Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Ինտրիգային օր. դատարանի վճռին սպասելիս. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատարանը իր որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 16-ին։ Դժվար է, իհարկե, կանխատեսել որոշման բովանդակությունը, սակայն ինձ համար ակնհայտ է, որ ցանկացած դեպքում այն միանշանակ չի լինելու հասարակության տարբեր շերտերի համար։ Բանն այն է, որ դատավարության չորս օրերն ամենևին էլ չմեծացրեցին հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ, ինչի ինդիկատորային դրսևորումն է դատարանի բակում իրար հակադիր երկու ցույցերի անցկացումը։ Դատարանի բակում հավաքված մարդկային երկու բազմություններից որևէ մեկին խնդրի իրավական բաղադրիչը չի հետաքրքրում։ Քոչարյանի աջակիցների համար նա անմեղ է, հերոս է ու պետք է ոչ միայն կալանքից ազատվի, այլ ընդհանրապես քրեական հետապնդումից, երկրորդ նախագահի ընդդիմախոսների համար նա հանցագործ է։ Նման իրավիճակում չափազանց մեծ է դատական գործընթացի վրա քաղաքական ու անձնական կոնյուկտուրայի ազդեցությունը, որովհետև այնպիսի տպավորություն է, որ ոչ թե իրավական գործընթացն է դիրքավորում փողոցում հայտնված մարդկանց, այլ ճիշտ հակառակը՝ գործ ունենք «փողոցային» արդարադատության հետ, և Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները փորձում են իրենց ագրեսիվ պահվածքով ազդել դատավարության ընթացքի, նրա սուբյեկտների վարքագծի վրա։ Օրինակ՝ քաղաքական կոնյուկտուրայի բացահայտ դրսևորում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վարքագիծը։ Սա այն դեպքն է, որ հրաշալի բացահայտում է, թե ինչպես է պաշտոնյան ենթարկվում քաղաքական իրավիճակի փոփոխությանը, հարմար տեղավորվում փոփոխությունների պարագայում։ Դեռ մեկ տարի առաջ Դավթյանը համոզված պաշտպանում էր Մարտի 1-ի գործի միանգամայն այլ սցենար, որտեղ մեղավորները Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն էին, այսօր նույն մարդը ջանասիրաբար թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին՝ անհնար համարելով անգամ նրա խափանման միջոցի փոփոխությունը։ Ավելին, իրեն թույլ է տալիս անձնավորված վերաբերմունք պարունակող պահվածք, որը հազիվ թե հարիր է երկրի գլխավոր դատախազին:

Դատավարության անհարկի քաղաքականացումը երբեք չի կարող հանգեցնել իրավականորեն մոտիվացված որոշումների կայացմանը, համենայն դեպս՝ հասարակության մի ստվար զանգված կարծելու է, որ դատարանը վարվեց այնպես, ինչպես ցանկանում էր երկրի քաղաքական ղեկավարությունը։ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հասարակությունը կասկածներ ուներ Մարտի 1-ի գործով կայացված դատավճիռների օրինականության վերաբերյալ։ Կան շատ մեծ մտավախություններ, որ հիմա կրկնվելու է նույն պատկերը, իսկ սա նշանակում է, որ Մարտի 1-ի էջը չի փակվելու կամ առնվազն նորից վերակենդանանալու է, երբ, ասենք, տարիներ հետո Հայաստանում տեղի ունենա նոր իշխանափոխություն։

Դատավարության չորս օրերը որոշակի դիսկուրս, տեսական ու գործնական բանավեճ հարուցեցին այն հարցում, թե ինչքանով է ճիշտ ընտրված Մարտի 1-ի գործի քննության մեթոդաբանությունը։ Ի վերջո, սա սկզբունքային հարց է, որովհետև միայն ճիշտ մեթոդաբանության միջոցով կարող ենք հասնել հանցագործության համապարփակ բացահայտմանը, առաջին հերթին տասը զոհերի սպանությունների հանգամանքների ամբողջական պարզաբանմանը։ Այս դատավարությունն, անգամ մեծ ցանկության դեպքում, չի կարող տալ այն հարցի պատասխանը, թե, ի վերջո, ովքե՞ր և ո՞ւմ հրամանով իրականացրեցին տասը սպանությունները։ Քանի դեռ այս հարցերի պատասխանները տրված չեն, միշտ լինելու են շահարկումներ՝ քաղաքական հետապնդումների, անձնական վրեժխնդրության հիմքով։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դատապարտված կողմնակիցներն ասում էին, որ այդպես էլ իրենցից որևէ մեկը չդատվեց սպանությունների համար, հետևաբար՝ մեղադրանքներն անհիմն են։ Հիմա, թերևս, նույն պնդումն են անելու նաև Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպաններն ու աջակիցները։

Այս գործը, թերևս, պետք է բացահայտվեր ներքևից։ Պետք էր նախ պարզել՝ ովքեր են կրակել, անմիջական հրաման տվողը կամ նախաձեռնողն ով է եղել: Սա թույլ կտար պատասխանատվությունն այնուհետև տարածել դեպի վերև՝ քրեական հետապնդման ենթարկելով նաև իշխանության վերնախավի այն ներկայացուցիչներին, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում արյունոտ իրադարձությունների համար, եթե իրոք նրանց մեղավորությունն ապացուցվի։ Բնականաբար՝ խոսքը իրավական պատասխանատվության մասին է։

Այնուամենայնիվ, սպասենք դատարանի այսօրվա որոշմանը, որն, անտարակույս, նոր իրավիճակ է ստեղծելու գործում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին