Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


«Ցայգ»-ի հարցով գնդակը ՀՌԱՀ-ի դաշտում է, իսկ Նազելի Բաղդասարյանի ընտանիքը բաժնետեր չէ

Հարցազրույց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ում ընտանիքը, ըստ մեր տեղեկությունների, հանդիսանում է Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության բաժնետերերից մեկը, անդրադառնալով ինչ-որ կրոնական կազմակերպության վճարովի եթերաժամ հատկացնելու և եթերով քարոզ իրականացնելու երևույթին նշել էր, որ դեմ է նման մոտեցմանը:
 
Ֆեյսբության գրառման մեջ նա մասնավորապես նշել էր.
 
«Անշուշտ, ազատ մամուլի դերն առանցքային է «քաղաքացիական հասարակություն» եւ «պետություն» երկխոսության գործում: Միեւնույն ժամանակ խոսքի, մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը բացարձակ իրավունք չէ՝ ըստ ՄԻԵԿ-ի եւ ենթակա է այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ հասարակական անդորրի, հասարակական կարգի, առողջության ու բարոյական պահպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»:
 
Orer.am-ը պատգամավորից փորձեց պարզել, որ եթե նա իսկապես դեմ է նման աշխատաոճին, ապա հանդիսանալով Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության բաժնետերերից մեկի դուստրը, արդյո՞ք չի կարողացել խնդրին ներսից ծանոթանալ և ժամանակին այն կանխել, նշեց, որ ներկայում իրենց ընտանիքը չի հանդիսանում հեռուստաընկերության բաժնետերերից մեկը:
 
«Նախկինում ունեցել ենք բաժնեմաս, որը հիմա օտարվել է: Ինչ վերաբերում է ինձ, ապա անձամբ ես երբևէ չեմ հանդիսացել Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության բաժնետեր: Աշխատակից եմ եղել և այնտեղ աշխատել եմ մոտ13-14 տարի: Մայրս հիմա էլ հանդիսանում է «Ցայգ» ընկերության գործադիր տնօրենը, իսկ թե ում է օտարվել ծնողներիս պատկանող բաժնեմասը չեմ կարող ասել, քանի որ չեմ տիրապետում ինֆորմացիային: Ինչ վերաբերում է երևույթին, ապա օրենքը չի արգելում որևէ մեկին վճարովի եթերաժամ տրամադրել, բայց եթե տվյալ նյութը խտրականություն է քարոզում, ատելություն կամ անհանդուրժողականություն, այստեղ արդեն արգելքներ կարող են լինել:
 
Քանի որ ես չեմ տիրապետում նյութին, ես դիմել եմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որպեսզի իրենք տան իրենց եզրակացությունը, թե ինչ տեսանյութ է հեռարձակվել: Միգուցե իրենք էլ իրենց հերթին կդիմեն հեռուստատեսությանը և պարզաբանում կպահանջեն: Եվ եթե օրենքով արգելված որևէ խնդիր ծագի, ապա կարծում եմ, որ այդ հարցին կանդրադառնա նաև հանձնաժողովը և կմիջնորդի, որ այդ հաղորդաշարի հեռարձակումը դադարեցվի:
 
Բայց այս պահին ես դեռ հստակ ինֆորմացիա չունեմ այդ մասին և եթե տեսել եք, իմ պաշտոնական հայտարարության մեջ էլ նշել եմ, որ իմ կարծիքով կա խտրականություն, որովհետև արձագանքներն այդպիսին են: Բայց, ես չէ, որ պետք է գնահատական տամ, դրանով պետք է զբաղվի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և ես արդեն իսկ պաշտոնական գրությամբ դիմել եմ պարոն Տիգրան Հակոբյանին և պատասխանը ստանալուց հետո անպայման կհրապարակեմ:
 
Նշեմ նաև, որ հարցը շատ նուրբ է, և եթե ես փորձեմ միաջմտել, ապա կստացվի, որ լինելով կառավարող քաղաքական ուժի կողմից ընտրված պատգամավոր ճնշում եմ գործադրում: Մյուս կողմից եթե խտրականություն կա, ատելություն են քարոզում և այլն, ապա գիտեք, որ և՛ Հայաստանի օրենսդրությամբ, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, խոսքի և մտքի ազատությունը չլինելով բացարձակ իրավունք կարող է սահմանափակվել նշված երևույթների առկայության դեպքում:
 
Բայց, քանի որ ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատական տալու, ուստի դիմել եմ պատկան մարմիններին, որոնք նաև մասնագիտացված են և ի պաշտոնե պարտավոր են վերահսկել, թե ինչ է հեռարձակվում»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
 
 
 
Արմինե Գրիգորյան
 
Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր Կամենդատյան