Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»

Իսկ դուք գիտե՞ք իրականում ինչ են նշանակում այտերի փոսիկները

Կարծիք կա, որ փոսիկը զարդարում է դեմքը, գրավչություն հաղորդում մարդուն: Եվ իսկապես, դեմքերը, որոնք փոսիկներ ունեն, իրենց վրա են հրավիրում ուշադրությունը:

Փոսիկներ այտերին

Այսպես, ամենից գրավիչ փոսիկները, որոնք մարդուն հատուկ հմայք են հաղորդում, այտերի փոսիկներն են, որոնք ցույց են տալիս զգայունություն, բարձր հուզականություն ու բուռն խառնվածք, չնայած որ արտաքինից այս ամենը կարող է ուժգին չարտահայտվել: Սրա հետ մեկտեղ դեմքի փոսիկները կենսական ակտիվություն, անկախության ձգտում, արտաքին ազդակներին ցածր ընկալունակություն ու ըմբռնման ընդհանրություն են ցույց տալիս:

Եթե լավ արտահայտված է աջ այտի փոսիկը, իսկ ձախինը համարյա չի երևում, ապա այդպիսի մարդն առանձնանում է ակտիվությամբ, շարժունակությամբ, բացի այդ, նա հեշտությամբ է մի գործից մյուսին անցնում, մի քանի գործ միաժամանակ կարողանում է ուշադրության կենտրոնում պահել, հակված է համագործակցության:

Եթե ավելի լավ արտահայտված է ձախ այտի փոսիկը, ապա մարդը ընկալունակ է, զգայուն, ճկուն միտք ունի, արագ է հարմարվում նոր իրադրություններին, կայուն է հարաբերություններում:

Ընդհանուր առմամբ այտերին փոսիկներ ունեցող մարդիկ հակված են ի ցույց դնել անձնական արժանապատվության զգացումը, ստեղծագործական մեծ ներուժ ունեն, հպարտ են, արտիստիկ, հեղինակավոր, առատաձեռն, հակված են հովանավորչության, միշտ պատրաստ են օգնել, սիրում են ճոխությունը, հաճույքներն ու զվարճությունները:

Բացասական հատկանիշները: Այս մարդկանց բացասական հատկանիշների շարքում կարելի է նշել փառասիրությունը, դեսպոտիզմը, արտաքին կեղծ շքեղության, փայլին հակվածությունը:

 

Փոսիկ քթի ծայրին

Քթի ծայրի փոսիկը ցույց է տալիս մարդու ճկունությունը, փոփոխականությունը, հարմարվողականությունը, դատողությունների անկայունությունը, զգայունությունը, ընկալունակությունը: Նման փոսիկ ունեցող մարդը հակված է իր վարքը հարմարեցնել շրջապատին: Հաճախ նա կազմակերպված չէ, չի սիրում կարգապահությունը, երազող է, քմահաճ ու իմպուլսիվ:

Քթին փոսիկ ունեցող մարդիկ նաև սենտիմենտալ են, ձգտում ունեն դեպի տունը, ընտանիքը, հայրենի օջախը, ծնողները, սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում, շատ կապված են երեխաների, փոքր եղբայրների ու քույրերի հետ, իրենք էլ սիրում են հոգ տանել ուրիշների մասին: Չնայած նուրբ էությանը՝ այսպիսի մարդիկ կյանքի հանդեպ կամային տրամադրվածություն ունեն, կարողանում են ոտքի կանգնել ամենադժվար փորձություներից հետո, ուշքի գալ ու ամեն ինչ նորից սկսել:

Բացասական հատկանիշները: Կարելի է առանձնացնել ծուլությունը, անկազմակերպվածությունը, դանդաղկոտությունը, ցրվածությունը:


Փոսիկ դնչի վրա

Այսպիսի անձնավորության հատկանիշներից են կարևորությունն ու լրջությունը, ինքնավստահությունը, հավասարակշռվածությունը: Այսպիսի մարդիկ հաճախ գրավում են բարեհոգի ժպիտով, հաճույքով օգնում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, սիրում են հավաքներ: Նրանք չեն հանդուրժում մրցակիցներին, ինքնասեր են, սակայն թաքցնում են դա:

Նրանց համար կարևոր է շրջապատի կարծիքը, շատ թանկ են գնահատում անձնական հեղինակությունը: Նպատակին հասնելու ճանապարհին համառ են, տեսնում են միայն ընդհանուրը, կանգ չեն առնում մանրուքների վրա:

Բացասական հատկանիշները: Կարելի է առանձնացնել հպարտությունը, ինքնահավանությունը, շռայլությունը, կեղծավորությունը:



Փոսիկ ճակատին

Որոշ մարդկանց մոտ արտահայտված փոսիկ է լինում ճակատի կենտրոնական մասում: Այսպիսի մարդիկ ակտիվ են, իմպուլսիվ, համառ են, ինքնավստահ ու ուղղամիտ: Նրանք առանձնանում են ոգեշնչվածությամբ, արիությամբ, ֆիզիկական ու բարոյական ներուժով: Բացի այդ, այսպիսի մարդիկ շուտ են գրգռվում, պայթյունավտանգ են ու անհամբեր:

Բացասական հատկանիշները: Հատկանիշները, որոնք փչացնում են ճակատին փոսիկ ունեցող մարդուն, ագրեսիվությունը, անտարբերությունը, կոպտությունն ու էգոիզմն են:


Փոսիկ հոնքերի արանքում

Այս մարդիկ աշխատասեր են, մշտապես գտնվում են մտածական գործընթացների մեջ, քիչ շփվող ու համեստ են: Նրանք ռոմանտիկ են, փորձում են շատ ժամանակ տրամադրել մտերիմներին՝ փորձելով չնեղացնել նրանց, սակայն ամեն դեպքում չեն կարողանում երկար ժամանակով հեռանալ գործերից:

Ընդհանուր առմամբ այսպիսի մարդիկ առանձնանում են բարությամբ, զգայունակությամբ, թեթև բնավորությամբ, արագ ու ճիշտ են արձագանքում իրադարձություններին: Նրանք ճարպիկ են, զիջող, միշտ պատրաստ են փոխզիջման:

Շարունակությունն՝ այստեղ

Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա ՅոլյանԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԱլիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա ԿոստանյանՆիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտերԱդրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանՈվ դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ Ֆարմանյան