Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Հա­մա­կարգ­ված և տրա­մա­բան­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն չկա».լավ տնտե­սա­կան աճ, բայց մի­այն պաշ­տո­նա­պես. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի հունվարին արձանագրվել է 8,9 տոկոս տնտեսական ակտիվություն, որը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայության, ինչպես նաև առևտրի ոլորտները։ Թվարկվածները տնտեսության այն ոլորտներն են, որոնք միտված չեն արտահանմանը։ Նշվածը տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում զուգահեռներ ենք անցկացրել տնտեսության մեջ առկա արդյունքների և հրապարակվող ցուցանիշների միջև։ 

Նրա խոսքով, վերոնշյալ ցուցանիշի հիմնական գործոններից մեկը ստվերի բացահայտումն է. 

«Թեպետ նշված է, որ 20 տոկոսի չափով արտահանումն ավելացել է, բայց մենք չենք ունեցել արտահանման աննախադեպ աճ։ Իրականում այդ արտահանումը տեղի չի ունեցել վերամշակող արդյունաբերության կամ ապրանքների հաշվին։ Այն եղել է հիմնականում հանքարդյունաբերության հաշվին։ 

Հիշեցնեմ, որ 2019թ. ընթացքում մեր արտահանման մեջ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 29,5 տոկոս՝ 5 տոկոսով ավելի շատ, քան 2018թ.-ին։ 

Ըստ էության, Հայաստանն ավելի շատ ռեսուրս արտահանող երկիր է դառնում, իսկ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ավելի մեծ հավել յալ արժեք ստեղծելու մասին խոստումները իրականություն չեն դարձել։ 

Վերոնշյալ աճը ներառական չէ, այս աճից օգտվել են մի խումբ անձինք, իսկ բնակչության եկամուտները հիմնականում նույնն են մնացել»,«Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետը։ Նա ընդգծեց՝ ոչ պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը աճել է ընդամենը 3,8 տոկոսով. 

«Բայց այդ աճը չի դրսևորվում մարդկանց եկամուտների առաջանցիկ կամ արագ աճով։ Մենք պաշտոնապես բավականին լավ տնտեսական աճ ունենք, բայց իրականում հասարակության մեծ մասն այդ աճից չի օգտվել։ Օրինական շրջանառությունն ավելացել է, քանի որ ստվերի կրճատում է եղել, բայց մեր փոքր և միջին բիզնեսի մոտ փաստացի առևտրաշրջանառությունը չի ավելացել։ 

Ասվածի վառ ապացույցը խանութներն ու կրպակներն են, որոնց պարագայում առևտրաշրջանառությունը 30 տոկոսով կրճատվել է»։ Սուրեն Պարսյանի խոսքով, այսօր տնտեսական քաղաքականությունը տարերայնորեն է իրականացվում. «Համակարգված և տրամաբանված որևէ գործողություն չկա։ Հնարավորինս ազատականացնում են շուկաները, որոնցից, այդուհանդերձ, օգտվում են տնտեսվարողները։ 

Օրինակ են բենզինի, շաքարավազի շուկաները։ Առհասարակ կառավարությունը պետք է հասկանա, որ մենաշնորհներից ստացված տարբեր նվիրատվությունները, հանգանակություններն արդար ճանապարհով ձեռք չեն բերվել։ Դրանք բազմաթիվ ՓՄՁ ներկայացուցիչների սնանկացման և ֆինանսական վնասների արդյունքում են ձևավորվել։ Ավելին, այդ գործընթացները շարունակվում են։ 

Ընդհանուր առմամբ, մենաշնորհների դեմ վերջին երկու տարվա ընթացքում պայքար չի տարվում, նրանք ավելի են ընդլայնում իրենց գործունեությունը՝ ընդգրկելով նորանոր շուկաներ»։ Տնտեսագետի խոսքով, շատ լուրջ խնդիրներ կան, և մեր տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել ու կարգավորել. 

«Իսկ հարկային քաղաքականության մեջ պետք է վերականգնվի շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքը։ Շատ եկամուտ ստացողը պետք է ավելի շատ վճարի, հակառակ դեպքում մրցակցային իրավիճակը խաթարվում է, այս միջավայրում չի կարող սոցիալական արդարություն հաստատվել»։ Ս. Պարսյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ողջունելի է, կարևոր, բայց այդ պայքարն էլ համակարգված չէ։ 

«Հիմնական շեշտը դրված է տվյալ համակարգի ղեկավարի անձնական հատկանիշների վրա։ Ենթադրվում է, որ «իքս» պաշտոնյան, ստանալով բարձր պարգևավճարներ, կաշառք չի վերցնի, իրենից ցածր օղակներում գտնվողները ևս կաշառք չեն վերցնի։ Իրականում նման մոդելով որևիցե երկրում կոռուպցիան չի վերացել։ 

Կոռուպցիան կարող է նվազել, բայց կաշառքի համակարգային վերացման համար պետք է վերանայվի ամբողջ քաղաքականությունը։ Յուրաքանչյուր ստորին և միջին օղակի պաշտոնյա պետք է իմանա իր անելիքները և ստանա պարգևավճար՝ ելնելով իր աշխատանքի արդյունքից։ Մենք այստեղ գործ ունենք արդարության սկզբունքի խախտման հետ։ Սա անարդար է ոչ միայն ստորին և միջին օղակի պաշտոնյաների, այլև նույն գծի վրա գտնվող պաշտոնյաների նկատմամբ։

 Այսինքն, երբ մի նախարարը լավ է աշխատում, ստանում է նույնքան պարգևավճար, որքան այն նախարարը, որը վատ է աշխատում։ 

Պետական բյուջեի կատարողականները տարբեր նախարարների դեպքում տարբեր են, բայց բոլորը ստանում են միևնույն գումարը, ինչն անարդար է։ Սա քանդում է պետության կողմից վարվող աշխատավարձային քաղաքականությունը։ 

Այս պահի դրությամբ միջին և ստորին օղակներում աշխատողների մոտ ավել աշխատանք կատարելու և առկա խնդիրները լուծելու մոտիվացիա չկա, ինչի հետևանքով, օրինակ, տուժում է նույն բիզնեսը։ Այո, փող վերցնող չկա, բայց խնդիրներ լուծողներ էլ չկան»,-ասաց նա՝ միաժամանակ մատնանշելով նաև ավելի վաղ հրապարակված այն տեղեկությունները, որոնք վկայում էին ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի մասին։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել