Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ» «Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ» Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»

ԲՈԿ-ում սպասում են հոգեբանների որոշմանը

Նախորդիվ Orer.am-ն անդրադարձել էր գիտական աշխարհում սկսված և գրագողություն որակված մի վեճի, որն առաջին հայացքից բավական լուրջ մեղադրանք կարող է թվալ: Բայց դրա շուրջ ծավալված քննարկումը ցույց տվեցին, որ խոսքն ընդամենը վերաբերում էր մեջբերումներից մի քանիսում չակերտները վրիպելուն, ինչը ոչ մի դեպքում չի տեղավորվում վերը նշված որակման շրջանակներում:

Հարցը ծագել էր ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանի հայցորդի ատենախոսության շուրջ, որտեղ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը որոշ վրիպակներ էր հայտնաբերել: Այդ որակման հետ համաձայն չէին ո՛չ գիտական խորհրդի անդամները, ո՛չ գիտական ղեկավարը և ո՛չ էլ հայցորդը և դա էր պատճառը, որ այն պարզաբանելու համար հարցի շուրջ լրացուցիչ քննարկումների շարք սկսվեց:

Քննարկմանը մասնակցում էր նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որից հետո այն շարունակվել է նրա աշխատասենյակում, որպեսզի վերջիվերջո պարզ դառնա, թե համանման ձևակերպումներով այլ ատենախոսություններ նախկինում հաստատվե՞լ են, թե՞ ոչ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԲՈԿ նախագահի գրասենյակում կազմակերպված քննարկմանը չէր մասնակցել ատենախոսության բովանդակության ձևակերպումները մերժող Ս. Խուդոյանը, ինչի պատճառով հարցի վերջնական լուծումն այդպես էլ մնացել էր օդում կախված:

Վերջին քննարկումից հետո Orer.am-ը ԲՈԿ նախագահ Ս. Գոգյանից փորձեց պարզել, թե ի վերո ինչ որոշում է կայացվել:

«Այս հարցին երկու լուծում կա՝ իրավաբանական և մասնագիտական: Օրենք շրջանցել մենք չենք կարող: Երկրորդ հանդիպման նպատակն այն էր, որ հոգեբաններն իրենց մասնագիտական տեսանկյունից ասեին, թե արդո՞ք իրենք թյուրիմացության մեջ են ընկնում, երբ հղումներն այդ ձևով են լինում, թե՞ ոչ: Բայց, փաստացի, որևէ հստակ պատասխան չեղավ: Մասնագիտական խորհուրդը, որպես բացառություն կարող էր գիտական որոշում կայացնել և մեզ գրություն ուղարկել, որ ատենախոսությունը հետ վերադարձնենք:

Բայց, շատերը պնդեցին, որ այն նորմալ է գրված: Բոլոր հոգեբանները, բացի մեկից, ասում են, որ եթե պարբերության վերջում հղում է դրված, ապա այն վերաբերում է ամբողջ պարբերությանը: Մենք նայեցինք նաև Ս. Խուդոյանի գիտական ղեկավարությամբ ատենախոսությունը, նրա աղջկա ատենախոսությունը, բոլորն էլ այդ կարգով են ձևակերպված: Այն ժամանակ, փաստորեն, խնդիր չի առաջացել, թյուրիմացություն չի եղել, բոլորն էլ այդ կարգերով են առաջնորդվել: Փաստորեն դա է ատենախոսության կառուցվածքի հանդեպ մասնագիտական մոտեցումը»,- ասաց Ս. Գոգյանը:

ԲՈԿ նախագահը նշեց նաև, որ ատենախոսությունը թեև իրենց բազա մուտքագրվել է մայիսի կեսերին, սակայն մինչև օգոստոսի կեսը դեռ ժամանակ ունեն հարցը քննարկելու և վերջնական որոշում կայացնելու համար: Բայց իր համար անհասկանալի է, թե ինչու է այս թեման, դեռ ապրիլի կեսերից, շահարկման առարկա դարձել, որը Գոգյանի համար ընդունելի չէ: Նույնիսկ սկսել են աջուձախ մեղադրանքներ հնչեցվել ու ԲՈԿ-ի փոխարեն ինչ-ինչ շրջանակներ որոշել, թե ինչ ճակատագրի կարող է արժանանալ այն:

«Մենք դեռ կքննարկենք ու կհասկանանք, թե ինչ որոշում կկայացնենք, բայց պետք է հաշվի առնել, որ այս պահի դրությամբ 140 ատենախոսության պաշտպանություն է նշանակված, իսկ մեր կոլեկտիվը 12 անձից է բաղկացած: Եվ այնպես չէ, որ հարցեր առաջանալու դեպքում կարող ենք ամբողջ կոլեկտիվով երեք-չորս օր նույն խնդիրը քննարկել: Ցավոք, Ս. Խուդոյանը չեկավ հանդիպմանը, ինձ էլ էր հետաքրքիր նրա կարծիքը: Մենք եթե տեսնում ենք, որ ատենախոսության մեջ խնդիրներ կան հետ ենք ուղարկում, բայց այս դեպքում հստակ չէ և պետք է մասնագետներն իրենց տեսակետը հայտնեն, բայց նրանք էլ առայժմ լռում են» ,- ասաց Ս. Գոգյանը:

ԲՈԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ ամեն դեպքում հարցն օդում կախված չի մնա և հույս հայտնեց, որ մինչ ժամկետի ավարտը հոգեբանները կհամախմբվեն և միասնաբար իրենց տեսակետը կհայտնեն և ամեն ինչ կհստակեցվի:

 

Արմինե Գրիգորյան

Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա Սողոմոնյան