Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ


«Հաս­ցե­ա­տե­րերը պետք է լի­նեն իրենց կյան­քը նվի­րա­բե­րած ու վտանգած հայորդիները»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Զինվոր» ՀԿ համակարգող խորհուրդն օրեր առաջ կայացած նիստից հետո գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով առաջարկում է մարտական առաջադրանք կատարելիս զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների 6640 ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել միանվագ 30 մլն դրամ աջակցություն:

Գրության տակ ստորագրել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Ինձ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

Մեսրոպ Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ զինծառայողների սոցապահովության հիմնադրամում ինքը հաշվետու է զոհվածների ծնողների առաջ, ընտրված անդամ է հանձնաժողովում, պարբերաբար քննարկումներ է անցկացնում զինծառայողների ընտանիքների հետ:

«Վարչապետին դիմելու իմ առաջարկը հետևյալ կերպ ի հայտ եկավ: Անցած տարվա սեպտեմբերին, երբ որոշվեց հիմնադրամից հետհաշվարկով զոհվածների ընտանիքներին գումար փոխանցել, առաջարկեցի, որ նաև միանվագ գումարը վճարենք, բայց այն ժամանակ գումար չլինելու կամ էլ սղության պատճառաբանությամբ իմ առաջարկությունը մերժվեց:

Հիմա կառավարությունը զոհվածների ընտանիքների աջակցության նոր չափորոշիչներ է սահմանել, ուստի համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաարժեքավորը սահմանին կանգնած զինվորն է, և նրա կյանքի արժեքն անգին է: 

Կարծում եմ՝ այն հայորդիները, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքին կամ էլ հաշմանդամություն ձեռք բերեցին, արժանի են, որ կառավարության որդեգրած նույն սկզբունքով իրենք նույնպես ստանան ֆինանսական աջակցություն:

Իմ այս առաջարկությունը քննարկել եմ զոհվածների ծնողների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների հետ, բոլորը միակարծիք են և խնդրել են, որ այդ հարցը բարձրաձայնեմ»,-ասում է Մանուկյանը:

Նա նաև մատնացույց է անում, թե որտեղից կարելի է վերցնել այդ գումարները: «Այս տարի կառավարությունը հայտարարում է, որ եկամտային հատվածով 25 տոկոս հավելաճ է ունենալու, այսինքն՝ պետբյուջեն եկամտային մասով կգերակատարվի:

Այդ գումարների մուտքագրումը ոչ թե արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու արդյունք է, այլ նրա, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանն այսօր ունի լավագույն մաքսային դաշտ, ինչի վառ օրինակը ավտոմեքենաների մաքսազերծումն է:

Հենց այդ պարագայում են լրացուցիչ մուտքեր ապահովվել: Հաջորդ տարի այս մուտքերը չենք ունենալու, սա վերջին տարին է, այս մուտքերը հիմք ընդունելով՝ գալիք տարի ինչ-որ ռազմավարական ծրագիր մշակելը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի լինի:

Առաջարկում եմ, որ «երկնքից մեր կառավարության գիրկն ընկած այս խնձորները» գտնեն իրենց ճիշտ և արդարացի հասցեատերերին:

Այս պարագայում ասում եմ՝ դուք գումար ունեք, որ դեպոզիտ եք մուտք արել և ոչինչ չեք անում, այն պետք է հասցեատեր ունենա: Իսկ հասցեատերերը պետք է լինեն այն հայորդիները, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են անկախ Հայաստանի համար: Սա պոպուլիստական հայտարարություն չէ»,- նշում է մեր զրուցակիցը

Նա տեղեկացնում է, որ 6640 ընտանիքի մեջ ներառված են և՛ Արցախյան, և՛ Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները և նրանց ընտանիքները:

«Իմ հաշվարկներով՝ այս թվի մեջ ներառված են մարդիկ, որոնք զոհվել կամ էլ հաշմանդամություն են ձեռք բերել մարտական առաջադրանք կատարելիս:

Ներառված չեն այն դեպքերը, երբ զինծառայողները ինքնասպանություն են գործել կամ միջանձնային միջադեպերի հետևանքով գրանցվել է զինծառայողի մահը»,-եզրափակում է Մեսրոպ Մանուկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք Արցախում