Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


Կորոնավիրուսային պատմություններ. պացիենտների խորամանկությունների ու բժիշկների մասին

Հարցազրույց

Ապրիլի սկզբից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը վերակազմակերպվեց ինֆեկցիոն բուժկենտրոնի:

Orer.am-ի թղթակիցը զրուցել է կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանի և ինֆեկցիոն բաժանմունքներից մեկի ղեկավար Ռաֆիկ Շահպարոնյանի հետ:

Ու, քանի որ այս օրերին համավարակի վերաբերյալ տեղեկատվությունը կարծես գերդոզավորված է, բժիշկների հետ խոսել ենք առօրյայից, հետաքրքիր դեպքերից և պացիենտներից:

Գրիգոր Մանուչարյանն օրինակ պատմեց, որ հիվանդանոցում խստագույնս պահպանվում է պացիենտների սննդակարգը, և օրինակ՝ շաքարային դիաբետով մարդկանց համապատասխան դիետիկ սնունդ է տրամադրվում:

Գրիգոր Մանուչարյան

 

 

«Մեր պացիենտներից մեկը, ով վաղուց շաքարային դիաբետ ունի, պատմել էր բժիշկներին, որ սովորաբար խուսափում է դիետիկ սնունդից և բավական դժվար է համակերպվում բուժկենտրոնի հատուկ սննդակարգին: Տեսակով հումորով, աշխույժ մարդ է պացիենտը, անցնում եմ նրանց պալատի մոտով, տեսնեմ դիմադիր կանգնել է պատուհանին ու կամաց, անշշուկ ինչ-որ պարան է քաշում ներքևից:

Արագ անցանք կողքի սենյակի պատուհանի մոտ, որ տեսնենք, թե ինչ է վեր բարձրացնում, տեսանք մի հսկայական` հավանաբար ուտելիքներով լեցուն տոպրակ է: Դե նաև ասեմ, որ արգելվում է դրսից սնունդ բերելը, դրա համար մեր պացիենտը այդպես էր որոշել լուծել խնդիրը: Մի բան միայն հաշվի չէր առել, որ պատուհանը ճաղավանդակով է և հնարավոր չէ մեծ տոպրակն անցկացնել ներս: Մենք սպասեցինք մի փոքր, երբ արդեն գրեթե հասնում էր ծանրոցը, մոտեցանք:

Հարցրի, թե ինչ է անում: Նա անմիջապես ձեռքից բաց թողեց պարանը, լավ է տոպրակը դրսում բռնեցին: Դեպքը շատ զավեշտալի էր, նրան էլ մեզ էլ ծիծաղեցրեց: Պացիենտը հետո ասաց.

«Բժիշկ ջան, էս կորոնան մեզ «Ну погоди» էլ սարքեց»,-պատմեց Գրիգոր Մանուչարյանը:

Ինչ վերաբերում է Ռաֆիկ Շահպարոնյանին, հետաքրքիր է, որ Շահպարոնյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչն է, հիմա էլ ինֆեկցիոն բաժանմունքներից մեկի ղեկավարը:

Նա նշեց, որ բարդություններ եղել են վերապրոֆիլավորվելու առումով, սակայն դրանք լուծվել են թիմային աշխատանքի և նեղ մասնագետ գործընկերների աջակցությամբ: Շահպարոնյանն ասաց, որ իր ղեկավարած բաժանմունքում բնականաբար շատ ծանր հիվանդներ չեն, այլ տաբեր ուղեկցող հիվանդություններով, տարբեր տարիքի ու սեռի մարդիկ:

Ռաֆիկ Շահպարոնյան

 

 

Պացիենտների հետ մարդկային սերտ շփումը բացառելն անհնար է բժշկի խոսքով` հետևում են անհատական պաշտպանիչ ուղեցույցներին, լսում են պացիենտների վախերի, գանգատների մասին, ոգևորում ու գոտեպնդում են նրանց:

«Այստեղ անգամ պացիենտներից մեկի ծննդյան օրն ենք նշել, նա ասաց, որ իր գիտակցական ողջ կյանքում տարեդարձը երբեք տանից ու հարազատներից հեռու չի նշել: Մենք էլ փորձեցինք անակնկալ մատուցել: Նրա խոսքով՝ այդ ծնունդը երբեք չի մոռացվի»,-հիշում է Շահպարոնյանը:

Բժիշկը հավաստիացնում է, որ իրենց պացիենտները բավական հումորով են և շատերը, երբ իմացել են, որ Շահպարոնյանը պլաստիկ վիրաբույժ է, ասել են, որ ամեն ինչի վերջանալուց հետո արդեն առավել գեղեցկանալու համար կդիմեն բուժկենտրոն:

«Պլաստիկ, էսթետիկ բժիշկների հետ պացիենտների առօրյան առավել հետաքրքիր է, գեղեցկանալուց խոսելը նաև հոգեբանորեն դրական է ազդում պացիենտների միօրինակ օրվա վրա»,-եզրափակեց Ռաֆիկ Շահպարոնյանը:

Ինչպես դասականը կասեր՝ կյանք կար կորոնավիրուսից առաջ և կյանք կլինի նաև կորոնավիրուսից հետո, իսկ դժվարությունները վաղ թե ուշ կանցնեն:

Այդ օրերի հիշողությունները, սակայն, չեն մոռացվի: Գուցեև յուրահատուկ այդ իրավիճակում հայտնված թե՛ պացինետները, թե՛ բժիշկները կորոնավիրուսային համատեղ պայքարից հետո դառնան լավ բարեկամներ ու միասին նորանոր այլ հաղթանակներ ևս տոնեն:

Orer.am-ի ողջ անձնակազմը բժիշկներին ու պացիենտներին մաղթում է առողջություն և համբերություն այդ շատ բարդ ու պատասխանատու պայքարում:

 

Արմինե Գրիգորյան

Սոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարան