Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ես չէի մտածում, թե հետո ինչ կլինի, հոգիս էլ չդիմացավ. ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին՝ դեպքի մասին

Այսօր վերջին օրն էր, տան տերն ասել էր, որ պետք է դուրս գամ, 3 երեխաներիս հետ գնացի քաղաքապետարան, որպեսզի հանդիպեի փոխքաղաքապետի հետ, չստացվեց. երեւի թե կուտակված հոգսերից, նեղությունից այդ քայլին գնացի։ Ես չէի մտածում, թե հետոն ինչ կլինի. հոգիս էլ չդիմացավ։ Հիմա մի քիչ հուզմունքով եմ հիշում, բայց այդ քայլը  կուտակված վիճակից էր։ Այս մասին այսօր՝ մարտի 4–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց այսօր քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած Սայաթ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ մոտ 20 օր է, ինչ իր ֆինանսական վիճակը վատացել է, եւ ոչ մի հարազատ չունի, որ օգնության համար դիմի. «9 տարի է՝ վարձով եմ բնակվում, ունեմ 4 երեխա, միշտ ձմեռները կաղում եմ, այս տարի ոչ միայն կաղացի, նաեւ ընկա։ Ոչ ոք չունեմ, որ դիմեմ, ինձ ձեռք մեկնեն, հաղթահարեմ այս ծանր կացությունը. Գարնանն է գործը մի փոքր լավանում»։

Քաղաքացու խոսքով՝ դիմել է ե՛ւ թաղապետարան, ե՛ւ քաղաքապետարան, որպեսզի ինչ որ ձեւով իրեն օգնեն. «Թաղապետարանից հույս հայտնեցին, որ ինչ-որ ձեռք կմեկնեն, խոսեցին տանտիրոջ հետ, որ գոնե մի քանի օր ինձ տնից դուրս չհանեն։ Թաղապետի միջնորդությամբ նամակս ուղարկվել էր քաղաքապետին։ Անցավ եւս 10 օր, նամակի պատասխանը չստացա։ Իմացա, որ նամակը հասել է փոխքաղաքապետին, այնուհետեւ իջել է սոցբաժին։ Գնացի՝ իրենց հետ էլ հանդիպեցի, իմացա, որ նման ֆոնդեր չկան, միայն կարող են առակայական օգնություն ցուցաբերել։ Բայց ինձ դեռեւս ոչ մի առարկայական օգնություն չի ցուցաբերվել»։

Սայաթ Հայրապետյանի խոսքով՝ մոտ 5 օր է փորձում է փոխքաղաքապետին հանդիպել, սակայն ապարդյուն։

 

«Վերջիվերջո քաղաքացի եմ, նեղվում եմ,  մտածում եմ՝ իրենք ավելի շուտ կարող են ինձ օգնել, հարցս լուծեն, ավելի լսելի դառնա իմ ձայնը, բայց չի ստացվում։ 1 պատուհանից զանգում եմ, ասում են՝ այստեղ չի, տեղում չի, գործուղման է, ընդունելություն չկա, ձեր համարը տվեք՝ մենք կզանգենք եւ այլն»,– ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի մոտից իրեն տարել են ոստիկանության բաժին, ապա՝  հոգեբուժարան. «Ոստիկանություն եկան հոգեբուժարանից, սկզբում համաձայնության եկանք, որ ես չեմ գնա, քանի որ ադեկվատ էին ինձ համարում, սակայն մի քանի րոպե անց ոստիկանության տարբեր աշխատակիցների միջնորդությամբ տարան հոգեբուժարան, որտեղ մոտ 2 ժամ մնացի, պարզվեց, որ չունեմ հոգեկան շեղումներ։ Հետ եկա ոստիկանություն, որտեղից կինս արդեն երեխաներիս վերցրել էր եւ տուն բերել»։

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հայտարարությունը, թե քաղաքապետարանն օժանդակել է իրեն բնակտարածք եւ հողամաս ձեռք բերելու հարցում, Հայրապետյանը հերքեց. «Ինձ նման առաջարկություն չի արվել, ես այդ ամեն ինչից հետո, որ նորից եկել եմ քաղաքապետարան, այդ ժամանակ նոր ինձ ասել են, որ հնարավոր է՝ լինեն նման բաներ, իսկ մինչ այդ նման առաջարկներ ընդհանրապես  չեն եղել»։

Հայրապետյանի խոսքով՝ տան վարձակալության ամսավճարը 60 հազար դրամ է, սակայն այս պահին կուտակվել են 2 ամսվա վարձն ու կոմունալ վճարները, այժմ կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առջեւ։ Քաղաքացին հույս հայտնեց, որ վաղը թաղապետի հետ հանդիպումը դրական արդյունք կտա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ կեսօրին մոտ, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանի առջեւ, սակայն տեղում հերթապահություն իրականացրած ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումը։ Ոստիկաններից մեկն էլ ասել էր, որ տղամարդուն հաճախ են տեսել քաղաքապետարանում։ Ի դեպ նա մենակ չէր գնացել քաղաքապետարան, այլ իր 3 անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանները նրան տեղափոխել են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն։

 

 

Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն