Եվրամիությունը արտոնություններ կտրամադրի վիզային լավ պատմություն ունեցող զբոսաշրջիկներին
ՄիջազգայինԵվրամիության խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը՝ պարզեցնել վիզային լավ պատմություն ունեցողներին շենգենյան վիզաներ տրամադրելը, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի պաշտոնական պորտալի հաղորդագրությանը։
Խորհրդարանականների հայտարարության համաձայն՝ այժմ ճանապարհորդները կկարողանան իրենց վիզաների հայտերը ներկայացնել նախատեսվող ուղեւորությունից կես տարի առաջ՝ ընթացիկ երեք ամսվա փոխարեն։ Այնտեղ, որտեղ դա հնարավոր է, զբոսաշրջիկները կլրացնեն ու կստորագրեն իրենց հայտերը էլեկտրոնային տարբերակով։ Նախատեսվում է նաեւ վիզային տուրքերից ազատել 6-18 տարեկան անձանց։
Բացի այդ, ԵՄ երկրներ հաճախ այցելող զբոսաշրջիկներին, ովքեր «դրական պատմություն» ունեն, կտրվեն մուտքի թույլտվություններ բազմակի վիզաներով՝ աստիճանաբար ավելացնելով գործողության ժամկետը 1 տարուց մինչեւ առավելագույնը 5 տարի։
Եվրամիությունում մտածել են փոխել միգրացիոն օրենսդրությունը։ Այժմ գործող կանոնները հաստատվել են 2010 թվականին, եւ այդ ժամանակվանից «պայմանները, որոնցում գործում է վիզային քաղաքականությունը, էապես փոխվել են»։