Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին

«Նա­ի­րիտն» աճուր­դով կվա­ճառ­վի. գոր­ծա­րա­նի հա­մա­կար­գող խմբին քննարկ­մա­նը չեն հրա­վի­րել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նաիրիտ» քիմիական գործարանն աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25ին: Գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործարանի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում գործարանի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց սնանկացման գործընթացը:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ շատ բացասական է վերաբերվում գործարանն աճուրդով վաճառելու որոշմանը: Բացի այդ, նրա համար անհասկանալի է, թե ինչպես են առանձին արտադրամասերն աշխատելու: «Թե ինչ սխեմայով են պատրաստվում այդ առանձին արտադրամասերը բիզնես-ծրագրով աշխատեցնել, ինձ համար անհասկանալի է: Գործարանի արտադրամասերը փոխկապակցված են:

Միայն մեկ արտադրամաս ունենք, որը կարող է առանձին գոյատևել: Դա քլորի արտադրությունն է, բայց նման քանակի քլոր արտադրել, ինչպես նախկինում, առանց կաուչուկի արտադրության վերաթողարկման, անհասկանալի է: Չեմ կարողանում հասկանալ գործարանն առանձին լոտերով աճուրդի հանելու նպատակը: Եթե աճուրդի հանվեին առանձին, օրինակ, քլորի, քացախաթթվի արտադրությունները, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում վաճառվելու են առանձին սարքավորումները: Հավանական է դառնում, որ առանձին լոտերի գնորդները դրանք հետագայում օտարելու են: Ստացվում է, որ ցանկացած մարդ կարող է մասնակցել աճուրդին, միայն մեկ սարքավորում գնել, դառնալ դրա սեփականատերը, իսկ արդյունքում մնացած արտադրությունը խաթարվում է», ասում է Իսրայելյանը:

Նա նշում է, որ գուցե սա տարբերակ է ժամանակ շահելու համար՝ մինչև ներդրողների հետ բանակցություններ սկսեն վարել: «Բայց եթե նմանատիպ հարց կա, ապա ինչո՞ւ են աճուրդ կազմակերպում: Երկու տարի գործարանն աճուրդի չէր դրվել, որոշ ժամանակ էլի կարող էին չդնել, համապատասխան ներդրողների հետ կապված առաջարկություններ արվեին՝ գործարանի ամբողջական վերաթողարկման համար: Մասնավորապես՝ կառավարությունն ինչ է նախատեսում, ինչ առավելություններ և շահագրգիռ պայմաններ կառաջարկի ներդրողին:

Դրանից հետո ներդրողը, ծանոթանալով արտադրության հետ, իր առաջարկությունները կներկայացներ: Ինձ համար այս ամենը մութ է», - նշում է մեր զրուցակիցը:

Նրա համար նաև տարօրինակ է, որ երկար տարիներ գործարանի վերագործարկման համար պայքարող համակարգող խմբին չեն հրավիրել քննարկման: «Երեք կառավարություն է փոխվել, գործարանի համակարգող խումբը միշտ պայքարել է «Նաիրիտի» վերաթողարկման համար:

Խմբի մեջ ներգրավված են մասնագետներ: Մի քիչ ցավ է պատճառում այն, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները գիտեն, որ կա համակարգող խումբ, բայց իրենց չեն հրավիրել կողմնակի մասնակցության համար՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Սնանկության կառավարիչը շահագրգիռ է, որ գործարանը լուծարվի, որովհետև ինքն այդտեղից ստանում է իր աշխատավարձը:

Որքան շատ ապրանք վաճառի, պարտք մարի, դրան համապատասխան ինքը շատ գումար է ստանալու: Բայց նրան հրավիրել են քննարկման: Սնանկության կառավարչից ուղղակի կարելի էր ստանալ հաշվետվություն, թե ինչ վիճակ է գործարանում, պարտքերի չափը և այլն», - ասում է նախկին տնօրենը:

Իսրայելյանին հարց ենք ուղղում՝ գուցե այս աճուրդը կազմակերպվել է, որպեսզի մարեն գործարանի պարտքերը: «Գործարանի պարտքն ամբողջությամբ մոտավորապես 100 միլիոն դոլար է, իսկ աճուրդում գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար:

Ի դեպ, եթե այս աճուրդում գնորդներ չլինեն, ապա ավտոմատ կերպով մեկ ամիս հետո նորից աճուրդ կհայտարարվի, և 10 տոկոսով գործարանի գինը կիջնի:

32 միլիոնը չի բավարարի պարտքերը մարելու համար: Կառավարությունը պետք է այլ ճանապարհով գնա. հանձնաժողով ստեղծի, ւսումնասիրի հարցը, հասկանա, որ իր պարտքերը չեն մարվելու, չի ստանալու իր գումարը (պարտատերերի խորհրդում ընդգրկված են ՊԵԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ-2»-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները- խմբ.): Այդ ժամանակ ավելի նպատակահարմար է, որ կառավարությունը մոռանա իր պարտքերի մասին, գործարանը վերաթողարկի՝ հետագայում եկամուտներ ստանալու հավանականությամբ: Կստեղծվեն աշխատատեղեր, հարկային մուտքեր կլինեն բյուջե: 

Ամենաքիչը 2000 աշխատատեղ կլինի: Բացի դա, եթե հիմա կարողանանք «Նաիրիտը» փրկել, դրա բազայի վրա կաշխատի Վանաձորի քիմպրոմը», ընդգծում է Կարեն Իսրայել յանը՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է այն, թե ինչ լուծումներ են տրվելու հարցին:

«Ուզում ենք մասնակցել քննարկումներին, կարող ենք խորհուրդներ տալ: Ասում են՝ աճուրդին մասնակցողը պետք է ներկայացնի բիզնես-ծրագիր: Չեմ պատկերացնում՝ ինչ ծրագիր պետք է ներկայացնի, օրինակ, ացետիլենի արտադրությունը գնել ցանկացողը: Բիզնես-ծրագիր ներկայացնելու համար ամիսներ են պետք:

Այսօր գործարանը աճուրդի եք դնում, ո՞վ կարող է 15 օրվա մեջ բիզնես-ծրագիր ներկայացնել: Ներկայացնելու դեպքում դա չի համապատասխանի այսօրվա իրականությանը: Պետք է գան, ծանոթանան գործարանի վիճակին, գույքագրում անեն, հասկանան՝ որ սարքավորումն ինչ վիճակում է, որ կարողանան վերականգնելու համար իրենց ծախսերը հաշվարկել: Ունեմ կասկածներ, որ չի լինի այն արդյունքը, որը ներկայացվում է», - եզրափակում է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Պետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան