Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


Դուք գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենաաղմկոտ կենդանին

Մենք գիտենք, որ...

Ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում կենդանիներից ամենաբարձր ձայնն արձակում է կապույտ կետը, և դա հասկանալի է՝ հաշվի առնելով նրա հսկայական չափերը: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ կապույտ կետն էլ հենց հանդիսանում է ամենաաղմկոտ կենդանին:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ ամենաուժեղ բնական աղմուկը բարձրացնում են մանր ծովախեցգետինների որոշ տեսակներ: Ծովի հատակին գտնվող նման «ծովախեցգետինների շերտը» այն միակ բնական աղմուկն է, որն ունակ է «կուրացնել» սուզանավի սոնարը՝ խլացնելով ակուստիկան ականջակալներում:

«Ծովախեցգետինների շերտի» վրա գտնվող հիդրոակուստիկան անլսելի է, քանի որ այդ մանր կենդանիները իրենց շարժումներով առաջացնում են մինչև 246 դեցիբել աղմուկ: Անգամ հաշվի առնելով այն, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում, ծովախեցգետինների առաջացրած այս աղմուկը հավասարվում է 160 դեցիբել աղմուկին օդում, այսինքն՝ այն ավելի ուժեղ աղմուկ է, քան առաջացնում է ռեակտիվ ինքնաթիռը վերելքի ժամանակ (140 դեցիբել): Որոշ հետազոտողներ գտնում են, որ այս աղմուկի ուժգնությունը համարժեք է այն աղմուկին, որը կարող էր առաջանալ, եթե երկրագնդի բոլոր բնակիչները սկսեին միաժամանակ թավայում կարտոֆիլ տապակել:

Մանր ծովախեցգետինների առաջացրած այս աղմուկի աղբյուրը հանդիսանում է նրանց տրիլլոնների՝ միակ ոչ ստանդարտ աքցանի միաժամանակյա շարժումը՝ փակելը: Նման ձայներ հանող մանր ծովախեցգետինների բազմաթիվ տեսակներ կան, իսկ ամենաշատը Alpheus և Synalpheus տեսակներն են , որոնք հանդիպում են արևադարձային և մերձարևադարձային օվկիանոսային ջրերի ոչ խորը հատվածներում: Հետաքրքիրն այն է, որ այս ձայնի առաջացումը ավելի բարդ մեխանիզմ ունի:

Հետազոտողների կատարած՝ 40 000 կադր վայրկյանում տեսանկարահանումը պարզել է, որ ձայնն առաջանում է ծավախեցգետնի աքցանի փակելուց 700 միլիվայրկյան անց: Ստացվում է, որ ձայն առաջացնում է ոչ թե աքցանի փակվելը, այլ, այսպես ասած, աքցանի մեջ գտնվող «պղպջակի պայթելու էֆեկտը», որը գիտականորեն կոչվում է «կավիտացիա»: Ինչպե՞ս է դա կատարվում: Աքցանի վերին ճյուղի ներքին մակերևույթին առկա է փոսիկ, որը աքցանը փակվելիս ճշգրտորեն նստում է ներքին ճյուղի համապատասխան մասում գտնվող բլրակին: Քանի որ աքցանը մեծ արագությամբ է փակվում, փոսիկի մեջ գտնվող ջուրը շթի տեսքով դուրս է հորդում: 

Ընդ որում, ջրի այդ շիթի արագությունը հսկայական է՝ մոտ 100 կիլոմետր/ժամ, որը և լրիվ բավարար է ջրային գոլորշու լայնացող պղպջակներ առաջացնելու համար: Իսկ երբ ջրի շթի շարժումը դանդաղում է, իսկ ճնշումը՝ ընկնում, պղպջակները պայթում են՝ անջատելով բարձր ջերմություն (մինչև 20000 աստիճան ըստ Ցելսիուսի), և, որպես արդյունք, առաջանում է ձայն և լույսի բռնկում: Նշենք, որ նման տիպի լույսի բռնկումը շատ հազվագյուտ երևույթ է և կոչվում է «ձայնալ յումինոսցենցիա», այսինքն՝ դա այն դեպքն է, երբ ուժեղ ձայնը գեներացնում է լույս:

Նշենք, որ մանր ծովախեցգետիններն այս աղմուկն արձակում են որսին խլացնելու համար, ինչպես նաև այս ձայնի միջոցով նրանք շփվում են և սեռական զուգընկեր գտնում: Բացի այն, որ այս աղմուկը շարքից հանում է նավերի ու սուզանավերի սոնարները, այն անգամ նավերի թիապտուտակների վրա քերծվածքներ է առաջացնում: Գիտնականները վերջերս պարզել են նաև մարդկությանը հայտնի բոլոր կենդանի արարածներից ամենաբարձր ձայներ արձակող կենդանուն՝ հաշվի առնելով նրա չափերի ու արձակած ձայնի հարաբերակցությունը: Պարզվել է, որ ամենաաղմկոտ կենդանիներն են Corixidae ընտանիքի միջատները, որոնց չափերը տատանվում են 1,5-15 մմ-ի սահմաններում: Երբ մասնագետներն առաջին անգամ լսել են այդ միջատների արձակած ձայները, կարծել են, թե աղմկողը խոշոր կենդանի է:

Հետազոտելով միջատներին՝ գիտնականները պարզել են, որ դրանց արձակած ձայնը կարող է ունենալ մինչև 99,2 դեցիբել հզորություն: Համեմատության համար նշենք, որ փղի արձակած առավելագույն ձայնը 117 դեցիբել է: Հետաքրքիր է, որ միջատներն այդպիսի ձայն են արձակում բեղմնավորման շրջանում՝ զուգընկերոջ ուշադրությունը գրավելու նպատակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Մոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ