Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար
Международные новостиՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում սկսել են դեմքի ճանաչման համակարգ կիրառել՝ կորոնավիրուսի կարանտինը վերահսկելու համար, հաղորդում է Meduza-ն:
Փետրվարի 21-ի դրությամբ երկշաբաթյա կարանտինի մեջ է գտնվում մոտ 2500 մարդ: Բոլոր նրանց, ովքեր Չինաստանից Մոսկվա են ժամանում, մեկուսացնում են: Նրանց, ում մոտ բարձր ջերմություն կամ հիվանդության այլ նախանշաններ են հայտնաբերվում, հոսպիտալացնում են:
Սոբյանինը պատմել է, որ տեսանկարահանող սարքեր են կիրառվել, երբ Մոսկվա ժամանելուց հետո Չինաստանի քաղաքացու մոտ սխալմամբ կորոնավիրուս են հայտնաբերել: Քաղաքապետը դա լաբորատոր սխալ է անվանել:
Սոբյանինի խոսքով՝ Չինաստանից ժամանածների մոնիթորինգ են անցկացնում մետրոպոլիտենի, «Մոսգորտրանսի», ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները:
Փետրվարի 20-ից սկսած Չինաստանի քաղաքացիների համար արգելվել է Ռուսաստան մուտքը ՉԺՀ-ում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով: