Yerevan, 02.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իսկ դուք գիտե՞ք իրականում ինչ են նշանակում այտերի փոսիկները

Կարծիք կա, որ փոսիկը զարդարում է դեմքը, գրավչություն հաղորդում մարդուն: Եվ իսկապես, դեմքերը, որոնք փոսիկներ ունեն, իրենց վրա են հրավիրում ուշադրությունը:

Փոսիկներ այտերին

Այսպես, ամենից գրավիչ փոսիկները, որոնք մարդուն հատուկ հմայք են հաղորդում, այտերի փոսիկներն են, որոնք ցույց են տալիս զգայունություն, բարձր հուզականություն ու բուռն խառնվածք, չնայած որ արտաքինից այս ամենը կարող է ուժգին չարտահայտվել: Սրա հետ մեկտեղ դեմքի փոսիկները կենսական ակտիվություն, անկախության ձգտում, արտաքին ազդակներին ցածր ընկալունակություն ու ըմբռնման ընդհանրություն են ցույց տալիս:

Եթե լավ արտահայտված է աջ այտի փոսիկը, իսկ ձախինը համարյա չի երևում, ապա այդպիսի մարդն առանձնանում է ակտիվությամբ, շարժունակությամբ, բացի այդ, նա հեշտությամբ է մի գործից մյուսին անցնում, մի քանի գործ միաժամանակ կարողանում է ուշադրության կենտրոնում պահել, հակված է համագործակցության:

Եթե ավելի լավ արտահայտված է ձախ այտի փոսիկը, ապա մարդը ընկալունակ է, զգայուն, ճկուն միտք ունի, արագ է հարմարվում նոր իրադրություններին, կայուն է հարաբերություններում:

Ընդհանուր առմամբ այտերին փոսիկներ ունեցող մարդիկ հակված են ի ցույց դնել անձնական արժանապատվության զգացումը, ստեղծագործական մեծ ներուժ ունեն, հպարտ են, արտիստիկ, հեղինակավոր, առատաձեռն, հակված են հովանավորչության, միշտ պատրաստ են օգնել, սիրում են ճոխությունը, հաճույքներն ու զվարճությունները:

Բացասական հատկանիշները: Այս մարդկանց բացասական հատկանիշների շարքում կարելի է նշել փառասիրությունը, դեսպոտիզմը, արտաքին կեղծ շքեղության, փայլին հակվածությունը:

 

Փոսիկ քթի ծայրին

Քթի ծայրի փոսիկը ցույց է տալիս մարդու ճկունությունը, փոփոխականությունը, հարմարվողականությունը, դատողությունների անկայունությունը, զգայունությունը, ընկալունակությունը: Նման փոսիկ ունեցող մարդը հակված է իր վարքը հարմարեցնել շրջապատին: Հաճախ նա կազմակերպված չէ, չի սիրում կարգապահությունը, երազող է, քմահաճ ու իմպուլսիվ:

Քթին փոսիկ ունեցող մարդիկ նաև սենտիմենտալ են, ձգտում ունեն դեպի տունը, ընտանիքը, հայրենի օջախը, ծնողները, սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում, շատ կապված են երեխաների, փոքր եղբայրների ու քույրերի հետ, իրենք էլ սիրում են հոգ տանել ուրիշների մասին: Չնայած նուրբ էությանը՝ այսպիսի մարդիկ կյանքի հանդեպ կամային տրամադրվածություն ունեն, կարողանում են ոտքի կանգնել ամենադժվար փորձություներից հետո, ուշքի գալ ու ամեն ինչ նորից սկսել:

Բացասական հատկանիշները: Կարելի է առանձնացնել ծուլությունը, անկազմակերպվածությունը, դանդաղկոտությունը, ցրվածությունը:


Փոսիկ դնչի վրա

Այսպիսի անձնավորության հատկանիշներից են կարևորությունն ու լրջությունը, ինքնավստահությունը, հավասարակշռվածությունը: Այսպիսի մարդիկ հաճախ գրավում են բարեհոգի ժպիտով, հաճույքով օգնում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, սիրում են հավաքներ: Նրանք չեն հանդուրժում մրցակիցներին, ինքնասեր են, սակայն թաքցնում են դա:

Նրանց համար կարևոր է շրջապատի կարծիքը, շատ թանկ են գնահատում անձնական հեղինակությունը: Նպատակին հասնելու ճանապարհին համառ են, տեսնում են միայն ընդհանուրը, կանգ չեն առնում մանրուքների վրա:

Բացասական հատկանիշները: Կարելի է առանձնացնել հպարտությունը, ինքնահավանությունը, շռայլությունը, կեղծավորությունը:



Փոսիկ ճակատին

Որոշ մարդկանց մոտ արտահայտված փոսիկ է լինում ճակատի կենտրոնական մասում: Այսպիսի մարդիկ ակտիվ են, իմպուլսիվ, համառ են, ինքնավստահ ու ուղղամիտ: Նրանք առանձնանում են ոգեշնչվածությամբ, արիությամբ, ֆիզիկական ու բարոյական ներուժով: Բացի այդ, այսպիսի մարդիկ շուտ են գրգռվում, պայթյունավտանգ են ու անհամբեր:

Բացասական հատկանիշները: Հատկանիշները, որոնք փչացնում են ճակատին փոսիկ ունեցող մարդուն, ագրեսիվությունը, անտարբերությունը, կոպտությունն ու էգոիզմն են:


Փոսիկ հոնքերի արանքում

Այս մարդիկ աշխատասեր են, մշտապես գտնվում են մտածական գործընթացների մեջ, քիչ շփվող ու համեստ են: Նրանք ռոմանտիկ են, փորձում են շատ ժամանակ տրամադրել մտերիմներին՝ փորձելով չնեղացնել նրանց, սակայն ամեն դեպքում չեն կարողանում երկար ժամանակով հեռանալ գործերից:

Ընդհանուր առմամբ այսպիսի մարդիկ առանձնանում են բարությամբ, զգայունակությամբ, թեթև բնավորությամբ, արագ ու ճիշտ են արձագանքում իրադարձություններին: Նրանք ճարպիկ են, զիջող, միշտ պատրաստ են փոխզիջման:

Շարունակությունն՝ այստեղ

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates