոշ խմբեր մարդկանց մի հատվածի դեպքում փառաբանում են իրավապահներին, մոռանում անմեղության կանխավարկածի մասին, բայց մյուսի դեպքում հակառակն է տեղի ունենում:

«Նախ՝ ակնհայտ է, որ կան երկակի ստանդարտներ, և դրանք միայն այս պահին չէ, որ ակնհայտ են: Տեսեք՝ մեզ մոտ իրավապաշտպան գործունեությամբ տասնամյակներ շարունակ զբաղվում էին կազմակերպություններ, որոնք իրենց հիմնական առաքելությունը համարում էին նախկին իշխանությունների դեմ պայքարելը: Իրենք իրենց անվանում էին քաղաքացիական հասարակություն, որոնք սնվում էին այս կամ այն ֆինանսական աղբյուրներից և հիմնադրամներից: Անմեղության կանխավարկածը և նման այլ թեմաները բացում էին հասարակական սեկտոր կոչեցյալի ներկայացուցիչները: Բայց երբ այդ հատվածը ներգրավվեց իշխանության մեջ՝ կորավ: Երբ «քաղաքացիական հասարակություն» բարձրագոչ սեգմենտի ներկայացուցիչներն իշխանության ներկայացուցիչ դարձան՝ շփոթվեցին: Հասարակական սեկտոր այսօր ՀՀ-ում գրեթե գոյություն չունի: Բնականաբար, այս պայմաններում, երբ դու իշխանություն ես, համարում ես, որ «ինչ-որ մերոնք են անում, ճիշտ է, և ապրիորի սխալ չի կարող լինել»: Բնականաբար, այստեղ ոչ միայն երկակի, այլև եռակի, քառակի ու հնգակի ստանդարտներ կարող են լինել»,-նշեց Վ. Հակոբյանը:

Խոսելով իշխանություն-ընդդիմություն հարաբերություններից՝ նա կարևորեց նոր ընդդիմության ձևավորման հարցը:

Դիտարկելով նախկին իշխանության ներկայացուցիչների պահվածքը՝ նա նշեց. «Նրանք անում են գրառումներ, ելույթներ են ունենում այն բառապաշարով, ինչ բառապաշարով ու վարքագծով մեկ տարի առաջ իրենց մասին էին գրառումներ ու ելույթներ լինում: Ասում էին՝ ընդդիմության գործն էլ խոսելն է, թող խոսա, բայց հիմա հենց իրենք են դա քննադատում՝ ասելով՝ ինչո՞ւ մեզ չեք լսում: Սա ամբողջ աշխարհում ընդունված ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների տրամաբանության մեջ է: Երբ փոխվում է կարգավիճակը, փոխվում է բառապաշարը, մոտեցումը, քաղաքական վարքագիծը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը վերաբերում է նաև ընդդիմությունից, հասարակական հատվածի ներկայացուցչից իշխանության ներկայացուցիչ դարձողներին: «Իշխանությունն ու ընդդիմությունը դերերով փոխվում են, բայց Հայաստանի պարագայում լավ կլիներ, որ նոր այլընտրանքներ ձևավորվեին: Մեծ հաշվով, նոր այլընտրանքի և ընդդիմության պահանջ է առաջանալու: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը դուրս գա նախկին երեք նախագահների եռանկյունուց, որ, ըստ այդմ, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները ևս դուրս գան երեք նախագահների տիրույթից: Մենք այլընտրանք փնտրելիս կրկին հետ ենք նայում, սա է խնդիրը»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան