Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


«Եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հստակ ծրագրերի բացակայությունը, բացասական մթնոլորտը, հասարակության չիրականացած սպասելիքները ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար այսօր առաջնային խնդիրների շարքում են:

«Երբեք չէի ցանկանա այս եզրակացությանը գալ, բայց, ցավոք, դա կախված չէ իմ կամքից. կարծում եմ՝ այսօր իշխանությունն ամբողջությամբ ժողովրդին բարձիթողի վիճակում է թողել, մոռացել է, թե ինչ ծրագիր է ներկայացրել և ինչ է պարտավորվել: Այսօր մեր կյանքը լցված է բացառապես բացասական էմոցիաներով: 

Բռնեցին այս անձին, պատրաստվում են մյուսին բռնել, մեկը ինքնասպանություն գործեց և այլն, և այլն: Կարելի է ասել՝ մեր այսօրվա իրականությունը սարսափ ֆիլմ է դարձել:

Բայց ժողովուրդը ոչ թե այսօրվա իրականության, այլ իր կյանքը բարելավելու համար էր ձեռքերը պարզած գնում հեղափոխության: Իսկ այսօր, կարծես, որևէ տեսանելի, շոշափելի ու էական առաջընթաց չկա: 

Այդ վիճակն, ըստ իս, չի կարող երկար շարունակվել, որովհետև եթե ժողովուրդը գիտի ընդվզել մեկի դեմ, ապա նույն ժողովուրդը կարող է ընդվզել նաև երկրորդի դեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Պետրոսյանը՝ շեշտելով, որ ժողովրդին անընդհատ կերակրում են տեսարաններով:

«Բայց այդպես չի կարելի պետություն ղեկավարել: Ես օրինակ բերեմ օտարերկրյա այցերը: Մենք ոգևորվում ենք, որ մեր պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գնում է որևէ երկիր: Ակնկալում ենք, որ այդ այցերից Հայաստանի համար օգուտներ կլինեն: 

Բայց գնալ ու այդ երկրներում մեր երկրի ներքին խնդիրներից խոսելն ու ձեռնունայն վերադառնալը մեր ակնկալիքը չէ: Դա ժողովրդի ակնկալիքը չէ: 

Հեղափոխությունն արվել է ոչ թե հանուն այսինչի, այլ՝ ընդդեմ եղածի: 

Բայց հիմա, նույն մարդը, որը նախկինում հացի խնդիր ուներ, այսօր նորից շարունակում է այդ խնդիրն ունենալ: Նույն մարդը, որն աշխատանք չուներ, այսօր նորից գործազուրկ է:

Այսօր լավ կադրերը կրկին շարունակում են աշխատանք փնտրել օտար երկրներում: 

Զուգահեռ՝ նրանք, որոնք ոչ մի ներդրում չեն ունեցել երկրում, ոչ մի լուրջ կրթական ցենզ ու տվյալներ չունեն, բայց արտաքին տեսքով նմանվում են ղեկավարին, ու դրան գումարած՝ մի քանի կիլոմետր քայլել են, բարձր պաշտոններ են ստանում:

 

Այդուհանդերձ, այդ պաշտոններում իրենք իրենց չեն արդարացնում՝ չպատկերացնելով նաև իրենց կարգավիճակն ու պարտականությունները»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նա խորհուրդ տվեց հիշել, որ հեղափոխություն արած ժողովուրդը նորից կարող է գնալ այդ քայլին. 

«Ըստ այդմ՝ պետք է հիշեն, թե ի՞նչ են ստանձնել, ինչո՞ւ են եկել իշխանության: Այդուհանդերձ, իրենց մոտ այսօր միայն մի բան է լավ հաջողվում. դա թշնամանքի մթնոլորտ տարածելն է, ահաբեկելը՝ ասել, որ այսօր այս մեկին են ձերբակալելու, վաղը՝ նրան:

 

Թշնամանքի մթնոլորտը ստեղծվում է հենց ամենավերին մակարդակից: Իրականությունը սա է, որը լցված է բացասական ընկալումներով ու էմոցիաներով, բայց այդպես պետություն ղեկավարել չի կարելի: 

Ի վերջո, որքան մենք թուլանանք, մեխանիկորեն ուժեղանալու է մեր թշնամին: Իսկ այսօր ընտրված «ով մեր հետ չի, մեր թշնամին է» կարգախոսից բացի Հայաստանը թուլացնելու ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի»:

 

Անդրադառնալով քաղաքական ուժերի դիրքավորումներին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ներգրավված չէ իշխանության մեջ, այնտեղ հայտնվելու ցանկություն ունի:

«Դա բնական է: Իշխանության հասնելը ցանկացած քաղաքական ուժի իրավաչափ, լեգիտիմ ակնկալիքներից մեկն է: 

Օինաչափ է, որ այսօր արտախորհրդարանական ուժերն ակտիվություն են դրսևորում: 

Բայց, իհարկե, ցանկացած ակտիվություն չէ, որի հիմքում պետականաշինությունն է:

 Համենայն դեպս, մենք որևէ մեկին չենք կարող զսպել կամ արգելել քաղաքական հավակնություններ ունենալ: 

Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա ակնհայտ է, թե քաղաքական որ ուժն ինչ պատրաստակամությամբ է մոտենում իր ստանձնած պարտավորություններին, իհարկե, հաշվի առնելով նաև օբյեկտիվ հնարավորությունները. մենք նախագիծ ենք ներկայացնում, որն ուղղված է մեր մատաղ սերնդի պաշտպանությանը, ու միայն նրա համար, որ «այսինչյան այսինչն» է հեղինակել այն, նախագիծը կառավարությունից մերժված է գալիս, մերժվում է նաև ԱԺ մեծամասնության կողմից: 

Նման պարագայում կառուցողական աշխատանքից խոսելը դժվար է: Ու, ընդհանրապես, թող մեծամասնություն կազմող խմբակցությունը ևս հիշի, թե ի՞նչ է խոստացել ժողովրդին, ի՞նչ պարտավորություններ ունեն: 

Իսկ հետո թող ոչ թե որպես պատգամավոր, այլ որպես քաղաքացի գնահատեն իշխանության խոստումների ու դրանց իրականացման հարաբերակցությունը, ինչն, ըստ իս, զրոյական է»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այսօր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական բարեփոխումներին ուղղված ծրագրեր չկան:

 

«Իսկ ոլորտները վերահսկող ծառայությունների պատասխանատուներն իրենց պարտքն են համարում ամեն օր ֆեյսբուքյան գրառումներ անել, մտնել քաղաքական գործընթացների մեջ, որի իրավունքը չունեն:

Գոյություն ունի քաղաքական զսպվածության սկզբունք, իսկ իրենք ընդհանրապես թքել են այդ սկզբունքի վրա: Ու փոխանակ գործով զբաղվեն, քաղաքական գնահատականներ են հնչեցնում:

Այս ամենի մեջ այսօր քաղաքացին, մեծ հաշվով, անտեսված է: 

Իրականում ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ է իր երկրի ղեկավարի անունն ու ազգանունը, ժողովրդի համար ավելի կարևոր է իր կյանքի բարելավումը. եթե ուրիշի հեղինակությունը ստվերելով՝ փորձում ես քոնը կառուցել և արդյունքում որևէ առաջընթաց չես արձանագրում, ուրեմն, որևէ մեկին պետք չես»,-հավելեց նա:

Գևորգ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև դատաիրավական համակարգին, ներկայումս առկա որոշ գործընթացների: Սկսելով վերջից ու խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից՝ մեր զրուցակիցն ընդգծեց.

«ՍԴ-ին պետք է հանգիստ թողնել, որ իրականացնի իր գործառույթները: Եթե կա մի անձ, որն իրեն անպայման ուզում է տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, չի կարելի այդ անձի պատճառով խաթարել ամբողջ մի պետական մարմնի աշխատանքը: Որևէ խնդիր այնտեղ չկա, ով ընտրվել է՝ լեգիտիմ է: 

Այսօր արհեստական խնդիր են ստեղծել, վիճարկում են ՍԴ նախագահի գործունեության իրավաչափությունը, նրա պաշտոնական պարտականությունների կատարումը: Բան ու գործ թողած՝ ուրիշ հարցերով են զբաղվում: Թող այդ մարմինն աշխատի, իսկ եթե որևէ պաշտոնյայի ապօրինի նշանակվելու փաստը որևէ ձևով հաստատված չէ, ի՞նչ իրավունքով ենք անձնական ամբիցիաների համար խաթարել կառույցի բնականոն աշխատանքը»:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այդպես էլ անհասկանալի մնաց այն, թե ինչ է հասկանում իշխանությունը դատաիրավական բարեփոխում ասվածի տակ: «Սկզբում օտար ծագման երևույթներ էին ուզում ներդնել՝ վեթթինգ և այլն:

Հետո հասկացան, որ այդ ամենը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, իսկ հիմա էլ հորինել են այլ անուններ՝ բարեվարքություն և այլն: 

Իրականում իշխանությունը չի հասկանում, թե ինչ է ուզում: 

Չի կարողանում մարդկային լեզվով բացատրել, թե իր խնդիրը ո՞րն է, որից հետո անմիջապես հետ է կանգնում իր գաղափարից: Ոչ մի դատաիրավական բարեփոխում, մեծ հաշվով, չկա: Դատաիրավական բարեփոխումը պետք է սկսվեր դատարանի անկախությունը հարգելու գաղափարից:

 Իսկ եթե կարող ես ժողովրդին հրահանգել, որ գրոհեն ու դատավորներին չթողնեն աշխատել, երբեք չես կարող դատական համակարգ ունենալ: Այս ամենն իր հերթին ուղղակիորեն ազդում է ներդրումների հոսքի վրա: 

Եթե ներդրողը տեսնի, որ Հայաստանում դատավորը պաշտպանված չէ, որ գործադիրի հրահանգով նրան կարող են պառկեցնել գետնին, որևէ ներդրում այստեղ չի կարելի ակնկալել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան