Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


«Այդ ցու­ցա­նիշն ամո­թա­լի է և որևէ կերպ առն­չու­թյուն չի կա­րող ունե­նալ այն նպա­տակ­նե­րի հետ, որոնք հռչակ­ված են». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 2020թ. բյուջեի նախագծով նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն ամոթալի է համարում: Նրա խոսքով, կան հարցադրումներ, որոնց պետք է պատասխանեն հենց կառավարության անդամները: 

Նշենք, որ 2020թ. բյուջեի նախագծի քննարկումներն արդեն մեկնարկել են: Քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բյուջեի հիմքում դրված է ոչ թե լավագույն կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու մակրոտնտեսական կայունությունը: Այդուհանդերձ, շեշտել էր նաև, որ այսօր տնտեսական ճիշտ քաղաքականություն է վարվում:

«Իրականում տեսնում ենք, որ շատ ավելի համեստ թվեր են ներկայացված: 

Այս պարագայում դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Իրենք պետք է փորձեն պատասխանել հարցին, թե ինչո՞ւ համարձակ ու ճեղքում առաջացնող ցուցանիշներ չեն ներկայացվել: 

Կարծում եմ՝ ՀՀ-ն ունի երկնիշ թվով տնտեսական աճ ապահովելու ներուժը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այլ հարց է, թե տնտեսական ոլորտի պատասխանատուները որքանով են տիրապետում ոլորտին:

«Հենց ոլորտի ներկայացուցիչները, բյուջեի հեղինակները պետք է պատասխանեն նաև այն հարցին, թե պահպանողական ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, օրինակ՝ ի՞նչ տրամաբանություն կա պահպանողական բյուջեի ու տնտեսական հեղափոխության միջև»,շեշտեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, տնտեսագիտության մեջ ճիշտ բառը տարբեր ընկալումներ կարող է ունենալ. 

«Այսինքն, եթե ինչ-որ մեկի համար ճիշտ է, մյուսի համար կարող է սխալ լինել, շատ սուբյեկտիվ ընկալումներ կարող են լինել: 

Բայց փոխարենը ես կառաջարկեի օգտագործել արդյունավետ քաղաքականություն եզրույթը: Իսկ թե տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, թե ոչ, դրա չափորոշիչներն էլ են տարբեր: Թե որքանո՞վ է արդյունավետ վարվող քաղաքականությունը, դատում են հիմնականում տնտեսական ցուցանիշներով:

 Առաջին հերթին, տնտեսական տեմպերով: Օրինակ՝ թե որքա՞ն համախառն ներքին արդյունք է ստացվում, և ինչպե՞ս է այն բաշխվում ազգաբնակչության միջև: 

Պետք է հաշվի առնել նաև սոցիալական գործոնը, թե մարդկանց սոցիալական պայմանները որքանո՞վ են բարելավվել, գնողունակությունը որքանո՞վ է բարձրացել, որքանո՞վ է դիվերսիֆիկացված տնտեսությունը: 

Այս ցուցանիշները մեզ կօգնեն դատողություն անել արդյունավետ քաղաքականության մասին, իսկ «ճիշտ քաղաքականություն» ասվածը տնտեսագիտական կատեգորիա չէ»:

Իսկ թե ի՞նչ են հուշում վերոնշյալ չափորոշիչները, Թաթուլ Մանասերյանն ընդգծում է. 

«Նախ պետք է նկատել, որ կառավարությունն, իհարկե, փորձում է տարբեր քայլեր ձեռնարկել: Միգուցե դեռ վաղ է ակնկալել վառ արտահայտված ցուցանիշներ, այնուամենայնիվ, իներցիայի ուժը զգացնել է տալիս: 

Եվ այդ իմաստով տնտեսության մեջ ևս արմատական փոփոխությունների կարիք կա: Նշված քաղաքականությունն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են բանիմաց կադրեր: 

Ըստ իս, եթե հաջողվի ունենալ արհեստավարժ կադրեր, այդ դեպքում իներցիոն քաղաքականությունն իր տեղը կզիջի»:

Անդրադառնալով 2020թ. բյուջեի նախագծով նախատեսված տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ տնտեսագետը շեշտեց. «4,9 տոկոսն ուղղակի ամոթալի է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: 

Այդ ցուցանիշը որևէ կերպ առնչություն չի կարող ունենալ այն նպատակների հետ, որոնք առնվազն հռչակված են և մտադիր են իրականացնել»:

Թ. Մանասերյանը չի կարծում, որ տնտեսական հեղափոխությունը մոռացության է մատնվել:

«Այդ մասին անընդհատ խոսվում է: 

Այլ հարց է, թե գործնական առումով ի՞նչ է արվում: Կարծում եմ՝ տնտեսական հեղափոխության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ թվարկածս գործոններն իրականություն դառնան, երբ տնտեսության պատասխանատվությունը կստանձնեն ոչ այդքան կուսակցական պատկանելությամբ և անձնական կապերով, որքան մասնագիտական բանիմացությամբ և օգտակարությամբ: 

Կարծում եմ՝ հիմա վաղ է խոսել այդ գաղափարների իրագործման մասին, որովհետև այն մարդիկ, որոնք պետք է իրագործեն այդ գաղափարները, բավարար պոտենցիալ չունեն»,-եզրափակեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մեծ մասամբ իրավիճակն այդպիսին է, թեպետ կան առանձին բլոկներ, որոնց պատասխանատուները դրական առումով բացառություն են կազմում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում