Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ» Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»


Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Եվ ամոքող լույսի մի շիթ, 

մտքի բեկում հանկարծակի,

 ինձ տարավ մի ծանոթ երկիր, 

որ նրա մեջ հավերժ փակի: 

Ինձ տարավ մի ծանոթ երկիր, 

ինձ տեսնելով` պապերը իմ, 

խրճիթների մեջ զայրացած` 

գդակներն են խփում գետնին:

 Խրճիթների մեջ զայրացած` 

սպասում են, որ գնամ ներս, 

ու ճռռում է դուռն անցյալի` 

հին ջրհորի ջրհանի պես:

 Ու ճռռում է դուռն անցյալի, 

ներս գնալ չեմ համարձակվում,

և օրերիս ամբոխն անձայն 

ահա վրաս է հարձակվում: 

Եվ օրերիս ամբոխն անձայն հալածում է չար ու անհաշտ, 

նրա քինոտ հայացքի տակ 

ես մոլորված փախչում եմ դաշտ: 

Նրա քինոտ հայացքի տակ 

դուրս են գալիս խրճիթներից 

դեռ զայրացած պապերը իմ 

ու գալիս են իմ հետևից: 

Դեռ զայրացած պապերը իմ 

ինձ գտնում են դաշտում ընկած, 

նախատինքի բարի ամպ են 

մորուքները սպիտակած:

 Նախատինքի բարի ամպ են. 

ինչու՞ մի լավ ինձ չեն թակում, 

հայացքները դեռ հույսով լի` 

նորից ինձ ետ են ուղարկում: 

Հայացքները դեռ հույսով լի 

ճամփում են ինձ նորից երկիր, 

-Դու օրերին չդառնաս կեր, 

և մեր խոսքը շարունակիր: 

Դու օրերին չդառնաս կեր, մեր արյունն է քո մեջ հևում

մի վախենա մշուշներից, 

հեռվից մենք քեզ ենք հետևում...

ՆԱԽԱՏԵՑԵՔ, ՀԱՅՐԵՐ

Նախատեցեք, հայրեր, 

Մաշտոց, Նարեկացի, Խորենացի, 

և պատմիչներ` ամպե ճերմակ հոգիներով, 

ե՞րբ քայլեցի ձեր ցույց տված ճամփաներով... 

Դատարկ եմ ես, ու սրտիս մեջ

 ոչ մի մասունք չի մնացել, 

և դատարկ է այս հարգարժան աղմուկը մեծ` 

դատարկ օրեր, դատարկ դեմքեր, 

դատարկ հարցեր... 

Ես գրում եմ տողեր հոգնած ու նվաղուն, 

ստեղծում եմ մեռնող խոտեր, 

իսկ ձեր խոսքը ժայռ է ամուր` 

ժամանակի խարտոցի դեմ ամուր կեցած, 

գետ է զուլալ,

 որ միշտ պիտի մեր մեջ հորդեր, 

սակայն իմ մեջ մանկությունից 

չեն փոխել հուն 

ու կծկվել մնացել եմ`

 անձնականիս տանիքի տակ լավ թաք կացած... 

...Նախատեցեք, հայրեր, 

Մաշտոց, Նարեկացի, Խորենացի 

և պատմիչներ` ամպե ճերմակ հոգիներով,

այս երերուն ու նվաղուն հոգին սնեք 

ձեր խոսքերի ներհուն ուժով, 

գոտևորեք, հանեք ոտի, 

որ վայր չընկնեմ վախկոտի պես, 

երբ ժամը գա 

Գարնանային Մեծ Որոտի... 

Նախատեցեք մեզ, 

մեր հայրեր...

 

***

Երբ խոսեմ Քեզ հետ, 

մաքուր մտքերի ավիշը թող որ իմ մեջ բարձրանա... 

և Քեզ տեսնելու մեծ ցանկությունից` 

աչքերս... ծաղկեն: 

Ես երանության հովն եմ զգացել, 

թույլ տուր մատնվել նրա հոսանքին... 

Ահա նավակն իմ` 

օրհնության պայծառ Քո առագաստով, 

թող որ հասնեմ Քեզ առանց վթարի... 

Թող չթափանցի իմ մարմնի մեջ աղմուկը կյանքի, 

և սիրո ծիլն այս չզոհվի հանկարծ` 

երկրաշարժերից մարդկային հոգու... 

Դու ինձ օրհնության շապիկ հագցրու, 

մինչև սկսվի ավետիսը Քո առավոտների, 

մինչև իմ հոգին աղավնու նման փետուրավորվի, 

թևերն ամրացնի, 

սովորի թռչել, 

Դու ինձ օրհնության շապիկ հագցրու...

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան