Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ


«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­քում նույն աղե­տա­լի վի­ճա­կը կլի­նի, ինչ Սև­ա­նա լճի պա­րա­գա­յում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնապահպանական խնդիրները «հանգիստ չեն տալիս» Հայաստանին՝ Սևանի ճահճացման վտանգ, հանքարդյունաբերության անվերահսկելիություն, անտառների ոչնչացում՝ անգամ օրենքի խստացման պայմաններում, գետերին հասցված վնաս՝ հատկապես փոքր ՀԷԿ-երի ոչ ճիշտ կառավարման հետևանքով:

Համացանցում հրապարակվող լուսանկարները փաստում են՝ որոշ դեպքերում գործ ունենք գետի ցամաքելու հետ, ընդհուպ այն աստիճան, որ գետում կանգնած մարդու ոտքերի տակ ոչ թե ջուր է, այլ քարեր: Որոշ դեպքերում էլ խնդիր է գետերի աղտոտումը կենցաղային աղբով և հատկապես լքված հանքերից գետերի մեջ լցվող թունավոր ջրերով:

Փոքր ՀէԿ-երի աշխատանքը վերահսկելու հետ կապված վերջերս «Փաստի» հետ զրույցում «ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը նշել էր, որ իրենց փորձագիտական խումբը կառավարությանն առաջարկել է էկոանձնագրավորել ՓՀԷԿ-երը, որն իրենից ենթադրում էր դրանց ինքնավերահսկում:

«ՓՀԷԿ-ը պետք է վարեր իր անձնագիրը՝ լրացնելով իր գործունեությանը վերաբերող տվյալները, հետևելով բնապահպանական նորմերի պահպանմանը:

Առաջարկվում էր բարեխիղճ ՓՀԷԿ-երին տալ «կանաչ» էկոանձնագիր, որի դեպքում դրանք 5 տարով կազատվեին տեսչական ստուգումներից՝ որպես օրինակելի աշխատանքի խրախուսում: Սակայն այդ առաջարկությունը ՀՀ կառավարության կողմից դեռ արձագանք չի ստացել», - ասել էր Բուռնազյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ վերջին շրջանում բոլորը բարձրաձայնում են բնապահպանական խնդիրների մասին, բայց, կարծես թե, անտեսվում է ՀԷԿ-երի թեման, այն, թե դրանք ինչ ազդեցություն են ունենում ջրային ռեսուրսների վրա:

«ՀԷԿ-երի ծրագրերը, որոնք ներմուծվել են Հայաստան, եղել են որպես կանաչ էներգետիկայի ծրագրեր, որոնք իրականում չպետք է վնաս հասցնեին շրջակա միջավայրին և, ընդհակառակը, պետք է կարգավորեին կլիմայական փոփոխությունները Հայաստանում: Սա է եղել ծրագրի իմաստը: 

Բայց տեսեք, թե ինչի առաջ կանգնեցինք: Ամեն ծրագիր, որը եթե չունենա լավ կառավարում, ճիշտ մոտեցումներ, կարող է բերել բնական աղետների: Հիմա կանգնած ենք այդ աղետի առաջ: Այսինքն՝ այն գետերը, որոնց վրա մի քանի ՀԷԿ կա կառուցված, այս սեզոնին փաստացի չորանում են: Ջրերի չորանալու հետ մենք կորցնում ենք տեղի կենսաբազմազանությունը, ձկնային պաշարները և այլն: Այն գետերը, որոնք լցվում են դեպի Սևան, դարձյալ այդ վիճակում են:

Հսկա ՀԷԿերը, օրինակ՝ Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանը, մեծ քանակությամբ ջուր է սպառում թե՛ գետերից, թե՛ Սևանա լճից: Հիդրոէլեկտրակայաններն իրականում պետք է իրենց դերն ունենան էլեկտրաէներգիայի ստացման խնդրում, բայց սխալ կառավարումը, չափից դուրս անխնա օգտագործումն առհասարակ բոլոր ոլորտներում կարող է բերել այս վիճակին», - ասում է Ադամյանը:

Նա նշում է, որ նախկին կառավարությունը ստացավ ծրագիրը, բոլորին հնարավորություն տվեց ՀԷԿ-եր կառուցել՝ առանց քննարկելու իրավիճակը, առանց շրջակա միջավայրի նորմալ փորձաքննություն անցկացնելու:

«Հիմա գոնե պետք է մոնիթորինգ իրականացնել, հաշվարկներ անել, քանի որ կան գետեր, որոնց վրա ՀԷԿ-երի քանակը թույլատրելիից շատ է, դրանց քանակը պետք է նվազեցնել:

Եթե կոնկրետ գետի վրա ՀԷԿ-ի գործունեությունը հանգեցնում է աղետի, այն ուղղակի պետք է փակվի ու վերջ: Հիմա պետք է կարգավորել իրավիճակը, հակառակ դեպքում նույն աղետալի վիճակը կլինի, ինչ Սևանա լճի պարագայում: 

Այդքան խոսեցինք խնդիրների մասին, բայց ապարդյուն, վերջում կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Հայաստանում ՀԷԿ-երի և առհասարակ ջրային ռեսուրսների հետ կապված ունենք լուրջ խնդիր:

Նույն վիճակն է հանքարդյունաբերության ոլորտում: Երբ մենք ասում ենք, որ համակարգման, կառավարման խնդիր կա, չենք ասում՝ ամեն ինչը վերացրեք, նախնադարում ապրենք: Ասում ենք՝ խնայող լինենք, ունենք ժառանգներ, որոնք պետք է ապրեն այս հողի վրա», - ասում է բնապահպանը՝ շեշտելով, որ կան երկրներ, որտեղ խմելու ջուր չկա, գետերն աղտոտվելու պատճառով ցամաքել են:

Փորձագետը կարծիք է հայտնում՝ Սևանա լճի այս վիճակի մեջ մեծ «ներդրում» ունեն այն թույլտվությունները, որոնք ժամանակին տրվել են Սևան թափվող գետերի վրա ՀԷԿեր կառուցելու նպատակով:

Խնդիրների բարձրաձայնման հարցում Ադամյանը մեծապես կարևորում է բնապահպանների դերը՝ նշելով, որ նրանք անընդհատ վեր են հանում խնդիրները, հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը, որոնք էլ ընդունում են դրանք, սակայն ի՞նչ օգուտ, երբ քայլեր չեն կատարվում: Նրա խոսքով, ստացվում է, որ եթե չխոսեն հասարակական կազմակերպությունները, անկախ փորձագետները, երկիրն անդունդը կգլորվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում