Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Ուզում էի ներսումս թաքնված ինչ-որ բան գտնել». ինչպես Նարինեն սիրահարվեց խաչքարագործությանը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհն առաջ է ընթանում, այսօր արդեն գրեթե բոլոր մասնագիտություններին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հավասարապես տիրապետում են: Բայց նույնիսկ սրանով հանդերձ մեր աչքին բավական անսովոր է տեսնել խաչքարագործ աղջկա: Մենք սովոր ենք, որ քարի հետ պետք է տղամարդն աշխատի, քանի որ դա բավական բարդ ու ծանր աշխատանք է:

Նարինեն ծնվել է Լիբանանում, մասնագիտությամբ ճարտարապետ-դիզայներ է: «2014 թվականին առաջին անգամ եկա Հայաստան` մասնակցելու ճամբարի: Հենց այն ժամանակ արդեն սիրեցի Հայաստանը, բայց այդ ժամանակ մարդկանց հետ շատ շփում չեմ ունեցել, ուղղակի զբոսաշրջիկ էի: 

Հետո 2018 թվականին, երբ ավարտեցի համալսարանը, անցա մասնագիտական աշխատանքի, բայց հասկացա՝ համակարգչի մոտ նստած աշխատելն իմը չէ: Վստահ էի՝ ներսումս պահված ինչ-որ բան պետք է գտնեմ, և ամենահեշտ տարբերակը Հայաստան գալն էր: Սկզբում ծնողներիս համար դժվար էր, քանի որ ընտանիքի առաջին անդամն էի, որ պետք է տնից հեռանայի, մեկնեի այլ երկիր ապրելու: 

«Դեպի Հայք» կազմակերպություն կա, երբ սփյուռքահայերը գալիս են իրենց մասնագիտությամբ կամավոր Հայաստանում աշխատելու, այդ ծրագրով ավելի հեշտ էր հայրենիք գալը: Եկա ու մնացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինե Փոլադյանը:

 

Իսկ ինչպե՞ս որոշում կայացրեց խաչքարագործություն սովորելու: «Ընդհանրապես ծանոթ չէի խաչքարերի հետ, գիտեի դրանց մասին այնքան, որքան դպրոցում մեզ ցույց էին տվել կամ խոսել, ուղղակի լսում էի պատմությունները և անցնում առաջ: Երբ եկա Հայաստան, տեսա, որ ճանապարհներին ու այգիների մեջ շատ խաչքարեր կան: Սակայն անտարբեր էի: Հետո մի օր անցնում էի Արամի փողոցով և տեսա խաչքարագործների արվեստանոցը: Տղաներն աշխատում էին, սկսեցի մտածել՝ ինչո՞ւ այդտեղ աղջիկ չկա: 

Մեջս մի բան արթնացավ և հենց այդ պահին, չեմ կարող բացատրել ինչպես, բայց սիրահարվեցի խաչքարագործությանը: Մոտեցա իրենց, հետաքրքրվեցի՝ կարո՞ղ եմ սովորել, դրական պատասխան ստացա, ու այդպես ամեն ինչ սկսվեց: Իմ վարպետ Համբիկը բաց մտածելակերպ ունեցող մարդ է, ասաց՝ արի փորձի, սկսեցի աշխատել, հասկացանք, որ ինձ մոտ ստացվում է: Առհասարակ, շնորհակալ եմ իմ վարպետին իմ մեջ թաքնված տաղանդը բացահայտելու համար»,-նշում է մեր զրուցակիցը: 

Նարինեն ասում է՝ երբեք չի փոշմանել կայացրած որոշման համար: «Միշտ ամաչկոտ եմ եղել, բայց երբ տարիներ առաջ անցա արվեստանոցի մոտով, միանգամից իմ մեջ այդ ուժը գտա ներս մտնելու և ասելու, որ ուզում եմ խաչքարագործություն սովորել: Միանգամից, առանց երկմտելու որոշում եմ կայացրել: Հայաստանում էլ ճարտարապետական գրասենյակում դիզայներ էի աշխատում, բայց թողեցի այդ աշխատանքը և սկսեցի խաչքարագործությամբ զբաղվել»,-ասում է Նարինեն:

Նշում է՝ առաջին անգամ վարպետն է նախշ տվել, որ քանդակի: «Դրա վրա աշխատեցի, վարպետս հասկացավ, որ քարի հետ շփում կա, սկսեցի ավելի հաճախ գնալ արվեստանոց՝ քանդակեցի հավերժության նշանը, հայկական զարդանախշերի գրքերից վերցրեցի տարբեր նախշեր, սկսեցի դրանք քանդակել: Հետո արդեն վարպետս սկսեց ինձ վստահել աշխատանքներ մեծ քարերի վրա, սկսեցի իրենց օգնել: Որոշ ժամանակ հետո լիարժեք սկսեցի աշխատել, Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը պատրաստեցինք: Երբ վարպետիս արվեստանոցում էի, իրենց ոճով էի աշխատում: Հիմա Գյումրի եմ տեղափոխվել և ստեղծագործական ջիղը սկսում եմ արթնացնել մեջս: 

Սկզբնական շրջանում սկսեցի արհեստի տիրապետել, իսկ հիմա արվեստի ուղղությունն եմ զարգացնելու»,-պատմում է երիտասարդ խաչքարագործը:

Իսկ մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում աղջիկ-խաչքարագործին: «Հնարավոր է տեղացիները զարմանում են, թե ինչպես է աղջիկն աշխատում քարի հետ, բայց օտարների աչքին ամեն ինչ այլ է՝ իրենք ուրախ ու հպարտ են, որ աղջիկն էլ է նման աշխատանք կատարում: 

Սկզբում տեղացիները զարմանում էին, հետո միախառնվում էր ուրախությունը, իսկ զբոսաշրջիկներն այլ աչքով էին նայում, բայց, իհարկե, խաչքարագործությամբ զբաղվելու որոշումս նաև ծնողներիս զարմացրեց: Նրանք խորհուրդ տվեցին այդ քայլին չգնալ, ասացին գուցե քոնը չի, բայց մտքիս դրել էի և որոշումս կյանքի կոչեցի»,-նշում է Նարինեն:

 

Խաչքարագործն ասում է՝ չի ուզում, որ խաչքարը դառնա փող աշխատելու միջոց: «Խաչքարագործությունն իմ եկամուտը չի ապահովում, զբաղվում եմ ճարտարապետական մի քանի գործերով: Հիմա չեմ մտածում այն մասին, որ խաչքարի պատրաստումը դառնա եկամտիս աղբյուրը: 

Ուզում եմ աշխատել ինքս ինձ վրա, կատարելագործվել, արդյունքի հասնել: Արդեն ունեմ հստակ որոշում Հայաստանում մնալու: Ընտանիքիս համոզում էի, որ գային Հայաստան, հիմա արդեն փոքր քույրս է եկել, այստեղ աշխատում է: Ծնողներս էլ են համաձայն Հայաստան տեղափոխվելուն, ուղղակի Լիբանանում քաղաքական ու տնտեսական հարցերը լավ չեն»,եզրափակում է Նարինե Փոլադյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան»