Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ» Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»

Ի՞նչ է արձանագրվել երշիկեղենի լաբորատոր փորձաքննության արդյունքում

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Orer.am-ը սկսկել է շուկայում վաճառվող երշիկեղենի որակի ստուգման գործընթաց, որի շրջանակներում լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել «Բիելլա» ապրանքանիշի կողմից արտադրված արհեստական թաղանթով եփած և «Գանձասար» ապրանքանիշի կիսաապխտած բնական թաղանթով «Կրակովյան» տեսակի երշիկները:

Փորձաքննության ենթարկված երշիկեղենը ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, պարզելու համար արտադրության ընթացքում սանիտարահիգիենիկ, իսկ դրանից հետո պահպանման պայմանների ժամանակ արդյո՞ք խախտումներ չեն եղել և արդյո՞ք դրանք համապատասխանում են պահանջվող չափանիշներին:

Ինչպես եփած, այնպես էլ կիսաապխտած երշիկները փորձաքննության են ենթարկվել աղիքային ցուպիկի խմբի մանրէների, ոսկեգույն ստաֆիլակոկի և լիստերիայի նկատմամբ: Փորձարկման ենթարկված ցուցանմուշների մանրէաբանակն ցուցանիշների լաբորատոր փորձաքննության արդյուքններով շեղումներ չեն հայտնաբերվել: Դա վկայում է այն մասին, որ արտադրության ընթացքում անիտարահիգիենիկ պայմանների ցուցանիշները չեն խախտվել և համապատասխանել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող չափանիշներին:

ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի մանրէաբանական հետազոտությունների բաժնի պետ Լալա Մելիքյանը փորձաքննության արդյունքները ներկայացնելուց բացի, որոշ խորհուրդներ տվեց սպառողներին: Մասնավորապես վաճառակետից երշիկեղեն գնելուց առաջ ուշադրություն դարձնել մակնշմանը, հատկապես՝ բաղադրությանը:

«Բաղադրությունը պետք է ընթեռնելի լինի, որպեսզի գնորդը կարողանա հասկանալ, թե այն ինչ բաղադրություն ունի: Բնականաբար երշիկեղենի դեպքում պետք է տեղեկություն լինի ինչպես մսի քանակի, այնպես էլ այն մասին, թե տվյալ երշիկը ինչ մսից է պատաստված: Եփած երշիկեղենի դեպքում կարող են լինել այլ հավելումներ՝ կաթ, ձու, նիտրիտներ, որոնք թեև ցանկալի չեն, սակայն օգտագործվում են երշիկեղենի կյանքը երկարացնելու, միկոբների աճը կասեցնելու համար:

Եվ եթե երշիկեղենի բաղադրությունն ամբողջությամբ և ընթեռնելի ներկայացված չէ, ապա կարելի է ենթադրել, որ տվյալ արտադրանքը որոշակի կեղծիքներ է պարունակում, որի պատճառով էլ պատշաճ մակնշում չկա»,- ասաց Լ. Մելիքյանը:

Մասնագետի դիտարկմամբ, ժամանակի ընթացքում երշիկեղենում կարող են մանրէներ չառաջանալ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ երշիկի բաղադրության մեջ քիմիական տարրերը թույլատրելի սահմաններից ավելի շատ լինում, ինչը թեև կանխում է մանրէների զարգացումը, սակայն վնասակար է օրգանիզմի համար:

«Կարևոր է նաև մսի որակը: Եթե հումքը որակյալ չի լինում, հավելումների շնորհիվ հնարավոր է լինում երշիկնեղենի արտաքին տեսքը նորմայի սահմաններում պահել: Դրանք թույլ չեն տալիս, որ անգամ միկրոբային աճ լինի, սակայն, պետք է հիշել, որ այդ ամենը հնաավոր է դառնում միայն հավելումների շնորհիվ, որոնք վնասակար են առողջության համար»,- ասաց Լ. Մելիքյանը:

Սպառողները պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ պայմաններում է պահվում երշիկեղենը, քանի որ միկրոբներ կարող են զարգանալ նաև սառնարանային ոչ պատշաճ պայմանների առկայության դեպքում: Գնելու ժամանակ հարկավոր է նաև ուշադրություն դարձնել երշիկի թաղանթին:

Թարմ երշիկի թաղանթն ամուր գրկում է երշիկը, թաղանթը լինում է չոր, մաքուր և էլաստիկ: Իսկ եթե արտաքին մակերևույթի վրա թացություն է նկատվում, ապա դա խոսում է նրան որակական ցածր հատկանիշների մասին:

«Շատ հաճախ մարդիկ երշիկը գնում են կտրված վիճակում, սակայն, այդ ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել երշիկի գույնին, կտրվածքի հարթ լինելու հանգամանքին: Շատ հաճախ սպառողներն ընտրում են վառ գույն ունեցող երշիկներ, սակայն, իրականում որակյալ երշիկի գույնը չպետք է վառ կարմիր լինի: Դա խոսում է ներկանյութերի առկայության մասին: Ի դեպ, շատ հավելանյութեր կան, որոնք երշիկին տալիս են բավականին ախորժաբեր ու բնական հոտ ու համ, ուստի խորհուրդ չէի տա սպառողներին քաղցած վիճակում երշիկեղեն ընտրել»,- ասաց Լ. Մելիքյանը:

 

Արմինե Գրիգորյան

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել