Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


Քա­ղա­քա­գետ. «Այն­քան սխալ են գոր­ծել, որ չես էլ կա­րող հստակ դե­ղա­տոմս գրել ու ասել՝ այս­պես պետք է սկսել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այս փուլում երկու մարտահրավեր է առանձնացնում՝ մեկը կապելով հասարակության, մյուսն էլ Արցախի խնդրի հետ:

Մինչ մարտահրավերներին անցնելը, գնահատելով վերջին մեկ տարվա գործընթացները, նկատում է. «Ցավոք, խնդիրները չեն պակասել: Եթե մեկ տարվա կտրվածքով դիտարկենք, ապա բազում լրացուցիչ խնդիրներ ենք ստացել: Առաջնահերթը, որը պետք է հաղթահարվի, հասարակության փաստացի պառակտումն է: Իշխանափոխություններից հետո, որպես կանոն, ընտրություններին մասնակցության թիվը շատ ավելի մեծ է լինում: Այդուհանդերձ, դեկտեմբերին տեսանք, որ հասարակության մեծամասնությունը չի ցանկացել մասնակցել ընտրություններին: Այսինքն, այդ մեծամասնությունն ապակողմնորոշված էր մնացել: Սա նշանակում է, որ հաղթող ուժը վայելում է միայն 38-40 տոկոս ընտրողների վստահությունը»:

Նա հավելեց, որ սա ամենավտանգավոր հանգամանքներից մեկն է, որը պետք է լուծվի. «Իսկ թե ինչպե՞ս՝ չեմ կարող ասել, որովհետև արդեն այնքան սխալ են գործել, որ դժվար է կանխագուշակել, թե նոր և գիտակցված աշխատանքը որտեղից պետք է վերսկսել: Այնքան սխալ են գործել, որ չես էլ կարող հստակ դեղատոմս գրել ու ասել՝ այսպես պետք է սկսել»:

Ս. Շաքարյանցը շեշտեց, որ երկրորդ հարցն Արցախի հիմնախնդրի փակուղին է:

«Երբ մարդը սկսում է դժվար կատարվելիք խոստումներ տալ ու հետո հետ կանգնել այդ խոստումներից, ստեղծվում է տպավորություն, որ նա չի տիրապետում իրադարձությունների իրական շարադրվածքի պատկերին, չի պատկերացնում նաև գործի բարդությունը: Մենք մեր իսկ ձեռքով ենք փակուղի ստեղծում: Եթե մարդը հետամուտ է իր այն հայտարարությանը, որ լիազորված չէ ներկայացնել Արցախի ընտրողների, Արցախի քաղաքացիների շահերն ու պահանջները, ապա պետք է հետամուտ լինի ու չշարունակի բանակցել Ադրբեջանի հետ: Սա տրամաբանություն է, որի հիմքում այսօրվա ղեկավարության հայտարարություններն են: Բայց եթե, այնուամենայնիվ, շարունակում եք բանակցել ադրբեջանական կողմի հետ, ապա դուք մեղադրվում եք խաբեբայության մեջ, ինչը ևս լրացուցիչ պառակտում է առաջացնում»,-ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով, եթե վերոնշյալ երկու խնդիրները կարողանանք իմի բերել ներքին մակարդակով, ապա մնացած բոլոր մարտահրավերներն ավելի ցածր նշանակություն կստանան:

«Բայց քանի որ պառակտված ենք և գլխավոր հարցերում մեկ ընդհանուր գիծ չունենք, մնացած հարցերում և նույն խաչմերուկում անշարժ կանգնած ենք մնալու: Իսկ այդ վիճակում մեքենայի տակ ընկնելու վտանգը միշտ է առկա: «Խաչմերուկային» իրավիճակներում արագ անցնել է պետք՝ անշարժ մնալը վտանգավոր է: Բոլորն ասում են՝ սպասե՛ք, մի տարի է անցել, ժամանակ տվե՛ք: Այդ «խաչմերուկում» ժամանակ տալ հնարավոր չէ, խաչմերուկները պետք է «վազելով» անցնել: Ժամանակ չկա, վաղը կամ մյուս օրը որևէ «տրանսպորտային միջոց» խփելու է մեզ: Այդ խաչմերուկում դու չորս կողմից վտանգի տակ ես: Անկախ մեր ներքին հարցերից, այնուամենայնիվ, աշխարհը տեղում չի կանգնում: Մենք տեսնում ենք, թե ինչպես են սաստկանում ԱՄՆ-Իրան, ռուսամերիկյան, ռուս-չինական հարաբերությունները: Իսկ մենք անգամ չենք մասնակցում, օրինակ, Չինաստանում կայացած միջազգային համաժողովին, բայց փոխարենն այստեղ «Քաղաքացու օրն» էինք նշում: Բայց ինչ-որ բան ունե՞ք, որ «Քաղաքացու օր» եք նշում: Դուք արդեն հրաժարվե՞լ եք «լևոնական», թեկուզև Սերժ Սարգսյանի օրոք փոփոխված Սահմանադրությունից: Քաղաքացու օրն այն փաստաթղթի օրն է, որտեղ գրանցված են քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Նորմալ երկրներում այն Սահմանադրությունն է: Մենք հրաժարվե՞լ ենք Սահմանադրության օրվանից, թե՞ նման ամսաթիվ, այդուհանդերձ, դեռ կա մեր օրացույցում: Մեզ մոտ այնքան խառն իրավիճակ է: Մենք սկզբից պետք է ներքին մարտահրավերներից ձերբազատվենք, որպեսզի ազգային ու հավաքական ուժով մտածենք՝ ինչպես լուծել մյուս մարտահրավերը»,-նշեց Ս. Շաքարյանցը:

Նա կարևորեց ծրագրերի առկայության անհրաժեշտությունը:

«Եթե, օրինակ, ամերիկա-իրանական ռազմական գործողություն սկսվի, ծրագիր ունե՞նք, թե ինչպես ենք արձագանքելու: Նման շատ հարցեր կան: Բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ առանց ծրագրի են գործում, թեպետ առաջին մարդը չեմ, որ խոսում եմ այդ մասին: Այս թիմը նորմալ ծրագիր չունի ո՛չ տնտեսության, ո՛չ ներքաղաքական և ո՛չ էլ մյուս ոլորտների համար: Եթե մենք, որպես հասարակություն, չենք հաղթահարում Արցախի հարցի փակուղին և ներքին պառակտումը, մնացած մարտահրավերների շուրջ ծրագրեր կազմելու մասին մտածելն անգամ ծիծաղելի է: Ես չեմ կարծում, որ առանց այդ երկու մարտահրավերների լուծման հնարավոր կլինի մյուս հարցերի առումով մշակել ու առաջարկել համընդհանուր ազգային ծրագիր»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա Շուշանյան