Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար
ՄիջազգայինՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար, հաղորդում է Meduza-ն:
Փետրվարի 21-ի դրությամբ երկշաբաթյա կարանտինի մեջ է գտնվում մոտ 2500 մարդ: Բոլոր նրանց, ովքեր Չինաստանից Մոսկվա են ժամանում, մեկուսացնում են: Նրանց, ում մոտ բարձր ջերմություն կամ հիվանդության այլ նախանշաններ են հայտնաբերվում, հոսպիտալացնում են:
Սոբյանինը պատմել է, որ տեսանկարահանող սարքեր են կիրառվել, երբ Մոսկվա ժամանելուց հետո Չինաստանի քաղաքացու մոտ սխալմամբ կորոնավիրուս են հայտնաբերել: Քաղաքապետը դա լաբորատոր սխալ է անվանել:
Սոբյանինի խոսքով՝ Չինաստանից ժամանածների մոնիթորինգ են անցկացնում մետրոպոլիտենի, «Մոսգորտրանսի», ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:
Փետրվարի 20-ից սկսած Չինաստանի քաղաքացիների համար արգելվել է Ռուսաստան մուտքը ՉԺՀ-ում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: