Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը չի ժխում անցյալը, բայց նայում է դեպի ապագա

Հարցազրույց

Փարաքարում, սեպտեմբերի 29-ին կայանալիք համայնքապետի ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Orer.am-ը հարցազրույցներ է արել բոլոր թեկնածուների հետ, նրանց հնարավորություն տալով իրենց ծրագրերը ներկայացնել, ինչպես նաև պատասխանել մամուլում նրանց մասին հրապարակված տեղեկություններին:

Մեր հաջորդ զրուցակիցը Փարաքարի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանն է, որը ևս սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

- Պարոն Մինասյան խոսակցություններ կան, որ Դուք նախկինում դատապարտված եք եղել, բայց այդ մասին Ձեր կենսագրության մեջ նշված չէ: Ճի՞շտ են այդ տեղեկությունները:

- Ես չեմ ժխտում որ դատապարտված եմ եղել, բայց այդ ամենից արդեն տաս տարի է անցել: Ես նույնիսկ մոռացել եմ այդ մասին: Իմ համագյուղացիներն այդ մասին տեղյակ են, բոլորն էլ գիտեն, թե ինչ էր եղել, ինչպես էր եղել: Ինչ վերաբերում է այդ մասին մամուլի հրապարակումներին, ապա ես դրա մասին խոսել եմ, նյութերը հրապարակված են: Այնպես որ նպատակահարմար չեմ գտնում նույն այդ թեմային կրկին անդրադառնալ, քանի որ հոգնացուցիչ է: Եթե նոր պրովակատորները փորձում են հիշեցնել դա, ամեն դեպքում չի ստացվելու, քանի որ այնպես չէ, որ ես Հոկտեմբերյանից կամ մեկ այլ վայրից եկել եմ Փարաքար ու թաքնված ապրել: Այստեղ ծնվել, մեծացել եմ և բոլորն էլ տեղյակ են եղել այդ մասին, ուստի կարծում եմ, որ այդ թեմային կրկին անգամ անդրադառնալը կամ դա հիշեցները անիմաստ է:

-  Մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ձեզ նախկին ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն է սատարում: Ճի՞շտ են արդյոք այդ խոսակցությունները:

- Երբ Առաքել Մովսիսյանը ԱԺ պատգամավոր էր, ես այդ ժամանակ գործող ավագանու անդամ եմ եղել Փարաքարում: Եվ այդ պայմաններում տարօրինակ կլիներ, որ Առաքել Մովսիսյանի հետ շփում չլիներ: Չէ՞ որ մեր գյուղի հետ կապված բոլոր հարցերը, խնդիրները պետք էր կազմել և նրան ներկայացնել, որպեսզի նա էլ իր հերթին ներկայցներ Ազգային ժողովում: Այնպես որ, այդ շփումը եղել է բնական և դրան անդրադառնալը ևս ծիծաղելի է:

- Իսկ ճի՞շտ է որ կալանավայրից ազատ արձակվելու համար Առաքել Մովսիսյանն է Ձեր համար երաշխավորագիր ներկայացրել:

-Ո՛չ, նման բան չկա: Բոլորն էլ իրավունք ունեն փակ, կիսափակ կամ բաց ռեժիմի պայմաններում կրել պատիժը: Ես էլ օրինակելի վարք ցուցաբերելով կալանավայրում, օրենքի սահմաններում օգտվել եմ իմ իրավունքից և բաց ռեժի պայմաններում եմ անցկացրել որոշ մասը:

- Պարոն Միասյան, ի՞նչ ծրագրեր ունեք Փարաքարի հետ կապված և ընտրվելու դեպքում ինչի՞ց եք սկսելու:

-Հիմնական խնդիրը, որը ծառացած է Փարաքար և Թաիրով համայնքներում կոյուղագծի, փողոցների լուսավորության, ասֆալտապատման հետ կապված հարցերն են: Չկան նաև խաղահրապարակներ, որպեսզի երեխաները կարողանան խաղալ: Մարզադպրոցը համապատասխան գույք չունի, սպորտդպրոցում սպորտաձևերից միայն բռնցքամարտն է դասավանդվում: Այսինքն՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երեխաները, երիտասարդներն իրենց լավ զգան, իսկ ավագ սերունդն էլ այդ ամենը տեսնի, գնահատի և ուրախանա:

- Ընտրողներնի հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ խնդրանք, պահանջ են ներկայացնում Փարաքարի և Թաիրովի բնակիչները:

- Բնակիչները ցանկանում են որ մշտապես համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում լինեն, զգան ղեկավարի աջակցությունը: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք ևս տարիների ընթացքում քիչ-քիչ հնարավոր կլինի լուծել:

Ի՞նչ կմաղթեք Ձեր ընտրողներին:

- Որ կատարեն ճիշտ ընտրություն: Քարոզարշավի մեկնարկից մինչ օրս ես շրջում եմ տուն առ տուն, բոլորին ներկայացնում եմ իմ ծրագիրը, ծանոթանում եմ նրանց խնդիրներին: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա սեպտեմբերի 29-ին, ժողովուրդն իր որոշումը կկայացնի, և անկախ նրանից, թե ով է իր ձայնը ինձ տվել, ես կշարունակեմ ծառայել բոլորին, որպեսզի համատեղ ուժերով շենացնենք մեր համայնքը:

 

Արմինե Գրիգորյան    

ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ Կարապետյան