Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան


Ցուլերին դրական լիցքերի օր է սպասվում․ հունվարի 6-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ։ Այսօր կարելի է անցյալի որոշ իրադարձություններ վերլուծել: Սա այն քիչ հանդիպող օրերից է, երբ գործողություններն անշտապ են զարգանում, դուք բավական ազատ ժամանակ ունեք, ինչն էլ ձեզ հնարավորություն կտա մտորելու, հասկանալու, թե ինչում եք սխալվել և դրա հիման վրա դասեր քաղել: Ճիշտ հետևություններ անելու արդյունքում դուք զերծ կմնաք նախկին սխալները և վրիպումները կրկնելուց: Ստիպված կլինեք հրաժարվել ձեր մի շարք սովորույթներից, ինչի շնորհիվ շրջապատի հետ հարաբերություններում անմիջապես դրական փոփոխություն կզգաք:

Ցուլ։ Դրական լիցքերի օր է: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա։ Ցանկալի է, որ այսօր դրանք ավարտին հասցնեք որքան հնարավոր է շուտ: Շատ բան կախված կլինի կոնստրուկտիվ համագործակցելու, խելամիտ փոխզիջումների գնալու ձեր ունակություններից: Եթե դուք ագրեսիվ, կոշտ կեցվածքով առաջ տանեք ձեր տեսակետները, ապա երբեք չեք հասնի ցանկալի արդյունքի: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել փորձարարություններից և ապավինել արդեն փորձված մեթոդներին: Նախաձեռնողականություն ցուցաբերեք միայն այն դեպքերում, երբ կա դրա խիստ անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կհանդիպեք լուրջ բարդությունների:

  

Երկվորյակներ։ Օրվա ընթացքում ձեր ցանկացած արարք իր վրա մեծ ուշադրություն կգրավի, ընդ որում` ոչ միայն բարեհաճ ուշադրություն: Կրկնակի տհաճ է այն իրողությունը, որ ձեր վրիպումները նկատում են նրանք, ում վերաբերմունքն ու կարծիքը ձեզ համար հատկապես թանկ են: Օրը դժվար թե հարմար լինի պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունների, ապագա գործատուների հետ հանդիպումների կամ էլ կարևոր քննություն հանձնելու համար, քանի որ ձեզ չի հաջողվի անհրաժեշտ տպավորությունը թողնել: Մյուս կողմից էլ օրն այնքան էլ վատը չէ, քանի որ ձեր գլխում անվերջ ծնվում են թե’ աշխատանքային և թե’ անձնական հարաբերություններին վերաբերող հետաքրքիր գաղափարներ:

Խեցգետին։ Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում կայունությամբ, ձեր գործողությունները չափազանց զուսպ են, կանխատեսելի և տրամաբանված: Օրը շատ հարմար է գործնական բնույթի ցանկացած հարց քննարկելու համար. դուք հիանալի հասկանում եք, թե ինչ եք ուզում և ինչ զիջումների կարող եք գնալ, լսում և հաշվի եք առնում դիմացինի առաջ քաշած փաստարկները, անգամ սուր բանավեճում նկատում եք կառուցողական պահերը: Հնարավոր են հրապուրիչ առաջարկներ, հետաքրքիր միջոցառման հրավերներ, իսկ թատրոն կամ համերգ այցելողներին սպասում է հաճելի երեկո:

Առյուծ։ Օրը բավական հարմար է ինչպես հնարամտություն և վառ երևակայություն, այնպես էլ ստեղծագործական մոտեցում պահանջող ցանկացած աշխատանքով զբաղվելու համար: Սովորական դարձած խնդիրների հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը և օրիգինալ լուծումներ տալու ձեր հակվածությունը կնպաստեն հաջողությանը, ինչպես նաև կօգնեն նվաճել շրջապատի համակրանքը: Մտերիմների ետ շփումներում դուք անզիջում եք, և ձեզ հետ կարողանում են լեզու գտնել միայն ամենանրբազգաց մարդիկ: Եթե այդպիսիք ձեր շրջապատում չգտնվեն, ստիպված պիտի լինեք առանձնանալ, ինչը, բարեբախտաբար, երկար չի տևի:

Կույս։ Սա այն օրերից կլինի, երբ ձեզ դժվար թե գովեն, փոխարենը դուք անվերջ դիտողություններ և պարսավանք կլսեք ձեր հասցեին: Անօգուտ է անգամ բացատրելը, որ դուք քաջ գիտակցում եք ձեր սխալները և պատրաստ եք դրանք ուղղել։ Քննադատության հեղեղն անհնար է կանգնեցնել անգամ ամենախելամիտ առաջարկներով: Ցավոք, շատ մեծ է անձնական կյանքում խնդիրներ ծագելու հավանականությունը, և դրա պատճառը դուք ինքներդ եք, քանի որ ամենևին խաղաղասիրություն բարեհամբույրություն չեք ցուցաբերում, այնինչ բավական է, որ դուք գնաք աննշան զիջումների և կխուսափեք սիրելի մարդու հետ վեճից:

Կշեռք։ Հարմար օր է լարումներ ու պարտավորություններ, ստեղծագործական ջանքեր ու երևակայություն չպահանջող, մի խոսքով` սովորական գործերի համար: Ինչ-որ նոր բան մտածելը ձեզ համար դժվար է, սակայն աշխատատար, ձանձրալի աշխատանքից էլ առանձնապես չեք նյարդայնանում: Բարենպաստ օր է վաղուց առկա ընտանեկան խնդիրները հարթելու համար: Արժե հաշվի առնել այն իրողությունը, որ այսօր գործնական հարաբերությունները հեշտությամբ ստանում են ընկերական և անգամ ռոմանտիկ բնույթ:

Կարիճ։ Այսօր դուք իրատեսական հնարավորություններ ունեք բարելավելու ձեր ֆինանսական վիճակը` ի հաշիվ ծրագրված դրամական մուտքերի կամ հին պարտքի վերադարձման: Ցանկալի է չկառուցել հեռու գնացող պլաններ, փոխարենն ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, որոնք ձեզանից անմնացորդ ուշադրություն են պահանջում: Դրա հետ մեկտեղ սա ամենահարմար օրը չէ շփումների համար, ընդ որում՝ դա վերաբերում է ինչպես անձնական կյանքին, այնպես էլ` պրոֆեսիոնալ ոլորտին: Զիջումների ոչ մի կերպ չգնալու ձեր հակվածությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու բոլորի համար:

Աղեղնավոր։ Այսօր ձեզ մոտ հատկապես լավ կստացվեն հաշվարկները և պլանների մշակումը. ոչ ոք չի համարձակվի պնդել, թե դրանք հեռու են իրականությունից: Արժե, որ դուք լսեք ավագ սերնդի ազգականների կարծիքներն ու խորհուրդները, դրանք ձեզ շատ օգտակար կլինեն: Բավական սուր է կանգնած ֆինանսական հարցը, և չկա մեկը, ով կցանկանա ձեզ օգնության ձեռք մեկնել: Ցանկալի չէ այսօր ուրիշների հետ կիսվել ձեր ֆինանսներով ու ունեցվածքով, ծրագրել խոշոր գնումներ, զբաղվել ընտանեկան բյուջեի վերաբաշխմամբ:

Այծեղջյուր։ Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ: Նրանք կարող են բարձրանալ պրոֆեսիոնալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմը ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Ջրհոս։ Այսօր հնարավոր է ֆինանսական վիճակի փոքր-ինչ բարելավում: Բանակցությունների շնորհիվ ձեզ կհաջողվի հասնել աշխատավարձի բարձրացման կամ ձեռք բերել շահեկան պայմաններով համագործակցության համաձայնություն նոր գործընկերների հետ: Օրը հատկապես բարենպաստ է բիզնեսով զբաղվողների համար: Վերջիններս կընդլայնեն իրենց գործունեության ոլորտը, հնարավորություն կստանան դուրս գալու նոր շուկաներ: Լուրջ ռոմանտիկ հարաբերություններ ունենալ երազողներին այսօր հաճելի անակնկալ է սպասում. շատ հավանական է հանդիպել այն մարդուն, ում հետ նրանք երջանիկ կլինեն:

Ձկներ։ Օրն անչափ հարմար է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու համար: Դուք անվերջ ցանկանում եք խախտել օրինաչափություն դարձած բոլոր կանոնները: Բարեբախտաբար, խելամիտ զգուշավորությունը ձեզ չի դավաճանում, այդ իսկ պատճառով էլ չեք հրապուրվում վտանգավոր նորամուծություններով: Բավական ներդաշնակ են դասավորվում անձնական հարաբերությունները: Այսօր դուք հիանալի եք լեզու գտնում մտերիմների հետ, կիսում եք նրանց մտահոգությունները և ուրախությունները, գտնում եք սատարման խոսքեր և օգնության հասնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Օրը հարմար կլինի նաև նոր ծանոթությունների համար:

ՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ Ադամյան