Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»


«Մենք պարզապես սիրել ենք իրար և միասին ապրել.Մարի Պետրոսյանը՝ նորածին բալիկի և սիրելիի մասին

BRAVO.am-ի հետ զրույցում Մարին անկեղծորեն պատմել է մայրանալու, հետծննդաբերական դեպրեսիայի մասին, եւ ոչ միայն: Ի դեպ, նա առաջին անգամ նշել է նաեւ բալիկի անունը. առաջնեկին անվանել են Մոնթե, որն էլ դերասանուհու ամենասիրելի անունն է:

Անձնական կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխությունը շատ արագ է ստացվել: Ինչպես նա է նշում, ժամանակ ու ցանկություն չի ունեցել ամեն բան հանրայնացնելու. չէ՞ որ դա իր անձնական կյանքն է.«Ես պարտավորություն չեմ համարել, որ բոլորն իմանան՝ սիրելի ունեմ, միասին ենք ապրում, բալիկի ենք սպասում: Կարելի է ասել, որ ամուսնություն չի եղել: Մենք պարզապես սիրել ենք իրար եւ միասին ապրել»,-անկեղծանում է նա, ապա նաեւ հավելում.«Այսօր յուրաքանչյուրն իր կյանքն ունի: Լինում են դեպքեր, երբ հենց առանց ամուսնության բալիկ էլ են ունենում: Ես ոչ մեկին երբեք չեմ քննադատում, բայց պետք չէ չար լինել եւ շնորհավորելու փոխարեն անդադար հետաքրքրվել, թե ինչու եմ բալիկ ունեցել` առանց ամուսնության: Ցավում եմ, որ նման մարդիկ կան»:

Մարի Պետրոսյան

Մարին խոստովանում է, որ մինչեւ մայրիկ դառնալը չի պատկերացրել ոչինչ եւ վստահ է եղել՝ դեռ շատ շուտ է մայրանալու համար: Փոխարենը՝ ձգտել է աշխատել, կատարելագործվել իր կարիերայում եւ վայելել երիտասարդ տարիները: Բայց եւ այնպես, միշտ չէ, որ մենք ենք տնօրինում ամեն բան, եւ կյանքն իր անակնկալները ճիշտ ժամանակին էլ մատուցում է.«Մինչեւ սիրելիիս հանդիպելը չեմ էլ մտածել շուտ երեխա ունենալու մասին, սակայն կարծում եմ՝ երբ Աստված այդ հրաշքին ստեղծում է քո ներսում, մայրական բնազդն ինքնըստինքյան է արթնանում: Վստահ եմ` Աստված կամեցավ, որ ես այսքան շուտ երջանկանամ: Նրա ծննդից հետո ես ամբողջությամբ լցվել եմ, այսքան երջանիկ ինձ դեռ երբեք չեմ զգացել. բալիկս ինձ միայն լավն ու դրականն է փոխանցում»:

 

Որդու հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է եղել դերասանուհու համար. «Երբեք չեմ մոռանա այդ պահը: Բերեցին նրան, համբուրեցի: Այդ հայացքն ու անուշ բույրը, հաստատ, չեմ մոռանա երբեք: Մի անբացատրելի զգացողություն, երբ աչքիդ առաջ քո կյանքն ամբողջությամբ փոխվում է: Ի դեպ, բալիկս ինձ ընդհանրապես նման չէ, այլ` հայրիկին»,-ուրախությամբ նշում է նա:

3 ամսական Մոնթեի խնամքով ի սկզբանե միշտ Մարին է զբաղվել, ասում է՝ օգնող ընդհանրապես չունի: Ինչպես երեւի յուրաքանչյուր մայրիկ, նա եւս ունեցել է հետծննդաբերական դեպրեսիա, որն արդեն կամաց-կամաց հաղթահարում է. «Գիշերները, երբ բալիկս հանգիստ քնած է, մի պահ վրա է հասնում դեպրեսիան: Կարծում եմ, որ բոլոր մայրիկների դեպքում էլ լինում է, քանզի երեխայի ծննդից հետո ամեն բան, իհարկե, լավ առումով, խառնվում է իրար: Ես արդեն փորձում եմ դուրս գալ այդ վիճակից, եւ ինձ շատ է օգնում երաժշտություն լսելն ու բալիկիս հետ շփվելը»:

 Զբոսանքի, ցավոք, շատ չի տանում բալիկին, չնայած՝ նշում է, որ տանը գեղեցիկ բակ ունեն, եւ նա միշտ ստանում է անհրաժեշտ մաքուր օդն ու արեւի ջերմությունը. «Ամեն կիրակի երեխայիս հետ եկեղեցի եմ գնում: Մի քանի անգամ դրսում զբոսնելիս նկատել եմ` ինչպես են թաքուն նկարում մեզ, հետո ուղարկում ինձ. դա ինձ դուր չի գալիս»:

Զրույցի վերջում դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք կցանկանա շարունակել նկարահանվել.«Շատ եմ ուզում: Այն մարդկանցից չեմ, որ տանը նստեմ տնային տնտեսուհու կարգավիճակում, եւ երբ ստանամ համապատասխան առաջարկ, մի փոքր էլ երեխաս մեծանա, նրան կխնամի կամ տատիկս կամ դայակը, իսկ ես նորից կզբաղվեմ ինձ հարազատ աշխատանքով»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ bravo.am

Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է