Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հիմնականում թիրախավորվում են փաշինյանական կաբինետի հաջողված կադրերը

Ժամանակ առ ժամանակ լուրեր են սկում շրջանառվել, թե այս կամ այն նախարարից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, կանչել է կառավարություն և ասել է, որ ազատված է աշխատանքից:

Նման չար կատակները դառնում են օրվա թոփ թեմա ու շարունակում են պղտորել ամեն ինչ: Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ պաշտոնից ազատվելու մասին խոսակցությունների ժամանակ խոսքը ոչ թե վատ կամ թերի աշխատող նախարարների մասին է, այլ նրանց, որոնք բավականին լավ են տիրապետում իրենց գործին ու համարվում են Փաշինյանի կաբինետի հաջողված կադրերը:

Ազատման մասին լուրերի մեջ, չգիտես ինչու չենք հանդիպում Շրջակա միջավայրի կամ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների անունները, որոնք ակնհայտորեն վատ են աշխատում: Առավել ևս, որ հասարակությունն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե այս գերատեսչությունների ղեկավարներն օրվա ընթացքում ինչով են զբաղվում, որքանով են երկրին օգուտ տալիս և այլն:

Նրանք նույնիսկ չեն շփվում լրատվամիջոցների հետ, կառավարության նիստերից հետո հետնամուտքով են շենքից դուրս գալիս, որպեսզի հանկարծ լրագրողի չհանդիպեն: Բայց, զարմանալիորեն, նրանց անունները ազատվողների ցուցակներում այդպես էլ չի հայտնվում:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, որի հոգսերով զբաղվող գերատեսչությունը միացավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, իր բազում  խնդիրներով, կարծես վաղուց մոռացության է տրվել ու մղվել է հետին պլան: Եվ հասկանալի էլ չէ, թե ոլորտում կուտակված խնդիրներից այս պահին քանի՞սն է լուծվել, ինչպե՞ս և ի՞նչ է առհասարակ արվել երկրում գյուղատնտեսության զարգացման համար:

Ստացվում է, որ լրատվական դաշտը հիմնականում զբաղված է հաջողված նախարարներին գործից հանելով, հավանաբար կայացած և իրենց գործի գիտակ նախարարների նյարդերի հետ խաղալու համար, բայց ՀՀԿ-ականների յուրայիններին, չգիտես ինչու խնայում են: Գուցե համարում են, որ նրանք իրենց տեղում ամուր նստած են, ուստի պետք է լավագույններին հանելով զբաղվել:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին գործից հանել-չհանելու քննարկումներին, ապա այն ավելի ակտիվացավ, երբ նախարարության կողմից կազմակերպվաց վերջին՝ բավական հաջողված զորավարժությունները բարձր գնահատականի արժանացան: Հավանաբար շատերին դուր չեկավ, որ հայտարարված զորահավաքին ավելի շատ մարդ էր մասնակցել, քան նախատեսված էր, ինչը ևս վերջին տասնամյակների համար աննախադեպ կարելի է համարել:

Ամեն դեպքում, իրականության հետ որևէ աղերս չունեցող լուրեր տարածելը, այս ու այն պաշտոնյային թիրախավորելն ու նրա գլխին սարքելը կարծես դարձել է վատ ավանդույթ, որն ուղեկցվում է ոչ թե հստակ ասելիքով, հիմնավորումներով, այլ բամբասանքով:

Այս միտումն, ի դեպ, ակտիվացավ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին աշխատանքից ազատելուց հետո և շարունակվում է մինչ օրս: Դրա պատճառն այն է, որ իշխանություններն այդպես էլ հստակ չհիմնավորեցին, թե ուժային կառույցների ղեկավարներն ինչու մեկ օրում հեռացվեցին: Սա էլ առիթ դարձավ, որ ենթադրությունների կծիկը մեծանա ու տարածվի մնացածների վրա:

Մինչդեռ, երկիրը զարգացնելու համար պետք է ոչ թե  նման բամբասանքներ տարածել, այլ բացթողումների մասին խոսել ու քննադատել: Հակառակ դեպքում կշարունակենք խրված մնալ ճահիճի մեջ ու երկար ժամանակ չենք կարողանա նախկին իշխանությունների ստեղծած գաղջից դուրս գալ:

 

Արմինե Գրիգորյան

Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան