Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան


«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները բարձրաձայնել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ընտրության կարգի վերանայման անհրաժեշտության մասին։ 

Այդուհանդերձ, կազմը չընտրվեց մրցութային եղանակով, թեպետ այդ առնչությամբ ևս իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային որոշ կառույցներ։ 

Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով, ըստ որի՝ պետք է ձևավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին և ընտրվեին միայն երկու փուլ անցնելուց հետո։ 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի անդամների ընտրության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների մասին։ Ս. Սահակյանը նախ շեշտեց, որ ցանկացած մարմնի լեգիտիմության համար կարևոր են մարմնի ձևավորման և կազմավորման սկզբունքները։ 

«Նույն մոտեցումը գործում է արդարադատության ոլորտում։ Քանի դեռ մենք չգիտենք, թե դատավորներն ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում, անկախ դատական ակտի բովանդակությունից, մենք այդ դատավորին չենք վստահում։ 

Եթե կան ընթացակարգային խնդիրներ, որևէ մեկին չի հետաքրքրելու ապագա մարմնի որոշման հիմնավորվածությունը, որովհետև ի սկզբանե գիտենք, թե ինչպիսի ոչ թափանցիկ գործընթացներով է ձևավորվել կազմը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը՝ նկատելով, որ նման դեպքերում կախվածությունների և այլ գործոնների խնդիր կարող է առաջանալ։ 

Ուժեղ և պաշտպանված ինստիտուտ ունենալու համար, ըստ նրա, նախադրյալ է պետք. «Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը հանգեցրեց Հայաստանի հակակոռուպցիոն օրենսդրության էական բարելավմանը։ 

2018թ. դեկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հստակ ազդակներ փոխանցեց իշխանություններին։ Այնտեղ նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ չափանիշներ մշակեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամների առումով և ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը։ 

Դրանից հետո պետք էր ապահովել հանձնաժողովի անդամների օբյեկտիվ և թափանցիկ նշանակումները, այդ թվում՝ ապաքաղաքական ընտրություններ իրականացնել, որպեսզի վերջիններս զերծ մնան հնարավոր քաղաքական ազդեցություններից։ 

Մենք տեսանք, որ այս հանձնարարականն անտեսվեց, և դրա փոխարեն հետընթաց ունեցանք։ 

Ընդգծվել էր, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներն առաջադիմական են, կարևորվել էր որոշ առաջադիմական դրույթների կենսագործունեությունը։ 

Կարևորագույն սկզբունք դիտարկվեց մերիտոկրատիան, որտեղ այս առաջնային ոլորտի կառավարումը պետք է հանձնվի ունակ մարդկանց՝ անկախ ֆինանսական կարողությունից, սոցիալական ծագումից ու այլ կապերից։ 

Բայց այդ ամենից հետո տեսանք զարգացում, ըստ որի՝ մրցութային ընթացակարգը պարզապես չգործարկվեց, և անգամ մրցութային հանձնաժողով ձևավորելու քայլեր և որոշումներ չեղան, որոնք մրցույթ կազմակերպելու նախադրյալներ կստեղծեին»։ 

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ մրցութային ընթացակարգը վերանայվեց և փոխարինվեց ուղղակի առաջադրման գործընթացով, որտեղ դոմինանտ դեր ձեռք բերեցին գործադիր իշխանությունը և իշխող խմբակցությունը։

«Որոշակի բանակցությունների արդյունքում առաջադրման հնարավորություն տրվեց նաև ընդդիմադիր խմբակցություններին, ինչը ևս վկայեց այն մասին, որ այդ գործընթացն ամբողջովին քաղաքական ազդեցությունների ու պայմանավորվածությունների տիրույթում է։ ԲԴԽ-ի պարագայում ընդամենը տեսանք, որ նոյեմբերի 11-ին եղել է քննարկում, և եղել է առաջադրում։ 

Բայց թե այդ անկախ կառույցի թեկնածուն ի՞նչ մոտեցումներով, ի՞նչ սկզբունքներով ի հայտ բերվեց, ովքե՞ր ընդդիմացան, ի՞նչ քննարկում եղավ, ի՞նչ արժանիքներ կային, ի՞նչ այլընտրանքներ կային, որևէ պարզաբանում ու տեղեկություն չունեցանք։ 

Ընդհանուր առմամբ, ունեցանք ոչ թափանցիկ գործընթացներով ինչ-որ ուժերի, մարմինների ցանկալի թեկնածուների առաջադրում։ 

Եվ այստեղ հարց է, թե ոչ թափանցիկ գործընթացով առաջադրված և քաղաքական ուժի քմահաճությամբ ընտրված թեկնածուներն ինչքանո՞վ են կարողանալու ազդեցություններից զերծ գործունեություն իրականացնել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

ՀԿ համահիմնադիրը այս համատեքստում խնդիր է համարում նաև այն հանգամանքը, որ հետաձգվեց «Հանրային ծառայության մասին» օրենքի առաջադեմ դրույթների գործողությունը։ Նա որոշ օրինակներ ընդգծեց, որոնք փորձաքար կլինեն վերոնշյալ հանձնաժողովի համար։ 

«Մենք արդեն իսկ հրապարակային դաշտում ունենք լուրջ խնդիրներ, որոնք վերաբերում են շահերի բախմանը։

Ունենք Տիգրան Ավինյանի խորհրդականի օրինակը, Սարհատ Պետրոսյանի կողմից բարձրաձայնված հարցերի օրինակը, ունենք նաև վիրավորական արտահայտություններ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից։

 Մենք կտեսնենք, թե այդ միջադեպերը որքանո՞վ են ստանում իրենց արժանի արձագանքը, և դրանով իսկ կստանանք այն հարցի պատասխանը, թե նրանք որքանո՞վ են անկախ և ազատ գործելու։ 

Եթե ունակ կլինեն արձագանքելու՝ կփարատեն ընթացակարգային չարաշահումների հետևանքով իրենց՝ ոչ լեգիտիմության հարցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում հանձնաժողովն ուղղակի ձախողման է դատապարտված։ 

«Հայաստանյան մոդելի դեպքում, երբ վերջնական ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին, հանձնաժողովի ապաքաղաքականացվածության երաշխիքը հրապարակային ու թափանցիկ մրցույթ կազմակերպելն էր, որտեղ ինքնառաջադրման միջոցով արժանի մարդիկ կմասնակցեին գործընթացին, իսկ նրանց հետ կազմակերպվող քննարկումները, հարցազրույցները կլինեին հրապարակային։ 

Այդ ամենի արդյունքում հանրությունը վստահություն կձևավորեր առ այն, որ ամենաուժեղ թեկնածուներն իրենց արժանիքների համար են հայտնվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և, քաղաքական ազդեցություններից զերծ մնալով, լավագույնս կլուծեն խնդիրները։ 

Եթե մրցութային ընթացակարգը շրջանցվել է, և առաջադրումներ են եղել նախասիրությունների հիման վրա, մենք ապաքաղաքական մարմնի և գործունեության որևէ երաշխիք չունենք։ 

Այս առումով կառույցը բավարար լեգիտիմություն չունի, և այս պահին արդեն քաղաքական հարցերում ունի մեծ խոցելիություն։

 Մենք ունենք այսպիսի իրավիճակ. գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել և չեն ցանկացել ուղիղ ծառ տնկել, որպեսզի բավականին փարթամ ու մեծ ծառ լինի։ Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է»,-շեշտեց Ս. Սահակյանը։ 

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նա շեշտեց. 

«Կոռուպցիայի գոյության մասին խոսում են ցուցանիշները, որոնք վկայում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով նշանակալի տեղաշարժեր չեն եղել, իսկ ցուցանիշը շարունակում է նույնը մնալ։ 

Կոռուպցիայի կանխարգելման կամ պայքարի հաջողությունը պայմանավորվում է մի քանի գործոններով։ Առաջինն ինստիտուցիոնալ համակարգն է, բայց ինստիտուցիոնալ համակարգը չգործարկվեց բարելավված ձևով։ 

Ավելին, վերափոխվեց, որպեսզի համապատասխան չլինի միջազգային ստանդարտներին։ 

Դա արվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ պետությանն ուղղված հանձնարարականների ուղղակի անտեսմամբ։ Այստեղ վտանգվեց նաև պետության վարկանիշը։ 

Մենք ունենալու ենք գնահատական, որ Հայաստանը շրջանցել է ՏՀԶԿ հանձնարարականները, և ապագայում դեռ պետք է բարելավի իր օրենսդրությունը, որպեսզի ունենա համապատասխան կառույց։ 

Երկրորդ կարևոր գործոնը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտվածության աստիճանն է, դրանցում քաղաքական տարրի բացակայությունը։ 

Բայց մենք այս առումով ևս այլ իրավիճակ ենք արձանագրում. տեսնում ենք իրավիճակային, անհատական արձագանքներ, որոնց հետևում պատվեր կա։ 

Այս պարագայում ևս չկա վստահություն, որ կոռուպցիոն բոլոր միջադեպերն իրենց համապատասխան զարգացումն են ստանում։ 

Երրորդ գործոնն այն է, թե պետությունն այս ոլորտի վերաբերյալ ինչպիսի տեսլական ունի, և ինչպիսի հիմնավոր հանրային քաղաքականություն է մշակում։ 

Եթե ուսումնասիրենք հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարական փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ ի հայտ բերված հստակ խնդիրներ չկան, խնդիրների հաղթահարման երկարաժամկետ տեսլական ևս չկա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք Չալաբյան