Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


«Եր­կու-երեք տար­վա ըն­թաց­քում մենք ունե­նա­լու ենք լուրջ ճգնա­ժա­մա­յին խնդիր­ներ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական որոշակի ակտիվություն կա, բայց չկա տնտեսական զարգացում։ Այս կարծիքին է տնտեսագետ Կարեն Ադոնցը, որը տնտեսական ակտիվությունը պայմանավորում է մի քանի գործոններով, որոնց թվում են ավտոմեքենաների ներմուծումը, կապիտալ շինարարությունը, ճանապարհաշինությունը։

 Տնտեսագետի խոսքով, սակայն, կան խնդիրներ, որոնց թվում ավտոմեքենաների նեմուծման հանգամանքն է, որն այս տարի չի ունենալու նույն ծավալը, ինչն ուներ նախորդ տարի։ 

«Ընդհանուր առմամբ, երկու-երեք տարվա ընթացքում մենք ունենալու ենք լուրջ ճգնաժամային խնդիրներ՝ պայմանավորված տնտեսության կառուցվածքով, որովհետև այս կառուցվածքը մեզ զարգացման հնարավորություն չի տալիս։ 

Բացի այդ, աշխատուժի մասնագիտական որակավորման խնդիր ունենք՝ նաև նոր ոլորտներ զարգացնելու տեսանկյունից։ 

Չունենք նաև գործնական լայն ներկայություն շուկաներում, ինչը մեզ համար խնդիր է զարգացման առումով»,«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ տնտեսական քաղաքականության մեջ ևս հակասական հարցեր կան։ 

«Օրինակ՝ վարչապետը հայտարարում է, որ այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասել է 20 միլիոնի: Բայց նշվածն ունի իր մյուս կողմը։ 

Մեր երկիրը չունի հումքային աղբյուրներ, չունի նաև մեքենասարքավորումներ արտադրող ընկերություններ։ Եթե շուկայում արտարժույթի ավելցուկ է առաջանում, նշանակում է՝ երկրի ձեռնարկությունները ներդրումային ակտիվություն չունեն, հակառակ պարագայում կգնեին այդ դոլարը, և զարգացման համար կներմուծեին հումք և մեքենասարքավորումներ։ 

Մեծ հաշվով, տարվող քաղաքականությունը միտված չէ զարգացմանը»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ ընդհանրապես կա ուռճացնելու, ցուցանիշներն ավելի շատ քաղաքական դարձնելու և այդ առումով ոգևորություն առաջացնելու միտում։ «Մեծ հաշվով, պոպուլիզմի դրսևորումները շատ մտահոգիչ են, որովհետև Հայաստանը զարգացման լուրջ խնդիր ունի։ 

Մեր տնտեսության կառուցվածքը շատ նման է Վրաստանի կառուցվածքին. զբոսաշրջություն, վերամշակող ոլորտ, հանքահումքային արտադրանք, թեթև արդյունաբերություն, կարի արտադրություններ։ Իրականում թվարկվածները շարժիչ ճյուղեր չեն։ Դրանք շատ արագ հագենալու են, և մենք զարգացման առումով լուրջ խնդիրներ ենք ունենալու։ 

Վրաստանն էլ է շեշտը դրել այդ ոլորտների վրա և այսօր արդեն խնդիր ունի։ Հայաստանի համեմատ Վրաստանի տուրիզմը ծավալով հինգ անգամ ավելի մեծ է, բայց անգամ այդ հանգամանքը չի օգնում Վրաստանին զարգացնել տնտեսությունը։ 

Զբոսաշրջությունը համակարգատար ճյուղ է, բայց չի կարող շարժիչ ճյուղ դառնալ։ Շարժիչ ճյուղ են հանդիսանում արդյունաբերության ոլորտները»,-շեշտեց Կ. Ադոնցը։ 

Տնտեսագետը հավելեց՝ պետք է գիտակցենք, որ զարգանալու համար մեզ այլ ոլորտներ են անհրաժեշտ։ «Մեզ մոտ արդեն հայտարարվում է, որ ՏՏ ոլորտի համար մենք պարտավորված ենք աշխատուժ ներմուծել։ 

Իսկ ո՞վ ասաց, որ միայն ՏՏ ոլորտի համար է անհրաժեշտ։ Շատ ոլորտներ աշխատուժի կարիք ունեն։ Ընդհանրապես, նախկինների հետ համեմատվելուց շատ կարևոր է հասկանալ քաղաքական գնահատականը։ Այդ գնահատականը մեր զարգացման հնարավորությունները մսխելն է։

 Սա կարևոր է հասկանալ, որ այնպես չստացվի՝ նոր իրավիճակում զարգացման հնարավորությունները պոպուլիզմով, ինչ-որ փոքր բաներն ուռճացնելով կրկին մսխվում են։ Պետք է գիտակցենք, թե մեր նպատակը որն է»,-ասաց տնտեսագետը։ 

Ամփոփելով՝ նա շեշտեց. «Մեր ՀՆԱ-ն մոտ 14 մլրդ դոլար է, որի 7,5 տոկոս աճը կազմում է մոտ 800 մլն դոլար։ Ավտոմեքենաների ներմուծումից բյուջեն ստացել է մոտ 200 մլն դոլար գումար, ներմուծողներն էլ են ստացել մոտ 200 մլն դոլար եկամուտ։ 

Եթե 7,5 տոկոսից 400 մլն դոլարը հանենք, կունենանք 3-3,5 տոկոս աճ։ Մենք պետք է գիտակցենք այս ամենը, պետք է կոմպենսացնենք այդ անկումը։ 

Մենք գործ չունենք կայուն արտադրական ծավալի հետ, ավտոմեքենաները բերել են՝ հիմա չեն բերելու։ Մենք մոտավորապես 1,4 մլրդ ՀՆԱ պետք է ձևավորենք, իսկ թե ինչպե՞ս և որտե՞ղ՝ արդեն հարց է»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա Սողոմոնյան