Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

«Ազատ Հայրենիք»-ի ջախջախիչ հաղթանակի հետևանքները կարող են նաև ցավոտ լինել

Սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններից հետո որոշ կուսակցություններ հանդես եկան տարբեր հայտարարություններով, սակայն ուշագրավ էր «Ազատ Հայրենիք» կուսակցության հայտարարությունը հաղթանակի և չգիտես ում ջախջախելու մասին էր:

Մնում է միայն նայել, թե ՏԻՄ ընտրությունները ջախջախող «Ազատ Հայրենիքն» ինչ կազմ ունի: Ամենապարզ դիտարկումն անգամ փաստում է, որ այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց կարիերայի համար պարտական են բացառապես Արայիկ Հարութունյանին: Նրանց շարքերում անկախ մտածող և գործող սուբյեկտներ գրեթե չկան, որոնց հասկացվել է, որ իրենց հիմնական ֆունկցիան ձայն բերելն է, որի դիմաց նրանք մշտապես ստացել են բիզնեսով հանգիստ զբաղվելու կամ պաշտոն ձեռք բերելու իրավունք:

Այո, այս պահին կարող ենք արձանագրել, որ Արայիկ Հարութունյանն իր թիմով հաղթել է բոլոր կուսակցություններին: Մնում էր միայն, որ ժողովրդին հաղթի: Եվ, փաստորեն, ժողովրդին էլ հաղթեց: Միայն թե, մի բայց կա, որի վրա նույն Արայիկ Հարությունյանը կարծես թե ուշադրություն չի դարձնում: Պարտված և ջախջախված ժողովրդով կառավարել պատերազմող երկիր ու կառուցել ազգ-բանակ, այդքան էլ հեշտ չի լինելու:

Այս առաջատար համարվող քաղաքական ուժը տարիներ շարունակ կարողացել է ամայացնել երկրի քաղաքական դաշտը, թույլ չտալով, որ նույնիսկ քաղաքացիական հասարակությունը ծիլեր արձակի: Հակառակ դեպքում, բնական է, որ քաղաքական մրցակցություն կծավալվեր խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության՝ ընդդիմության միջև: Վերջինս կկարողանար դառնալ այլընտրանքային գաղափարներ և քաղաքական օրակարգ ձևավորող քաղաքական բևեռ, և չէր մնա լոկ ձևականի դաշտում:

Այսինքն՝ չկարողանալով ներազդել քաղաքական որոշումների վրա ըննդիմությունը հարմար տեղավորվել է, և, նույնիսկ, չի էլ ուզում բողոքել: Արդյունքում ստացվում է, որ Արցախում, ինչպես նախկինում Հայաստանում էր, ձևավորվել է միաբևեռ քաղաքական համակարգ, որը վերաճել է միահեծան իշխանության: Եվ այս պայմաններում, բնական է, որ այդ ուժը բոլոր ընտրություններում ջախջախիչ հաղթանակներ կտոնի բոլորի, նույնիսկ սեփական ժողովրդի նկատմամբ:

Բայց, ինչպես Հայաստանի ժողովուրդը չկարողացավ երկար դիմանալ գաղութացման տանող քաղաքական ռեժիմին, այնպես էլ Արցախի ժողովուրդը կարող է մի օր հոգնել քաղաքական դիկտատուրայից և որոշում կայացնելվերջ դնել այդ ամենին:

Ի վերջո, չպետք է մոռանալ նաև ֆիզիկայի, հատկապես՝ Նյուտոնի այն օրենքը, որ այն ուժով, որով ճնշում է գործադրվում, նույն չափով այն ետ է վերադառնում դեպի ճնշման կետ:

Ասել է, թե բավական հավակնոտ է այն մոտեցումը, որ ինչ-որ մի քաղաքական ուժ կարող է սեփական ժողովրդի կամքը ջախջախելու հաշվին իր հաղթանակը տոնել և դեռ մի բան էլ մտածել, որ շարունակում է իշխանության բոլոր լծակներն իր ձեռքում պահել:

 

Մարիա Ավագյան

«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»