Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»


Հա­կադ­րու­թյու­նը պար­զա­պես չի կա­րող ըն­դու­նե­լի լի­նել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախը բոլոր առումներով հայտնվել է «ճակատային» կարգավիճակում։ Հասկանալի է, որ հայկական երկրորդ պետությունը պարբերաբար թիրախավորվում է թշնամու կողմից՝ բարեբախտաբար կարողանալով արժանապատվորեն դիմագրավել բոլոր ոտնձգություններին։

Սակայն վերջին մեկ տարում Արցախի շուրջ բազմաշերտ խնդիրներ են ձևավորվել։ Մի կողմից՝ ակնհայտ չհասկացվածություն կա Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմի ու Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի միջև, մյուս կողմից՝ Արցախում ներքաղաքական անբարենպաստ զարգացումներ են նկատվում, որոնց վրա իր կնիքն, անշուշտ, ունեն Հայաստանում ստեղծված համատեքստն ու Արցախի պոլիտրայի ոչ այնքան ադեկվատ վարքագիծը։ Օրինակ՝ անցած գիշեր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, թե Հայաստանի տարածքում գեներալի կողմնակիցների ուղղությամբ կրակել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մարդիկ։

Իհարկե, վերջինիս կուսակցությունը հերքել է Բաբայանի գրասենյակի պնդումները, իսկ Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել է, թե տեղի ունեցածը կենցաղային վեճ է, որը ծագել է ֆինանսների շուրջ առաջացած խնդրի հետևանքով

Սակայն նույնիսկ այս պարզաբանումը չի վերացնում լարվածությունը, որովհետև Արցախում ու նրա շուրջ առաջացել է բազմաշերտ հակադրության վտանգավոր համատեքստ, որն ակամայից քաղաքականացնում է անգամ կենցաղային վեճերը։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում առաջացել է որոշակի ճգնաժամ, ինչը պարբերաբար արտահայտվում է հրապարակային դրսևորումներով, որոնց բազմիցս անդրադարձել եմ իմ նախորդ հրապարակումներում։ Հայաստանի նոր իշխանությունը հրապարակային մակարդակում հանդես է գալիս հետհեղափոխական իրողություններին Արցախի անցնցում ադապտացվելու մարտավարությամբ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ԱՀ իշխանությունը դառնում է հեղափոխական հռետորաբանության ու ագրեսիվ քարոզչության թիրախ։ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունն, իր հերթին, ակնհայտորեն պատրաստ չէր այն արմատական փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանում։

Երկու հայկական պետությունների իշխանությունների հարաբերություններում դրսևորվող անտագոնիզմը լոկալ դրսևորումներ է ունենում բազմաթիվ հարթակներում, ինչը թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում ստեղծում է ներքաղաքական լարվածություն։ Հայաստանում բոլորը՝ իշխանությունից սկսած ու ընդդիմությունով վերջացրած, պետք է գիտակցեն, որ անթույլատրելի է Արցախի իշխանությունն «օկուպացնելու» փորձերը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ փաթեթավորմամբ դա կմատուցվի հասարակությանը։ Առավել անթույլատրելի է ցանկացած հակադրություն երկու հայկական պետականությունների միջև:

Հայաստանն ու Արցախն, անշուշտ , գտնվում են միասնական քաղաքական համակարգում ու հայկական երկրորդ պետությունը չի կարող անմասն մնալ այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել Հայաստանում։ Մյուս կողմից՝ Արցախն առաջնագիծ է, ու դատապարտելի է այնտեղ հեղափոխություն ներմուծելու որևէ փորձ, մանավանդ՝ հաջորդ տարի նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ։ Արցախցիներն իրենք պետք է ընտրեն իրենց նախագահին ու խորհրդարանը, իսկ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը պետք է բացառապես նպաստեն օրինական ընտրությունների անցկացմանը՝ չլինելով Արցախի ներքաղաքական կյանքի շահագրգիռ կողմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա Կոստանյան