Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ» Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ» «Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»


«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամփոփվում են ընդունելության քննությունների արդյունքները, կատարվում են վերլուծություններ: Հրապարակված թվերից ակնհայտ է, որ բուհերում մի շարք մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Օրինակ, ԵՊՀ-ում կա 713, տնտեսագիտական համալսարանում՝ 514, մանկավարժական համալսարանում՝ 669, լեզվահասարակագիտական համալսարանում՝ 454, ճարտարապետության և շինարարության համալսարանում՝ 694, ագրարային համալսարանում՝ 952 թափուր տեղ: Սա բացատրվում է և՛ դիմորդների թվի սակավությամբ, և՛ անցողիկ շեմի չհաղթահարմամբ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ այս տարի դիմորդների թվի նվազումը մի փոքր անակնկալ էր: «Եթե նախորդ երկու տարիներին հասկանալի էր, թե ինչու է դիմորդների թիվը քիչ, ապա այս տարի, իմ հաշվարկով, մոտավոր պետք է ունենայինք 12-13 հազար դիմորդ, բայց, ցավոք, ունեցանք մոտավորապես 10 հազար դիմորդ:

Եղել են տարիներ, երբ դիմորդների թիվը կազմել է 19 հազար: Այդ թիվը կամաց-կամաց նվազեց՝ 16, 15, 13 և հիմա, փաստորեն, հասանք 10 հազարի հանգրվանին: Սա, իհարկե, մտահոգում է, և այստեղ շատ լուրջ վերլուծության կարիք կա՝ հասկանալու համար, թե որտեղ են, այսպես ասած, պոտենցիալ 3000 դիմորդները, որոնք պետք է դիմեին բուհեր: Միևնույն ժամանակ պարզ է, որ նրանցից մի քանի տասնյակը այն երեխաներն են, որոնք միանգամից ընդունվել են արտասահմանյան բուհեր: Վերջին 3-4 տարիներին արտասահմանյան բուհեր ընդունվող շրջանավարտների թիվը մի քանի տասնյակով ավելացել է: 

Ենթադրենք, մի 100 հոգի էլ ընդունվել է ամերիկյան համալսարան, մի քանիսը՝ քոլեջների միջոցով ընդունվում է բուհ՝ միանգամից երկրորդ կուրս: Ամեն դեպքում, մոտ 2000 դիմորդ այս տարի պակասել է», - ասում է Խաչատրյանը:

Փորձագետն անդրադառնում է դիմորդների թվի նվազման պատճառներին: «Գլխավոր պատճառը կարող է լինել այն, որ այդ երեխաներն ունեն ֆինանսական խնդիրներ և ի վիճակի չեն Երևանում սովորել, բուհերի վարձավճարներ տալ:

Մյուս պատճառն այն է, որ կրթական մակարդակն է իջել, և այդ պատճառով շրջանավարտը հասկանում է, որ ինքը չի կարող բուհում սովորել: Երրորդ հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ բուհական կրթությունն այլևս պահանջված չէ, այսինքն՝ այն մոլուցքը, որ «մեր վերջին կովը վաճառենք, այդ գումարով պարապենք, վարձ տանք», միգուցե վերացել է, և հասարակության մի խումբ մտածում է, որ ավելի լավ է այդ գումարն իրենք ուրիշ նպատակով ծախսեն, քան վճարեն ուսման վարձ», - կարծիք է հայտնում Խաչատրյանը:

Անդրադառնում ենք քննության արդյունքներին, մասնավորապես՝ դիմորդների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզու և գրականություն առարկայի քննության դրական շեմը. 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162 դիմորդ: 

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը օրերս լրագրողների հետ հանդիպմանը ասել էր՝ «չի կարելի, որ երեխան դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի հայերեն, ու հետո ստուգենք և ասենք, թե դու անբավարար գիտելիք ունես հայերենից։ Սա աբսուրդ է»։

Խաչատրյանը համակարծիք է՝ սա պետք է ազդակ լինի, որ կրթության ոլորտում ունենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն: «Իհարկե, սա լուրջ ահազանգ է, որովհետև այդ դիմորդները, որոնք անբավարար են ստացել, եղել են, այսպես ասած, շատ ցածր պաշարով գիտելիքի ստորին շեմում, և երբ նախարարությունը թեստերում ինչ-որ մեխանիկական փոփոխություն է կատարել, թեկուզ հերթականության, տառեր և անուններ է փոխել, ենթադրենք, իրենք պետք է ստանային 7,5-8 միավոր, այդ փոփոխության հետևանքով կորցրել են մեկ միավոր ու ընդհանրապես չեն հաղթահարել դրական շեմը: 

Պետք է հաշվի առնել նաև, որ դիմորդների ճնշող մեծամասնությունն այս արդյունքներին հասնում են կրկնուսույցի մոտ պարապելու արդյունքում, այսինքն, եթե կրկնուսույցի մոտ չպարապեն, արդյունքները շատ ավելի վատը կլինեն: Հնարավոր է՝ հայոց լեզու առարկայից անբավարար ստանա դիմորդների 40, ոչ թե 20 տոկոսը:

Ընդ որում՝ պետք չէ կենտրոնանալ միայն հայոց լեզու առարկայի վրա, որովհետև մյուս առարկաների դեպքում էլ ունենք գրեթե նույն պատկերը: Խնդիրը համակարգային է, և թե՛ սա, թե՛ դիմորդների թվի նվազումը մեզ համար լուրջ ազդանշան է:

Պետք է փորձենք պարզել՝ ո՞ւր են «կորչում» այդ դիմորդները, որովհետև մեր դպրոցներն ու քոլեջներն այս տարի ունեցել են մոտավորապես 25 հազար շրջանավարտ: Ստացվում է, որ 25 հազարից 10 հազարն է դիմել բուհ ընդունվելու համար՝ ընդամենը 30-40 տոկոսը: Աշխարհում երկրներ կան, որտեղ 60-70 տոկոս ուսանող կա, իսկ մենք ընդամենը 30-40 տոկոս դիմորդ ենք ունենում», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ի հեճուկս հայաստանյան բռնապետի, ով ապօրինի միջոցներով փորձում է փակել Արցախի էջը, Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը․ Աբրահամյան Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան