Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»


Գե­ղե­ցիկ խայ­ծե­րի և իրա­կա­նու­թյու­նից հե­ռա­նա­լու սահ­մա­նա­գի­ծը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվել է։ Պատգամավորներն այն ընդունել են 94 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Բյուջեի կատարողականին դեմ է քվեարկել ԲՀԿ խմբակցությունը։

Չնայած 2018-ի բյուջեն Նիկոլ Փաշինյանի թիմը ժառանգություն էր ստացել նախկին կառավարությունից, սակայն երկօրյա քննարկումներն առիթ հանդիսացան, որպեսզի քննարկվի կաբինետի տնտեսական քաղաքականությունն՝ առհասարակ, և հռչակված տնտեսական հեղափոխության կուրսը՝ մասնավորապես։

Առնվազն տարակուսելի էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը փաստորեն փայլուն է գանահատում կառավարության գործունեությունը (ԱԺ նախագահն էլ հետո արագ-արագ կրկնում է), ըստ էության, ամբողջովին կտրվելով իրականությունից, որովհետև անցած մեկ տարվա ընթացքում գլոբալ խոստումներից որևէ մեկն իրականություն չի դարձել։

Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ չի արձանագրել, խոստացված ներդրումային բումը, բնականաբար, չկա։

Ավելին՝ մեկ տարի հետո կառավարությունը կարծես կրկին հայացքն ուղղում է հայաստանյան սեփականատերերի կամ ռուսահայ կապիտալի ուղղությամբ, որովհետև հեղափոխության էֆեկտը, դրա նկատմամբ միջազգային արձագանքն ակնհայտորեն գերագնահատվել էին։ Այդպես էլ միջազգային որևէ կառույց չուզեց մեծ խաղադրույք կատարել տեղի ունեցած հեղափոխության վրա, ինչն առիթ տվեց, որպեսզի Փաշինյանը պարբերաբար քննադատի ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չարժևորելու համար։

Խոստացված ներգաղթը տեղի չունեցավ, ավելին՝ արտագաղթը շարունակվում է գրեթե նույն տեմպերով, որովհետև երկրում անցած մեկ տարում լուրջ աշխատատեղեր չեն բացվել, իսկ վարչապետի կողմից պարբերաբար ներկայացվող 51000 աշխատատեղի պնդումն ընդամենը քարոզչական ենթատեքստ ունի ու վերաբերում է ստվերային տնտեսության ծավալների ոչ էական կրճատմանը։

Իրական աշխատավարձի աճը՝ 1,5%, իսկ գնաճը՝ 2 %, գալիս են ապացուցելու, որ տնտեսական հեղափոխություն մեր քաղաքացիների կյանքում, այնուամենայնիվ, տեղի չի ունեցել, այլ խոսքով՝ քաղաքական փոփոխությունները չեն կապիտալացվել՝ որպես մարդկանց բարեկեցություն, տնտեսության աճ։

Նիկոլ Փաշինյանի թիմի ամենախոցելի կողմը մնում է կադրային քաղաքականությունը, որքան էլ Արարատ Միրզոյանը փորձի հակառակն ապացուցել։ Ակնհայտ է, որ նման թիմով հնարավոր չէ կյանքի կոչել ամբիցիոզ ծրագրեր, նույնիսկ ձևակերպել զարգացման տեսլական։

Երկրորդ խնդիրը խոստումներն են, որոնք պարբերաբար դրժվում են։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հարթակից ու վարչապետության մայրամուտին տվել է բազմաթիվ խոստումներ, որոնք, ըստ էության, իրականություն չեն դարձել այն «կախարդական փայտիկի» միջոցով, որին տիրապետում էր միայն ինքը։

Եվ վերջապես՝ կառավարությունը չի կարողանում վեր կանգնել հատվածական քաղաքական շահերից, ինչի հետևանքով նրա շուրջ չի ձևավորվում քաղաքական կոնսոլիդացիա, իսկ հանրային վստահության մակարդակն աստիճանաբար անկում է ապրում։ Մի խոսքով՝ տնտեսական հեղափոխությունն առայժմ միայն լոզունգ է, գեղեցիկ խայծ, որի համատեքստում Հայաստանը շարունակում է դոփել տեղում՝ ավելի ընդգծված դարձնելով իր կտրվածությունը քաղաքակիրթ աշխարհից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան