Ереван, 16.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Նա­ի­րիտն» աճուր­դով կվա­ճառ­վի. գոր­ծա­րա­նի հա­մա­կար­գող խմբին քննարկ­մա­նը չեն հրա­վի­րել. «Փաստ»

Общество

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նաիրիտ» քիմիական գործարանն աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա հունիսի 25ին: Գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար: Օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործարանի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում, որի ընթացքում գործարանի սնանկացման գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը հակիրճ ներկայացրեց սնանկացման գործընթացը:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ շատ բացասական է վերաբերվում գործարանն աճուրդով վաճառելու որոշմանը: Բացի այդ, նրա համար անհասկանալի է, թե ինչպես են առանձին արտադրամասերն աշխատելու: «Թե ինչ սխեմայով են պատրաստվում այդ առանձին արտադրամասերը բիզնես-ծրագրով աշխատեցնել, ինձ համար անհասկանալի է: Գործարանի արտադրամասերը փոխկապակցված են:

Միայն մեկ արտադրամաս ունենք, որը կարող է առանձին գոյատևել: Դա քլորի արտադրությունն է, բայց նման քանակի քլոր արտադրել, ինչպես նախկինում, առանց կաուչուկի արտադրության վերաթողարկման, անհասկանալի է: Չեմ կարողանում հասկանալ գործարանն առանձին լոտերով աճուրդի հանելու նպատակը: Եթե աճուրդի հանվեին առանձին, օրինակ, քլորի, քացախաթթվի արտադրությունները, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում վաճառվելու են առանձին սարքավորումները: Հավանական է դառնում, որ առանձին լոտերի գնորդները դրանք հետագայում օտարելու են: Ստացվում է, որ ցանկացած մարդ կարող է մասնակցել աճուրդին, միայն մեկ սարքավորում գնել, դառնալ դրա սեփականատերը, իսկ արդյունքում մնացած արտադրությունը խաթարվում է», ասում է Իսրայելյանը:

Նա նշում է, որ գուցե սա տարբերակ է ժամանակ շահելու համար՝ մինչև ներդրողների հետ բանակցություններ սկսեն վարել: «Բայց եթե նմանատիպ հարց կա, ապա ինչո՞ւ են աճուրդ կազմակերպում: Երկու տարի գործարանն աճուրդի չէր դրվել, որոշ ժամանակ էլի կարող էին չդնել, համապատասխան ներդրողների հետ կապված առաջարկություններ արվեին՝ գործարանի ամբողջական վերաթողարկման համար: Մասնավորապես՝ կառավարությունն ինչ է նախատեսում, ինչ առավելություններ և շահագրգիռ պայմաններ կառաջարկի ներդրողին:

Դրանից հետո ներդրողը, ծանոթանալով արտադրության հետ, իր առաջարկությունները կներկայացներ: Ինձ համար այս ամենը մութ է», - նշում է մեր զրուցակիցը:

Նրա համար նաև տարօրինակ է, որ երկար տարիներ գործարանի վերագործարկման համար պայքարող համակարգող խմբին չեն հրավիրել քննարկման: «Երեք կառավարություն է փոխվել, գործարանի համակարգող խումբը միշտ պայքարել է «Նաիրիտի» վերաթողարկման համար:

Խմբի մեջ ներգրավված են մասնագետներ: Մի քիչ ցավ է պատճառում այն, որ կառավարության համապատասխան պաշտոնյաները գիտեն, որ կա համակարգող խումբ, բայց իրենց չեն հրավիրել կողմնակի մասնակցության համար՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու նպատակով: Սնանկության կառավարիչը շահագրգիռ է, որ գործարանը լուծարվի, որովհետև ինքն այդտեղից ստանում է իր աշխատավարձը:

Որքան շատ ապրանք վաճառի, պարտք մարի, դրան համապատասխան ինքը շատ գումար է ստանալու: Բայց նրան հրավիրել են քննարկման: Սնանկության կառավարչից ուղղակի կարելի էր ստանալ հաշվետվություն, թե ինչ վիճակ է գործարանում, պարտքերի չափը և այլն», - ասում է նախկին տնօրենը:

Իսրայելյանին հարց ենք ուղղում՝ գուցե այս աճուրդը կազմակերպվել է, որպեսզի մարեն գործարանի պարտքերը: «Գործարանի պարտքն ամբողջությամբ մոտավորապես 100 միլիոն դոլար է, իսկ աճուրդում գործարանի արժեքը գնահատվել է 32 միլիոն դոլար:

Ի դեպ, եթե այս աճուրդում գնորդներ չլինեն, ապա ավտոմատ կերպով մեկ ամիս հետո նորից աճուրդ կհայտարարվի, և 10 տոկոսով գործարանի գինը կիջնի:

32 միլիոնը չի բավարարի պարտքերը մարելու համար: Կառավարությունը պետք է այլ ճանապարհով գնա. հանձնաժողով ստեղծի, ւսումնասիրի հարցը, հասկանա, որ իր պարտքերը չեն մարվելու, չի ստանալու իր գումարը (պարտատերերի խորհրդում ընդգրկված են ՊԵԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի, «Նաիրիտ-2»-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները- խմբ.): Այդ ժամանակ ավելի նպատակահարմար է, որ կառավարությունը մոռանա իր պարտքերի մասին, գործարանը վերաթողարկի՝ հետագայում եկամուտներ ստանալու հավանականությամբ: Կստեղծվեն աշխատատեղեր, հարկային մուտքեր կլինեն բյուջե: 

Ամենաքիչը 2000 աշխատատեղ կլինի: Բացի դա, եթե հիմա կարողանանք «Նաիրիտը» փրկել, դրա բազայի վրա կաշխատի Վանաձորի քիմպրոմը», ընդգծում է Կարեն Իսրայել յանը՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է այն, թե ինչ լուծումներ են տրվելու հարցին:

«Ուզում ենք մասնակցել քննարկումներին, կարող ենք խորհուրդներ տալ: Ասում են՝ աճուրդին մասնակցողը պետք է ներկայացնի բիզնես-ծրագիր: Չեմ պատկերացնում՝ ինչ ծրագիր պետք է ներկայացնի, օրինակ, ացետիլենի արտադրությունը գնել ցանկացողը: Բիզնես-ծրագիր ներկայացնելու համար ամիսներ են պետք:

Այսօր գործարանը աճուրդի եք դնում, ո՞վ կարող է 15 օրվա մեջ բիզնես-ծրագիր ներկայացնել: Ներկայացնելու դեպքում դա չի համապատասխանի այսօրվա իրականությանը: Պետք է գան, ծանոթանան գործարանի վիճակին, գույքագրում անեն, հասկանան՝ որ սարքավորումն ինչ վիճակում է, որ կարողանան վերականգնելու համար իրենց ծախսերը հաշվարկել: Ունեմ կասկածներ, որ չի լինի այն արդյունքը, որը ներկայացվում է», - եզրափակում է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»