Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»


ԼՀԿ-ն առաջարկում է ՔԿՀ-ների ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել նրանց աշխատավարձը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձը լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել:  ԱԺ պետաիրավական հանձնաժողովում երկարատև քննարկումներից հետո պատգամավոր Տարոն Սիմոնյանը որոշեց Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամսով:

«Օրենսդրական նախաձեռնության կարիքն առաջացել է այն ժամանակ, երբ մեզ դիմել են բավականին մեծ թվով քրեակատարողական ծառայողներ, բարձրացրել են այն հարցը, որ ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը չի պահպանվում: Մինչդեռ նման կարգավորումը տարածվում է իրավապահ համակարգի մի շարք ծառայողների` դատավորների, դատախազների, քննիչների համար: Եվ ՔԿՀ-ների աշխատողներն իրենց ևս համարում են իրավապահ համակարգի անբաժան մասն ու ցանկություն ունեն, որ նման կարգավորում տարածվի նաև իրենց նկատմամբ: Առաջարկում ենք օրենքի համապատասխան մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է»,-ներկայացրեց Տարոն Սիմոնյանը:

Գործող օրենսդրությամբ քրեակատարողական ծառայողի լիազորությունների` քրեական հետապնդում իրականացվելու հիմքով ծառայության կասեցման դեպքում նրանց աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած մասը վճարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց, որ գաղափարն առաջադիմական է և ուղղված է անձանց համար աշխատանքային իրավունքի ոլորտում լրացուցիչ իրավական երաշխիքների սահմանմանը: «Խնդիրը մոտեցումը, այն գաղափարական ուղղվածությունն է, որը մենք դնում ենք մեր առջև` նախատեսելու մեկ կոնկրետ կատեգորիայի անձանց համար նման սահմանափակումներ, թե նախատեսելու համար այդ սահմանափակումները որոշակի կարգավիճակում գտնվող բոլոր անձանց համար»,-նշեց նա:

Խաչիկյանը հիմնավորեց, թե ինչու է այսօր պայմանավորված քննիչների, դատախազների և դատավորների մասով այդպիսի կարգավորումների նախատեսումը: Նա նկատեց, որ դրանք յուրահատուկ դեր ունեն: «Այդ երեք կատեգորիաներն ուղղակիորեն նախատեսված են սահմանադրությամբ:Սահմանադրական կարգավորում ունեցող ուղղակիորեն մատնանշված սուբյեկտներ են և իրականացնում են իշխանության իրենց թևի գործառույթները, պետք է դրվի համարժեք տարբերակում նրանց և այլ ծառայողների միջև: Հետևաբար` այս անձանց  և այլ ծառայություն իրականացնողն անձանց դիտարկել նույն կարգավիճակում, համարում ենք խնդրահարույց»,-ասաց  նա ու նկատեց, որ ՔԿՀ ծառայողները հանրային ծառայողներ են, որոնց կարգավիճակն ուղղակիորեն նախատեսված չէ սահմանադրությամբ:

Նա նաև շեշտեց, որ ՔԿՀ ծառայողները զինվորական ծառայողներին հավասարեցված անձինք են: «Նախագծի կյանքի կոչման պարագայում կարող ենք բախվել այն իրողությանը, որ միևնույն կարգավիճակ ունեցող անձանց համար օրենսդրական ակտերով մատնանշված կլինեն իրենց կարգավիճակի միասնականության գաղափարից չբխող անհարկի տարբերակումներ, որը նպատակահարմար չէ»,-ասաց նա:

Երկարատև քննարկումներից հետո Խաչիկյանն ասաց, որ նախագիծն այդ տեսքով ընդունելը համարում են անընդունելի և վերահաստատում են ցանկացած ձևաչափով համագործակցելու հանձնառությունը: Նա նշեց, որ այն առաջարկը, որ երբ ծառայությունը կասեցվում է հանրային ծառայողի կամքից չկախված հանգամանքներում և կրում է անբարենպաստ հետևանքներ, պետք է օրենսդրական լուծում ստանա, շեշտեց` պատրաստ են արդյունավետ համագործակցության:

Սիմոնյանը հետաձգեց հարցի քննարկումը:

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան