Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան


Անձ­նա­կան ազա­տու­թյան և ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան խախ­տում­ներ, կամ՝ գոր­ծոն­ներ, որոնք խո­րաց­նե­լու են բա­ցա­սա­կան ըն­կա­լում­նե­րը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ, կալանքներ և արդարադատության համակարգ, որն ի տարբերություն մյուս համակարգերի, շատ ավելի փխրուն է: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ խնդիրներն ու անդրադարձել դատաիրավական համակարգին: 

Սկսելով կալանքի խնդրից՝ Ս. Սահակյանը նշեց, որ ընդհանրապես քննության փուլում չարաշահվում է խափանման միջոց կալանքի կիրառումը, և այդ պրակտիկան միայն Հայաստանում չէ. «Բազմաթիվ դեպքեր կան, երբ քննություն իրականացնող մարմինը սպառնում է կալանքով, առաջարկում է մեղադրյալին տալ իրենց համար ցանկալի ցուցմունքները, որ նրա նկատմամբ կալանք չկիրառվի: 

Ընդ որում, և՛ վարույթ իրականացնող մարմնի, և՛ մեղադրյալի համար ակնհայտ է, որ կալանավորման հիմքերը բացակայում են. այսինքն, քննությունից խուսափելու նախադրյալներ չկան, արարքը չունի այնպիսի ծանրություն կամ հանգամանքներ, որ կրկնահանցագործության վտանգներ ստեղծի: 

Եվ մենք Հայաստանի պարագայում նման դեպքերի արդեն ականատես ենք եղել: 

Հեռախոսային արդարադատության առանձին բացահայտված դրվագները վկայում են, որ քննություն իրականացնող մարմինը կալանքն օգտագործում է որպես ցուցմունք կորզելու ճանապարհ: 

Այստեղ շատ մեծ դերակատարում պետք է ստանձնի դատարանը, որը հետևողականություն և աչալրջություն պետք է դրսևորի՝ գնահատելու համար կալանավորման հիմքերը: 

Եթե մենք պրակտիկայում ունենում ենք դեպքեր, երբ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է գրավը, անձը խափանման միջոցի պայմանները չի խախտում, բայց դրան զուգահեռ իրականացնում է քաղաքական գործունեություն ու առանց իրավիճակի փոփոխության խափանման միջոցը դառնում է կալանավորումը, կարող ենք հետևություններ անել, որ կալանքի նպատակը այլ է: 

Այսինքն, դարձյալ դառնում է պատժիչ միջոցառում, որի հիմքում անցանկալի քաղաքական գործունեությունն է: 

Այս դրվագներն իրենց մեջ բացահայտում են անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը:

 

Վերջինս նկատում է՝ դատական իշխանությունն ավելի շատ վավերացնող դեր է ստանձնել. 

«Հիմքերի բացակայության դեպքում ոչ թե անկախ և սկզբունքային կերպով կարողանում են մերժել դատախազության միջնորդությունները, ոչ թե մարդու իրավունքների տեսանկյունից են քննում դրանք, այլ ավելի ածանցյալ դեր են վերցնում. դատարանն իր դերը տեսնում է այդ միջնորդությունները նույն դատախազության ներկայացրած պատճառաբանություններով հաստատելու կամ վավերացնելու մեջ: 

Սա մեծ խնդիր է, որը Եվրոպական դատարանի կողմից հետագայում Հայաստանի պատասխանատվության խնդիրներ է առաջ բերելու: 

Բազմաթիվ գործերով արձանագրվելու են, որ անձնական ազատության իրավունքի պաշտպանությունը պատշաճ կերպով տեղի չի ունեցել: Մի կարևոր խնդիր էլ կա. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա գերծանրաբեռնվածություն, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է խրախուսի այն խափանման միջոցները, որոնց դեպքում անձը ազատությունից չի զրկվում: 

Դա կնպաստի ՔԿՀ-ների բեռնաթափմանը, այսպիսով պետությունը կխուսափի նաև ազատությունից զրկվածների վերաինտեգրման և նմանատիպ այլ խնդիրներից: 

Բայց պետությունն այս առումով դեռևս պասիվ դերում է. այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը խրախուսելու ճանապարհով չի գնում՝ չձերբազատվելով ազատությունից զրկելու խափանման միջոցների կիրառման վատ պրակտիկայից: 

Եվ ամենացավալին այն է, որ այդ խափանման միջոցները շատ դեպքերում պատժիչ նպատակներով կիրառվում են առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ: 

Իսկ այստեղ միջազգային ստանդարտներն ավելի խիստ են. եթե անձը ունի ազատությունից զրկվելու հետ անհամատեղելի հիվանդություններ, և այդ փակ ռեժիմը վատթարացնում է առողջությունը, ստեղծում մահվան վտանգներ, մենք այդ պարագայում ունենում ենք անմարդկային վերաբերմունքի, խոշտանգման դեպքեր: 

Եթե այդ անձինք առողջական վիճակի վատթարացման պարագայում նաև զրկվեն կյանքից, ապա կարող ենք հստակ ասել, որ այդ դեպքերի համար պատասխանատու է լինելու պետությունը»:

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի ներկայիս իրավիճակին ու խնդիրներին, Ս. Սահակյանը շեշտեց. 

«Կարևոր է ոչ թե դատական համակարգը ցնցումների, իրավիճակային գաղափարների միջոցով փոփոխությունների տանելը, այլ երկարաժամկետ ռազմավարական քայլերի միջոցով համակարգը կայունացնելը: Այս պահին շրջանառվող գաղափարների ճնշող մեծամասնությունն անհեթեթ է և միջազգային հանձնարարականներին ոչ համահունչ: 

Այդուհանդերձ, ինչ-որ մի փուլի հրաժարվում են այդ գաղափարներից՝ նկատի ունենալով, որ կա միջազգային գործընկերների ճնշումն ու հակադրությունը: 

Մեծ հաշվով, հստակ, նախանշված հիմնավոր քաղաքականություն արդարադատության ոլորտում չկա: 

Այն ռազմավարական փաստաթուղթը, որը շրջանառվեց և խիստ կարճ ժամանակահատվածում ընդունվեց առանց լուրջ հանրային քննարկումների, տարաբնույթ միջոցառումների կույտ է, որտեղ չկան ռազմավարական նպատակներ, միջոցներ, կապեր, չափորոշիչներ, ֆինանսներ: 

Այնուամենայնիվ, արդարադատության համակարգի կայացման և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման առաջին գործոնը ընտրողական արդարադատության բացառումն է: 

Եթե նույնանման դեպքերը ստանում են տարբերակված արձագանք, ապա այդ երևույթը չի նպաստում հանրության շրջանում արդարադատության նկատմամբ վստահության բարձրացմանը: 

Այսօր մենք տեսնում ենք ընտրողական արդարադատության ցայտուն օրինակներ: 

Տեսնում ենք բազմաթիվ քաղաքական անպատասխանատու գործիչներ, որոնք չեն հարգում դատարանի հեղինակությունը, որը պաշտպանության տակ գտնվող արժեք է: 

Դատավորների հանդեպ ընդհուպ մինչև անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ են հնչեցնում, որոնք մնում են անարձագանք, որովհետև արտահայտությունների հեղինակները քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչներ են: 

Հետո տեսնում ենք խոսքի ազատության իրավունքի չարաշահման դեպքեր, որոնք իրականում պարունակում են ծաղրանքի տարրեր, բայց այդ դեպքերի առնչությամբ խիստ և կոշտ արձագանք է լինում: 

Այս ամենը խաթարում է ստանդարտները և ստեղծում տպավորություն, որ նպատակը ոչ թե դատական իշխանությանը պաշտպանելն է, այլ զուտ պաշտպանելն է այն անձանցից, որոնք տվյալ քաղաքական թիմի ներկայացուցիչներ չեն»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ արդարադատության համակարգը փխրուն է:

«Ի տարբերություն գործադիր, օրենսդիր համակարգերի, որոնք ակտիվ PR արշավներ են իրականացնում, դատական իշխանությունն օբյեկտիվորեն ունի սահմանափակվածություն. 

օրինակ՝ փորձում է շատ չերկխոսել հասարակության հետ, կենտրոնանալ արդարադատության իրականացման վրա: 

Երբ վարկաբեկում ենք դատական իշխանությանը, ճնշումներ գործադրում, ստիպում, որ ընտրողական լինեն, ապա այդ գործոնները չեն նպաստելու համակարգի կայունացմանը: 

Ճիշտ հակառակը՝ խորացնելու են բացասական ընկալումները: Եթե դրական միջավայր չստեղծենք, դատական համակարգը չի կայանա: Որքան էլ ճիշտ ռեֆորմներ իրականացնենք, հասարակությունը ևս պետք է այդ ռեֆորմներին աջակցի: 

Բայց երբ մենք հասարակության մեջ թույն ենք ներարկում, որի միջոցով դատավորի հանդեպ վերաբերմունք է ձևավորվում, այդ միջավայրը չի նպաստելու, որ պրոֆեսիոնալ և անկախ դատավորը սկսի իր գործունեությունն անաչառ իրականացնել: 

Նման գործողությունների վտանգավորությունը խիստ բարձր է՝ հաշվի առնելով արդարադատության համակարգի փխրունությունը, ինչի մասին ես արդեն նշեցի»,-եզրափակեց Ս. Սահակյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա Սողոմանյան