Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Գազի սահմանային գինն առաջիկայում չի տատանվի. Գարեգին Բաղրամյան

Այս պահին գազի գնի շուրջ քննարկումները շարունակվում են։ Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կդիմի սակագնի վերանայման հայտով։ Գազի գնի հետ կապված սպառիչ պատասխան կլինի միայն այն ժամանակ, երբ փաստացի կունենանք ընկերության սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ և կուսումնասիրենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

 «Արդեն 15 դոլար գինը բարձրացել է սահմանին և «Գազպրոմ Արմենիան» 15 դոլարի կոմպեսացիան այլևս ի վիճակի չէ փոխհատուցելու: Այսինքն՝ այս սակագնից շուրջ 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, և գործող սակագինը չի բավարարում, բայց դա չի նշանակում, որ ունենալու ենք 30 դոլար սակագնի բարձրացում, քանի որ բանակցություններ են ընթանում որոշ օպտիմալացման շուրջ, որոնք կկրճատեն որոշ ծախսեր»,- ասաց Բաղրամյանը:

 Ինչ վերաբերում է սահմանված  ժամկետներին, ապա Բաղրամյանն ասաց, որ առավելագույնը 80 աշխատանքային օրում է սահմանվում քննարկել հայտը, որից հետո միայն կարելի է խոսել գազի սակագնի բարձրացման կամ չբարձրացման մասին:

 «Բանակցությունները բազմափուլ են, սահմանին գազի գնի տատանման մասով բանակցությունը կարելի է համարել ավարտված: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ ունենք ընկերության հետ համաձայնագիր, որով սահմանին գազի 165 դոլլարը չի տատանվի 2020 թվականին»,-նշեց նա:

Բաղրամյանը հայտնեց, որ քննարկվող հարցերի մեջ ներառված է նաև մի մեծ ներդրումային ծրագրի իրականացում. «Մինչ 2030 թ-ը մոտ 500 մլն դոլարի ներդրման միջոցով գազափոխադրման համակարգի վերականգնում տեղի կունենա: Այս քննարկման մանրամասներն ու վերջնաարդյունքը հետագայում կհրապարակենք»:

Անդրադառնալով գազի գնի ամենամյա տատանմանը՝ նա նշեց, որ այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում.

«Մենք այս պահին քննարկում ենք գնագոյացման երկարաժամկետ մեխանիզմ ամրագրելու հարցը: Նախնական քննարկվում է 10 տարվա ժամկետը»:

Երկարատև ժամկետներ սահմանելու հարցը կարևորեց նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: 

«Ես միշտ ուզել ու փորձել եմ հասկանալ՝ ինչու է գնագոյացման հարցն այդքան փակ ընթանում, թափանցիկության հետ տարիներ շարունակ խնդիրներ են եղել: Տարին սկսում ենք գազի գնի հետ կապված անհանգստություններով, ավարտում՝ գազի գնի հետ կապված անհանգստություններով»,- նշեց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ տատանումները միայն տնտեսական գործոնով չեն պայմանավորված:

«Գազի սակագնի տատանումը պետք է երկու տեսանկյունից դիտարկել՝ քաղաքական և տնտեսական: Պետք է ընդգծել, որ գազը Ռուսաստանի ձեռքին միշտ եղել է քաղաքական գործիք: Իրադարձությունները, որ տեղի են ունենում հիմա Բելառուսում, ասածիս ապացույցն են: Զարգացումներից կարող ենք հասկանալ՝ որքանով է կարողանում գործող իշխանությունն իր հարաբերությունները քաղաքական դաշտում կարգավորել բանակցություններով»,- նշեց նա:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»